Օրենսդրական փաթեթով նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+12.09 oC

Օրենսդրական փաթեթով նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները

18:30 06.07.2022

Կառավարության կողմից ներկայացված ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով հստակ ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով կառավարությանը վերապահված իրավասությունները: Միջազգային պայմանագրերին համապատասխան՝ հստակ սահմանել ՀՀ տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության, ռազմական դրություն, պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին ԱԺ-ին առաջարկություն ներկայացնելու, ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու, ինչպես նաև զինված ուժերի գործունեությունն ապահովող ուղղություններով որոշումների ընդունման կարգը. նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Նախարարի խոսքերով՝ առանձին խմբավորվում և սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում իրավասությունները, հստակեցվում է ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության և ՀՀ Զինված ուժերի, այլ զորքերի գործունեությունը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ և ծրագրեր՝ ներառելով մեկ ընդհանուր՝ ՀՀ պաշտպանության պլանում: Խմբագրվում և հստակեցվում է ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը սահմանվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ինչպես նաև հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոնները ևս, ըստ անհրաժեշտության, զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ, ավելանում է ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, ամրագրման գործընթացում սահմանվում է, որ ամրագրվում են զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների աշխատողները, անհրաժեշտ առանձնահատուկ կարգավորումներ են սահմանվում պետական կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող օրենքներում:

Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ օրենսդրական փաթեթով հստակեցվում է նաև զորահավաքային զորակոչի ոչ ենթակա զինապարտների շրջանակը:

Նախարարի գնահատմամբ՝ օրենսդրական փաթեթը համակարգային փոփոխությունների տանող ճանապարհն է, որի օգնությամբ համակարգը կդառնա ավելի սահուն:

Սուրեն Պապիկյանը, պատասխանելով պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հարցին, նշել է, որ պաշտպանության նախարարին կարող է փոխարինել նրա քաղաքական տեղակալներից մեկը՝ վարչապետի որոշմամբ:

Հարակից զեկուցմամբ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կարիք կա լրացուցիչ աշխատանքի, որպեսզի ներկայացվող խնդիրներն էլ ավելի ամբողջական լուծվեն:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, կարևորելով ներկայացվող նախաձեռնությունը, նշել է, որ այն դասեր քաղելու փաթեթ է, որն անցել է բավականին երկար ճանապարհ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հյուրընկալել է ընդունելության համար գրանցված քաղաքացիներին

19:18 25.04.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հյուրընկալել է ընդունելության համար գրանցված քաղաքացիներին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեում հյուրընկալել է ընդունելության համար գրանցված քաղաքացիներին։ Կոմիտեի ղեկավարը, խորհրդականը և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները լսել են քաղաքացիների հարցերը, որոնք վերաբերել են կառուցապատման թույլտվություններ ստանալու նպատակով urban.e-gov.am հարթակ մուտք գործելուն և բնակարանային ապահովմանը։ Կոմիտեի նախագահը պարզաբանել է գործող օրենսդրության և նախատեսվող ծրագրերի շրջանակում բարձրաձայնված հարցերի կարգավորման եղանակները, տվել հանձնարարականներ՝ պատասխանատու այլ […] ...

Ամենավտանգավորն առջևում է․ «Ռեալը» մտահոգված է առաջիկա «Էլ Կլասիկոյի» մրցավարի նշանակումից

19:12 25.04.2025

Ամենավտանգավորն առջևում է․ «Ռեալը» մտահոգված է առաջիկա «Էլ Կլասիկոյի» մրցավարի նշանակումից

Մադրիդի «Ռեալը» տեսանյութ է ներկայացրել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի մասին, գրում է Marca-ն: Ինչպես գրում է իսպանական պարբերականը, Real Madrid TV-ն փորձել է ընդգծել «Ռեալի» մասնակցությամբ խաղերում պաշտոնյայի սխալները: «Երբ խաղադաշտում բասկ մրցավարն է, «Ռեալը» հաղթում է խաղերի 64, իսկ «Բարսելոնան»՝ 81 տոկոսը: Անհավանական տարբերություն […] ...

Շարունակվում են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքները

19:05 25.04.2025

Շարունակվում են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքները

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման, հավասար պայմանների և հնարավորությունների ապահովման, ներառականության հաստատման և այլ հարցեր քննարկելու նպատակով շարունակվում են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքները։ Մոնիթորինգի շրջանակում Միասնական սոցիալական ծառայության Աշտարակի տարածքային կենտրոնում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստ, որի օրակարգում քննարկվել են Հաշմանդամություն […] ...

Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի

18:57 25.04.2025

Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի

Այսօր՝ ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, ապա կոտրել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով 2 անչափահաս տեղափոխվել է «Սուրբ […] ...

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

18:52 25.04.2025

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։ Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, […] ...

Կապառոսի «Սևիլիան» պարտվել է «Օսասունային»

18:45 25.04.2025

Կապառոսի «Սևիլիան» պարտվել է «Օսասունային»

Անդալուզական «Սևիլիան» Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի վերադարձից հետո երկրորդ անընդմեջ խաղում չի կարողացել հաղթել։ «Սևիլիան» Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է «Օսասունային»: Անդալուզացիները 32-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ էր ստացել Դոդի Լուկեբակիոն: Կապառոսի թիմը 37 միավորով 15-րդն է, «Օսասունան»` 44 միավորով 8-րդը: ...

BACK_TO_TOP