Անկանխիկ եղանակով կենսաթոշակի վճարումներից Շիրակի մարզում օգտվում է թոշակառուների մոտ 60%-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+3.09 oC

Անկանխիկ եղանակով կենսաթոշակի վճարումներից Շիրակի մարզում օգտվում է թոշակառուների մոտ 60%-ը

19:43 01.07.2022

Վերջին 1 ամսում Միասնական սոցիալական ծառայությունների Գյումրիի տարածքային կենտրոնում փաստաթղթային ձևակերպումների ակտիվ գործընթացներ են։ Դիմում են այն քաղաքացիները, որոնք կենսաթոշակների կամ նպաստների գումարների ստացման կանխիկ եղանակից անցում են կատարում անկանխիկի։ Ուժի մեջ մտած փոփոխությունը թոշակառուների, նպաստառուների և ընդհանուր՝ «Փարոս» համակարգում ընդգրկված անձանց համար առայժմ կամավոր է։

Այսօրվանից կիրառության դրված փոփոխություններով վճարային քարտով խանութներից կամ ծառայություններ մատուցող կազմակերպություններից անկանխիկ գնումներ կամ վճարումներ կատարելու դեպքում թոշակառուն կամ նպաստառուն հաջորդ ամիս կստանա 10 տոկոսի չափով հետվճար նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:

«Եթե մինչ այս մեր թոշակառուները  թոշակը ստանալիս բանկոմատով էին կանխիկացնում գումարը, հետո գնում էին խանութ գնումներ կատարելու, այս դեպքում մի փոքր ավելի օպտիմիզացնում ենք գործընթացը, այսինքն՝ այլևս կարիք չկա կանխիկացնել, հետո մտնել խանութ, կարող են միանգամից քարտը ձեռքին մտնել խանութ, մեկ հպումով գնումներ կատարել, որից էլ կգեներացվի հետվճարային մասը»,- պարզաբանում  է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

10 տոկոս հետվճար ստանալու խրախուսական մեթոդը, պարզվում է, ոչ բոլոր թոշակառուներին է ոգևորել, նրանց մեծ մասն ամիսն առնվազն մեկ անգամ բանկային քարտով բանկոմատից գումար հանելու խնդրին է բախվում՝ օգտվելու դժվարություններով պայմանավորված։ Այդ պատճառով էլ մինչ օրս հրաժարվում են կենսաթոշակը ստանալ բանկային քարտով։

Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը, անկախ նրանից, թե ինչ գումարի սահմանում են կատարվել գործարքները: Հետվճարի մեխանիզմը կգործի նաև կոմունալ վճարումների դեպքում, եթե դրանք կատարվեն կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով։

10% տոկոս հետվճարային բաղադրիչով առայժմ 3 բանկ է միացել նոր գործող կարգին, և հենց այդ հանգամանքն է, որ,  ըստ ոլորտի պատասխանատուների, հնարավոր է որոշակի անհարմարություններ առաջ բերի շահառուների մոտ։ Ցանկում չընդգրկված բանկերի շահառու թոշակառուները կամ նպաստառու ընտանիքներն այդ դեպքում ստիպված են լինելու փոխել իրենց բանկը:

«Դրանում ոչ մի բարդություն չկա, ուղղակի մեկ անգամ շահառուն պետք է մոտենա Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժին, դիմումի միջոցով ընտրի այն բանկը, որտեղ ցանկանում է տեղափոխել իր հաշիվը, դա ընդամենը րոպեներ է տևում»,- նշում է փոխնախարարը։

Որոշումն ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ այսօրվանից, բոլոր խանութներն ու ծառայություն մատուցող ընկերությունները պետք է ունենան վճարային քարտեր սպասարկող պոստ տերմինալներ։ Խոսքը վերաբերում է նաև գյուղական համայնքներում գործող վաճառակետերին։

Հունիսի դրությամբ անկանխիկ եղանակով՝ բանկային քարտերի միջոցով, կենսաթոշակ է ստանում Շիրակի մարզի թոշակառուների մոտ 60 %-ը։ Իսկ Գյումրիում հուլիս ամսին արդեն ընտանեկան կամ այլ տեսակի նպաստներն անկանխիկ եղանակով կստանա շուրջ 600 ընտանիք։ Դեռևս կամավորության սկզբունքով ընթացող գործընթացը պարտադիր կդառնա բոլորի համար 2024 թվականի հունվարի մեկից:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP