14:27 03.07.2022
ԱՄՆ-ի խոշորագույն բանկերից մեկի՝ JP Morgan Chase-ի վերլուծաբանները կանխատեսել են, որ նավթի գինը կարող է հասնել 380 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, եթե Ռուսաստանը զգալիորեն կրճատի նավթի արդյունահանումը ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցների։ Այս կարծիքն ուրբաթ հաղորդում է Bloomberg-ը։Վերլուծաբանների կարծիքով՝ ռուսական նավթի օրական մատակարարումների կրճատումն օրական 3 մլն բարելով կհանգեցնի Լոնդոնի ֆոնդային բորսայում վառելիքի գների բարձրացմանը՝ հասնելով 190 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Վատագույն սցենարը ռուսական նավթի մատակարարումների կրճատումն է օրական 5 մլն բարելով։ Այս դեպքում նավթի գինը կարող է հասնել 380 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանը կարող է գնալ նման քայլի, եթե ռուսական նավթի գները սահմանափակվեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից։ JP Morgan Chase-ի աշխատակիցները կարծում են, որ Մոսկվան կարող է իրեն թույլ տալ նման միջոցներ, մինչդեռ շատ այլ երկրներ զգալի տնտեսական վնաս կկրեն։
Գերմանիայում G7-ի գագաթնաժողովի ավարտին ընդունված հայտարարությամբ Յոթնյակի խմբի ղեկավարները խոստացել են դիտարկել ռուսական նավթի գների սահմանափակման հնարավորությունը՝ արգելելով դրա ծովով փոխադրման ծառայությունների մատուցումը, եթե դրա գինը գերազանցի մաքսիմումը»:
14:51 26.04.2025
29 միավորի տարբերություն և ֆանտաստիկ հաղթանակ NBA-ումԲասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆում «Մեմֆիս Գրիզլիսը» տանը 108-114 հաշվով պարտվել է «Օքլահոմա Սիթի Թանդերին»: Հանդիպման ընթացքում հյուրերը պարտվում էին 29 միավորի տարբերությամբ, իսկ մեծ ընդմիջումից առաջ միավորների տարբերությունը եղել է 26: Նման խոշոր քամբեքը երկրորդն է NBA-ի պատմության մեջ 1997 թվականից հետո: ...
14:37 26.04.2025
Իրանի Բենդեր-Աբբաս նավահանգստում պայթյուն է որոտացել. կան տասնյակ տուժածներԱպրիլի 26-ի կեսօրին հզոր պայթյուն է որոտացել Իրանի հարավում գտնվող Բենդեր-Աբբաս նավահանգստում: Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը: Ըստ տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով տուժել է 80 մարդ: Պայթյունը վնասել է նավահանգստի վարչական շենքը: Այն այնքան հզոր է եղել, որ զգացվել է նաև Պարսից ծոցի Քեշմ կղզում, որը գտնվում է նավահանգստից առնվազն 20 կիլոմետր հեռավորության […] ...
14:25 26.04.2025
Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Անասնաբույժների միջազգային օրվան նվիրված համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 26-ին մասնակցել է «Անասնաբույժների միջազգային օրվան» նվիրված «Անասնաբույժները՝ որպես հանրային և պարենային անվտագության երաշխավորներ» խորագրով համաժողովին։ «Մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն որակյալ մասնագետներ ունենալու գործին, որոնք զինված կլինեն ժամանակակից գիտելիքներով և հմտություններով, և պետք է շարունակել քայլեր ձեռնարկել՝ անասնաբույժի մասնագիտությունը երիտասարդության համար գրավիչ դարձնելու ուղղությամբ, քանի որ […] ...
14:10 26.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 26-ի երեկոյան 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ը, մայիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում […] ...
13:54 26.04.2025
Գվարդիոլան խնդրել է «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին թեկուզ աստղաբաշխական գումարներով ձեռք բերել «Ռեալի» երկու աստղի«Մանչեսթեր Սիթին», որը բարդ մրցաշրջան է անցկացնում, ամռանը ծրագրում է մեծ փոփոխություններ կատարել թիմի կազմում: Defensa Central-ի տեղեկություններով՝ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Ջուդ Բելինգհեմին և Էդուարդո Կամավինգային։ Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է այս երկու խաղացողի համար ընդհանուր առմամբ առաջարկել 200 միլիոն եվրո։ Ակումբը […] ...