16:06 05.08.2018
Իսպանիայի Ազգային ոստիկանությունը Մալագա նահանգի Մարբելյե քաղաքում ձերբակալել է Հայաստանի և Վրաստանի 3 քաղաքացիների։ Նրանք կասկածվում են կազմակերպված հանցավորության հետ կապերի մեջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով իրավապահներին։
Ձերբակալվածներն են Լիտվայում բնակվող ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն, ինչպես նաև Վրաստանի 2 քաղաքացիներ՝ L.B.-ն և I.P.-ն։
Ձերբակալությունը կատարվել է տեղի ռեստորաններից մեկում։ Նրանք ենթադրաբար, ծրագրում էին հակառակորդ խմբավորման անդամի սպանությունը։ Երեք տղամարդիկ կալանավորվել են մահափորձի ծրագրման, փաստաթղթերի կեղծման և հանցավոր խմբավորմանը պատկանելու մեղադրանքներով: Խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են նրանց անուններով լեհական և ուկրաինական կեղծ փաստաթղթեր:
Երեք տղամարդկանց ձերբակալությունը «հայկական մաֆիայի» վնասազերծման աղմկոտ Kus գործողության շարունակությունն է, որի ընթացքում հունիսի վերջին ձերբակալվել էր շուրջ 130 մարդ:
15:15 29.04.2025
Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ ԿավելաշվիլիինԿառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...
15:12 29.04.2025
Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցումԱպրիլի 29-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...
15:05 29.04.2025
Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկըՈւկրաինան մնում է աշխարհի ամենակոռումպացված երկիրը, չնայած ամերիկացի հարկատուներից միլիարդավոր դոլարներ ստանալուն։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը։ «Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Մենք պետք է փորձենք խնայել ամերիկացի հարկատուների փողերը, իսկ այնտեղ միլիարդավոր դոլարներ են գնում», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ...
14:57 29.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ըԲացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ խարդախության, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության, 4-ական […] ...
14:52 29.04.2025
Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարումԻրանում անցկացված աթլետիկայի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել: Հայաստանի առաջատար վազորդ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 1500 մետր մրցատարածությունում 3:48,17 արդյունքով ոսկե մեդալակիր է դարձել: 5000 մետր մրցատարածությունում էլ 14:40,12 արդյունքով արծաթե մեդալի է արժանացել: Գոռ Հովակիմյանը եռացատկում և հեռացատկում արծաթե մեդալակիր է դարձել; Եռացատկում նա […] ...