18:39 06.07.2022
Շիրակի մարզում առաջին անգամ գործարկվել է բժշկական շարժական կայան։ Այն Ֆրանսիական EliseCare բարեգործական ընկերության նվերն է մարզին։ Այն մարզի բնակչության առողջության առաջնային պահպանման ուղղված ծրագրերից մեկն է։
Ֆրանսիական ընկերությունն արդեն 10 տարուց ավելի է՝ անհետաձգելի բժշկական և հոգեբանական օգնություն է տրամադրում հակամարտության գոտիներում ապրող բնակչությանը։ Կազմակերպությունը ծրագրեր է իրականացրել աշխարհի մի շարք հետպատերազմական երկրներում, այդ թվում՝ Արցախում։
Հետպատերազմական գոտիներում աշխատանքային փորձ ունեցող շարժական կայանը Գյումրի է տեղափոխվել Արցախից։ 44-օրյա պատերազմի օրերին կլինիկան իր բուժանձնակազմով բժշկական օգնություն և ծառայություններ է մատուցել պատերազմից տուժած բնակիչներին։ Շարժական այս կլինիկան իր աշխատանքը կշարունակի Շիրակի մարզում, որը նմանատիպ առաջին ծառայությունն է։ Բժշկական կլինիկան կշրջի Անիի և Աշոցքի տարածաշրջաններում։
«Մենք ուզում ենք նորմալ բժշկություն ունենալ մի քանի ուղղություններով։ Մանկաբարձ-գինեկոլոգի, սրտաբանի, մանկաբույժի և հոգեբանի ծառայություններ ենք մատուցելու Շիրակի մարզում։ Հոգեբանի կարիք շատ ունեն այն ընտանիքները, որոնց տղաները դեռ գտնվում են Ադրբեջանի բանտերում, և այն վիրավոր զինվորները, որոնք չեն կարողանում աշխատել կամ ուսումը շարունակել։ Ուզում ենք նրանց հոգեբանորեն օգնել»,- ասում է EliseCare բարեգործական ընկերության հիմնադիր Էլիս Պողոսյանը։
Գյուղական համայնքներում, որտեղ հիմնականում իրականացվում է ամբուլատոր բուժծառայություն, ունեն նեղ պրոֆիլի մասնագետների պակաս, բնակիչների բուժսպասարկումը տարբեր ծառայությունների գծով մնում է թերի։ Գյումրիի բուժհաստատություններ դիմել կամ տեղափոխվել ոչ բոլորին է հասանելի։ Նոր գործարկվող շարժական կլինիկան կարող է դառնալ այլընտրանքային տարբերակ անհասանելի համարվող մի շարք բուժծառայությունների համար։
«Կայանը մեկ տեղում չի լինի, այն կշրջի գյուղերով ու ծառայություններ կմատուցի յուրաքանչյուր բնակավայրում՝ մեկ օր կանգ առնելով։ Այս կայանում կլինեն նեղ մասնագետներ, ու եթե կարիքը լինի, անհրաժեշտության դեպքում, մեր մասնագետները ևս կմիանան նրանց»,- նշում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
EliseCare ընկերության շարժական կլինիկան հագեցած է անհրաժեշտ բուժսարքավորումներով, առաջնային և խիստ պահանջարկ ունեցող դեղորայքով։ Սրտաբան, մանկաբարձ-գինեկոլոգ, հոգեբան և մյուս պրոֆիլի ֆրանսիացի բժիշկներին, անհրաժեշտության դեպքում, կմիանան նաև տեղի մասնագետները։
Առաջիկայում պարզ կդառնա թե մարզի սահմանամերձ համայնքները առողջապահական ինչպիսի ծառայությունների անհրաժեշտություն ունեն։ Օրական մեկ համայնք կատարվող այցելությունը շրջիկ կայանի մասնագետներին թույլ կտա գնահատել կարիքները։ Առաջին օրը շարժական կլինիկան մեկնեց Գուսանագյուղ և Շիրակավան համայնքներ։
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...