Վրաստանում համալիր հետաքննության արդյունքում բացահայտվել է ավելի քան 2 մլն դոլարի ապօրինի եկամուտների օրինականացման հանցագործություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Վրաստանում համալիր հետաքննության արդյունքում բացահայտվել է ավելի քան 2 մլն դոլարի ապօրինի եկամուտների օրինականացման հանցագործություն

19:52 04.07.2022

Վրաստանի գլխավոր դատախազությունում անցկացված համալիր հետաքննության արդյունքում բացահայտվել է 2 000 000 դոլարի ապօրինի եկամուտների օրինականացման անդրազգային հանցագործություն,- այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի գլխավոր դատախազությունը։ Գերատեսչության տեղեկություններով քրեական հետապնդում է սկսվել՝ մեկ ֆիզիկական և երեք իրավաբանական անձի նկատմամբ:

«Հետաքննությունը պարզել է, որ ԱՄՆ-ում գրանցված ձեռնարկության սեփականատերը և նրա հետ հանցավոր կապ ունեցողները բարձր համբավ ունեցող իրավաբանական անձի անունից կապ են հաստատել Հոնկոնգում գործող ընկերության տնօրենի հետ և համոզել նրան հայտնի ընկերությունների բաժնետոմսեր ձեռք բերելու միջոցով շահավետ ներդրումներ կատարելու հնարավորության մասին։

Արդյունքում հանցավոր խմբի անդամներին խաբեությամբ հաջողվել է հափշտակել 13,329,181,71 դոլար, որը փոխանցվել է ԱՄՆ-ում տուժած ընկերության բանկային հաշվից հանցավոր նպատակներով ստեղծված ձեռնարկության բանկային հաշվին։ Ապա այս գումարը բաժանել են իրար մեջ ու փոխանցել աշխարհի տարբեր երկրներ։ Այդ թվում՝ երեք ձեռնարկությունների և նրանց հետ կապված  անձանց  պատկանող հաշվեհամարներին փոխանցվել է 1 906 263,7 ԱՄՆ դոլար։

Նախաքննության փուլում առգրավվել է մեղադրյալի ձեռնարկությունների բանկային հաշիվներում դրված հանցավոր ծագման գումարի զգալի մասը։ Առգրավված, հանցավոր գումարների բռնագանձումն ապահովելու նպատակով դատախազությունը կիրականացնի համապատասխան իրավական ընթացակարգեր։

Մեղադրյալ ֆիզիկական անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում մի խումբ անձանց կողմից կատարված ապօրինի եկամուտներն օրինականացնելու փաստի առթիվ, որն ուղեկցվել է առանձնապես խոշոր չափերի եկամուտ ստանալով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 9-12 տարի ժամկետով։

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

12:47 19.04.2025

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

12:42 19.04.2025

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

12:37 19.04.2025

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական ​​լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

12:25 19.04.2025

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

12:09 19.04.2025

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

Ամերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...

SHANTNEWS

12:00 19.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP