14:58 03.07.2022
Մեծ Բրիտանիայի ամենագեր՝ 349 կիլոգրամ քաշով տղամարդը մահացել 37 տարեկանում Այս մասին հայտնում է The Sun-ը։
Մեթյու Քրոուֆորդը հայտնի դարձավ, երբ 18 ամիս անցկացրեց Նոթինգհեմշիր նահանգի Սաթթոն-ին-Էշֆիլդ քաղաքի հիվանդանոցում, որտեղ նրան դրեցին ամրացված մահճակալների վրա: Դա արժեցել է Առողջապահության ազգային ծառայությանը շաբաթական 7000 ֆունտ : Քրոուֆորդը հիվանդանոցում մնաց ավելի երկար, քան անհրաժեշտ էր, քանի որ անհնար էր նրան տնային խնամք ապահովել: Միաժամանակ նա զբաղեցրել է հիվանդների բուժման համար անհրաժեշտ չորս մահճակալ։ Բուժման ընթացքում Քրոուֆորդը պատվիրել է պիցցա և չինական սնունդ:
Երբ Քրոուֆորդը դուրս է գրվել, նա միացել է քաշ կորցնելու խմբին, սակայն հայտնի չէ՝ արդյոք նրան հաջողվել է նիհարել։ Հաղորդվում էր, որ նա գործազրկության նպաստը ծախսել է 65 դյույմանոց հեռուստացույցի և սպորտի ու ժամանցի տարբեր բաժանորդագրությունների վրա: Բացի այդ, տղամարդը, իբր, վիրավորել է իրեն խնամող չորս բուժքույրերին։
Քրոուֆորդի ընկերները հայտնել են, որ անցյալ շաբաթ նա կրկին հիվանդանոցում է եղել և մահացել սեպսիսից և ներքին օրգանների անբավարարությունից։
14:25 26.04.2025
Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Անասնաբույժների միջազգային օրվան նվիրված համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 26-ին մասնակցել է «Անասնաբույժների միջազգային օրվան» նվիրված «Անասնաբույժները՝ որպես հանրային և պարենային անվտագության երաշխավորներ» խորագրով համաժողովին։ «Մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն որակյալ մասնագետներ ունենալու գործին, որոնք զինված կլինեն ժամանակակից գիտելիքներով և հմտություններով, և պետք է շարունակել քայլեր ձեռնարկել՝ անասնաբույժի մասնագիտությունը երիտասարդության համար գրավիչ դարձնելու ուղղությամբ, քանի որ […] ...
14:10 26.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 26-ի երեկոյան 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ը, մայիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում […] ...
13:54 26.04.2025
Գվարդիոլան խնդրել է «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին թեկուզ աստղաբաշխական գումարներով ձեռք բերել «Ռեալի» երկու աստղի«Մանչեսթեր Սիթին», որը բարդ մրցաշրջան է անցկացնում, ամռանը ծրագրում է մեծ փոփոխություններ կատարել թիմի կազմում: Defensa Central-ի տեղեկություններով՝ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Ջուդ Բելինգհեմին և Էդուարդո Կամավինգային։ Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է այս երկու խաղացողի համար ընդհանուր առմամբ առաջարկել 200 միլիոն եվրո։ Ակումբը […] ...
13:40 26.04.2025
Աշխարհը հրաժեշտ է տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապինՎատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղ է ունենում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը: Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվում հրապարակում՝ վերջին հրաժեշտը տալու պոնտիֆիկոսին: Արարողությանը կմասնակցի աշխարհի մոտ 50 առաջնորդ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած կարդինալներ: Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հայաստանի նախագահը ևս կմասնակցեն արարողությանը: Ֆրանցիսկոսն իր հոգևոր կտակում […] ...
13:26 26.04.2025
ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը՝ Ազգային տոնի առթիվԱպրիլի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորև. Հարգելի՛ տիկին դեսպան, հարգելի՛ գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ինձ համար պատիվ է ջերմորեն շնորհավորել […] ...
13:12 26.04.2025
Երևանում ոստիկանության ծառայողները ջրանցքից դուրս են բերել խեղդվող կնոջը․ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվելԱյսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկան, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել խեղդվող կնոջը, իսկ տղամարդուն ջուրը քշել տարել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի […] ...