17:39 24.02.2018
Ռուսաստանում փետրվարի 22-ին ուժի մեջ է մտել «Տրանսպորտային միջոցների տեխնիկական հսկողության կանոնների փոփոխությունների մասին» թիվ 148 հրամանագիրը: Ըստ դրանց՝ նոր պահանջներ են ներկայացվել մեքենաների տեխնիկական սարքավորումների և վիճակի վերաբերյալ: Վարորդից այժմ պահանջվում է ունենալ ոչ միայն արտակարգ կանգառման նշան և կրակմարիչ, այլև դեղատուփ: Բացի այդ, նոր կանոնակարգով արգելվում է մեքենայի օգտագործումը վնասերի և ղեկի թերությունների դեպքում: Այս մասին տեղեկանում ենք gazeta.ru-ից
Արդյունքում, ՌԴ տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունը որոշել է, որ մեքենան ստուգելու համար բոլոր գործողությունները պետք է վերահսկվեն Ռոստրանսնադզորում: Բացի այդ, սահմանվել է, որ տեխնիկական ստուգում չանցած մեքենան վարելու դեպքում վարորդները կտուգանվեն 800 ռուբլի:
Չի բացառվում, որ այս կանոնները որոշ ժամանակ անց հատեն նաև Հայաստանի սահմանները: Չմոռանանք, ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ կառավարությունը որոշեց արգելել ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան: Այդ որոշումը բխում էր նաև Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշումից:
Քանի որ մենք էլ ԵԱՏՄ անդամ պետություն ենք, հնարավոր է՝ որոշում կայացվի «Տրանսպորտային միջոցների տեխնիկական հսկողության կանոնների փոփոխությունների մասին» թիվ 148 հրամանագիրը տարածել Մաքսային միության անդամ պետությունների վրա: Իսկ ինչպես հայտնի է՝ ցանկացած նորամուծություն վարորդների կողմից սրերով է ընդունվում, ինչպես եղավ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի դեպքում: Այսինքն, հայ վարորդներին գուցե առաջիկայում ևս մեկ անակնկալ մատուցվի:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...