Պուտինն ու Մոդին քննարկել են իրադրությունը պարենի համաշխարհային շուկայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+20.09 oC

Պուտինն ու Մոդին քննարկել են իրադրությունը պարենի համաշխարհային շուկայում

21:55 01.07.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Առաջնորդները քննարկել են պարենային ապրանքների համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ինչպես պայմանավորվել էին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ (հունիսի 23-24), Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, առաջնորդները մանրամասն քննարկել են ռուս-հնդկական օրակարգի արդիական հարցերը: Գոհունակությամբ շեշտվել է երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճը, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների փոխադարձ մատակարարումները։

Նշվում է, որ զրույցի ընթացքում փոխադարձ տրամադրվածություն է արտահայտվել երկրների միջև արտոնյալ գործընկերության համակողմանի ամրապնդման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գվարդիոլան խնդրել է «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին թեկուզ աստղաբաշխական գումարներով ձեռք բերել «Ռեալի» երկու աստղի

13:54 26.04.2025

Գվարդիոլան խնդրել է «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին թեկուզ աստղաբաշխական գումարներով ձեռք բերել «Ռեալի» երկու աստղի

«Մանչեսթեր Սիթին», որը բարդ մրցաշրջան է անցկացնում, ամռանը ծրագրում է մեծ փոփոխություններ կատարել թիմի կազմում: Defensa Central-ի տեղեկություններով՝ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Ջուդ Բելինգհեմին և Էդուարդո Կամավինգային։ Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է այս երկու խաղացողի համար ընդհանուր առմամբ առաջարկել 200 միլիոն եվրո։ Ակումբը […] ...

Աշխարհը հրաժեշտ է տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին

13:40 26.04.2025

Աշխարհը հրաժեշտ է տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղ է ունենում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը:  Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվում հրապարակում՝ վերջին հրաժեշտը տալու պոնտիֆիկոսին: Արարողությանը կմասնակցի աշխարհի մոտ 50 առաջնորդ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած կարդինալներ: Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հայաստանի նախագահը ևս կմասնակցեն արարողությանը: Ֆրանցիսկոսն իր հոգևոր կտակում […] ...

ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը՝ Ազգային տոնի առթիվ

13:26 26.04.2025

ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը՝ Ազգային տոնի առթիվ

Ապրիլի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորև. Հարգելի՛ տիկին դեսպան, հարգելի՛ գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ինձ համար պատիվ է ջերմորեն շնորհավորել […] ...

Երևանում ոստիկանության ծառայողները ջրանցքից դուրս են բերել խեղդվող կնոջը․ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել

13:12 26.04.2025

Երևանում ոստիկանության ծառայողները ջրանցքից դուրս են բերել խեղդվող կնոջը․ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկան, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել խեղդվող կնոջը, իսկ տղամարդուն ջուրը քշել տարել է։ Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի […] ...

Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը

13:00 26.04.2025

Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը

Օմանի միջնորդությամբ Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը՝ ուղղված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորմանը: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 19-ին, կողմերը բանակցել էին Հռոմում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր՝ եթե դիվանագիտությունը ձախողվի, Վաշինգտոնը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել: «Մենք չենք կարող թույլ տալ, որ […] ...

Թրամփը Վատիկանում կարճ հանդիպում է ունեցել Զելենսկու հետ

12:52 26.04.2025

Թրամփը Վատիկանում կարճ հանդիպում է ունեցել Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունից առաջ կարճատև հանդիպում է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում են իտալական մի շարք լրատվամիջոցներ։ Ավելի վաղ Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել էր իր ղեկավարի և Թրամփի հանդիպման մեկնարկը։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։  Պոնտիֆիկոսի հուղարկավորությանը մասնակցել է 160 պատվիրակություն, այդ թվում՝ ավելի […] ...

BACK_TO_TOP