«Պանտերան» Դիլիջանից հեռացավ. «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

«Պանտերան» Դիլիջանից հեռացավ. «Ժողովուրդ»

16:59 24.02.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում ներկայումս շարունակվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքի պահպանությունն իրականացրած «Պանտերա Սեքյուրիթի» ՍՊԸ-ի պահնորդական տնակի հրկիզման քրգործով դատավարությունը:

Հիշեցնենք՝ Դիլիջան քաղաքի բնակիչներ Մհեր Ալիխանյանին, Ժոր Մնացականյանին, Վոլոդյա Հակոբյանին, Գուրգեն Մնացականյանին, Արամ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2017թ. հոկտեմբերի 13-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Շամախյան» տեղամասի «Պանտերա Սեքյուրիթի» ՍՊԸ-ի ուղեփակոցում, միմյանց հետ նախնական համաձայնությամբ, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, ինքնահաստատման և հասարակության հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով իրենց դժգոհությունն են արտահայտել ուղեփակոցի տեղադրման առթիվ:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»):

Մհեր Ալիխանյանի խափանման միջոցը ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը, մնացածներինը՝ գրավը: 2018թ. հունվարի 1-ին Դիլիջանի ազգային պարկի տարածքի հսկողությունը իրականացնող «Պանտերա Սեքյուրիթի» ընկերության պայմանագրի ժամկետը լրացել է, և այդ ընկերությունը հեռացել է Դիլիջանից:

Ներկայումս ազգային պարկի պահպանությունն իրականացվում է այդ պարկի աշխատակիցների կողմից: Նրանց մեծ մասի աշխատավարձը բարձր չէ, ինչը կոռուպցիոն ռիսկեր է ծնում: Ազգային պարկի անտառապահներից, տեսուչներից շատերի աշխատանքային ժամը սահմանափակ է, ինչը նշանակում է, որ նրանք պատասխանատու չեն ազգային պարկում գիշերային ժամերին կատարվող ապօրինի ծառահատումների համար: «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի հատումները շարունակվում են»: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP