21:00 01.07.2022
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը ուսումնամարզական հավաքներն անցկացնում է Գյումրիում: Մարզումների համար տրամադրվել են տարբեր մարզադպրոցների դահլիճները։
Օլիմպիական, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները բացօթյա մարզումներն անցկացնում են «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարակից տարածքում, ուժատակտիկական վարժություններից հետո մարզիչների առաջադրանքով անցնում են պայմանական մրցակցի հետ հնարքների կատարման և ճիշտ պաշտպանվելու տեխնիկայի կատարելագործման։
«Ընդհանուր պարապմունքներն անցնում են մարզիչների օգնությամբ, որ մեկս ինչ թերություն կամ սխալ ունենք գորգի վրա, աշխատում ենք մեր սխալների վրա։ Պատրաստվում ենք շատ լավ, գնում ենք մեդալների հետևից»,- նշում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Տիգրան Մինասյանը։
Ըմբիշների մարզումներին մշտապես ներկա է հավաքականի բժիշկը, հետևում է մարզիկներին: Ըմբշամարտում մարզիկները վնասվածքներ հաճախ են ստանում։ Հավաքականի կազմում տղաներից մի քանիսն այժմ մարզումներին մասնակցում է վնասվածքներով։
«Խանգարող վնասվածքներ կան, բայց տղաները հաղթահարում են այդ դժվարությունները և այդ վնասվածքներով էլ են մարզվում, որ կարողանան մրցումների ժամանակ դիմանան։ Եթե մարզումները բաց թողնեն, ապա մրցումների ժամանակ անհաջող մրցելույթներ կունենան»,-ասում է հավաքականի բժիշկ Թելման Սարգսյանը։
Բացօթյա մարզումներից հետո ըմբիշները շարունակում են պարապել մարզադահլիճում: Գորգային վարժությունների ընթացքում հիմնականում ուշադրություն են դարձնում տեխնիկական և տակտիկական հնարքներին:
«Երբ մրցումային պրոցեսը մոտ է, մենք տարբեր խնդիրներ ենք լուծում, գորգային աշխատանքի ժամանակ պիտի լինեն դիմացկունության և տեխնիկատակտիկական մշակումներ, հնարքներ, հոգնած վիճակում հասնել այն բանին, որ կարողանա պաշտպանվի և տեխնիկա ցույց տա։ Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ ու տղաների սխալներն ենք ուղղում»,- ասում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։
Ազգային հավաքականի տիտղոսակիր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի,Կարապետ Չալյանի և Մալխաս Ամոյանի հետ են մարզվում ըմբշամարտում նոր հաջողությունների հասած մարզիկները, որոնք ևս Հայաստանը ներկայացրել են միջազգային հարթակներում։
«Արդեն 10 տարի է մասնակցում ենք մեծահասակների Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին, մեզ չենք գերագնահատում, բայց մեր փորձն ավելի շատ է, որքան կարող ենք օգնում ենք հավաքականում ընդգրկված տղաներին»,- նշում է հունահռոմեական խաղերի Եվրոպայի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը։
Ազգային հավաքականը պատրաստվում է աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը: Գյումրիում ուսումնամարզական հավաքներից հետո տղաները կմասնակցեն ևս երկու հավաքների, որից հետո կհստակեցվի աշխարհի առաջնությանը մասնակից ըմբիշների կազմը: Այս տարի Հայաստանը կփորձի ներկայացուցիչներ ունենալ բոլոր քաշային կարգերում, ինչից կախված կլինի ազգային հավաքականի վարկանիշը մասնակից երկրների կազմում։
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...