19:21 30.06.2022
2022 թվականին Շիրակի մարզի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 36 սուբվենցիոն փաթեթից կառավարությունը հաստատել է 30-ը։ Առաջին փուլով մարզում իրականացվելու են 7,7 մլրդ դրամի աշխատանքներ՝ մեծ մասամբ ճանապարհաշինություն, մանկապարտեզների վերանորոգում, համայնքային կենտրոնների կառուցում, նոր ջրագծերի անցկացում բաղադրիչներով: Այժմ հաստատված հայտերը գտնվում են մրցութային գործընթացներում, շինընկերությունների ընտրությունից հետո հուլիսի առաջին տասնօրյակում նախատեսվում են ծրագրերի մեկնարկները։
Սարակապում խմելու ջրի խնդիրն այնքան հին է, որքան գյուղը սնուցող միակ ինքնահոս աղբյուրը, որը գտնվում է գյուղի կենտրոնում։ Համայնքը խմելու ջուր երբևէ չի ունեցել, ջրամատակարարման արտաքին ու ներքին ցանց ընդհանրապես կառուցված չի եղել։ Համայնքի բնակիչների միակ աղբյուրը սարերից եկող այս ջուրն է, որն էլ ամռան ամիսներին բարակում է։
«Էս ջուրը միշտ եղել է, խմելու ջուր է, սարի տակից է գալիս, նորմալ ջուր է, ստուգված է, ամեն տարի սանէպիդը գալիս է, ստուգում ու թույլ է տալիս օգտագործել։ Բայց ծավալը շատ քիչ է։ Նույն ջրից օգտվում են նաև անասունները։ Ժամանակ է լինում, որ անասուններին էլ չի հերիքում»,- ասում է Սարակապի վարչական ղեկավար Վահրամ Մկոյանը։
Խնդիրը տասնամյակների պատմություն ունի։ Գյուղում հարմարվել են բնական աղբյուրի ջուրը տարբեր միջոցներով տուն հասցնելու դժվարություններին։ Ջուր կրելը համարում են իրենց առօրյայի կարևոր մասը։
«Էս որ դարն է, որ ջուրը կրելով ենք օգտագործում, ես ինչ կհիշեմ, պուճուր ժամանակից ջուր կկրեմ, մինչև հիմա էլ նույն վիճակն է։ Նույնիսկ ջահելները նույն ջրի պատճառով թողնում-գնում են գյուղից»,- դժգոհում են Սարակապի բնակիչները։
Սարերի ջուրը գյուղովի են կիսում, կենսական նշանակության աղբյուրին այլընտրանք՝ սարակապցիների մի մասը բակերում 7-8 մետր խորության հորեր են փորել, արտեզյան ջուրն օգտագործում են տնամերձները ոռոգելու համար, իսկ հորի ջուրը խմելու համար պիտանի չէ:
Խմելու ջուրը ցանցով Սարակապ հասցնելու ծրագիր է ներկայացրել համայնքը, այն գյուղական բնակավայրի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է համարվել։ Անի խոշորացված համայնքի այս տարվա սուբվենցիոն փաթեթների ցանկում է ընդգրկվել և ստացել է հաստատում։ Ծրագիրը գնահատվել է մոտ 75,5 մլն դրամ։
Նախատեսվում է Աղին գյուղի վարչական տարածքում 80-100 մետր խորության խորքային հորի հորատում կատարել, պոմպ տեղադրել և մոտ 5 կմ երկարության ջրագիծ անցկացնել։ Աղինից արտեզյան ջուրը խողովակաշարով հասնելու է Սարակապ և կուտակվելու է խորհրդային տարիներին կառուցված 2 խոշոր ջրամբարներից մեկում։
«Մեր գյուղում 2 հատ ջրամբար ունենք, բայց որ ջրի հարցը կարգավորվի, մենք մեկը կօգտագործենք։ 400 տոննա տարողություն ունի, իսկ մեր համայնքը փոքր է, հաստատ այդքան ջուրը մեզ կհերիքի»,- նշում է համայնքի վարչական ղեկավարը։
Գյուղում ջրամատակարարման ներքին ցանցի անցկացում ևս նախատեսվում է, բայց այն կիրականացվի ծրագրի երկրորդ փուլով՝ հաջորդ տարում։ Այս տարի, հավանաբար, հուլիսի առաջին կեսին հորատման աշխատանքները կսկսեն, շինարարի մրցույթն արդեն հայտարարված է։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով մարզի այլ համայնքներում ևս խմելու ջրագծերի և ոռոգման ցանցի անցկացման աշխատանքներ են կատարվելու։ Ինչպես միշտ, սուբվենցիոն հայտերում մեծ բաժինը ճանապարհաշինական ծրագրերինն է, և մարզում կվերանորոգվեն ավելի քան 14 կմ երկարության համայնքային նշանակության երկար ու կարճ ճանապարհներ։
«Ծրագրերի մեծ մասը ճանապարհաշինություն է՝ բարեկարգում, նորոգում։ Ամենամեծ ծրագրային հայտով ներկայացել է Գյումրին՝ մոտ 3,5 մլրդ դրամի չափով, Ախուրյանը՝ 1 մլրդ դրամից ավելի գումարի չափով, Արթիկը՝ 900 մլն դրամ, իսկ Անի համայնքի կողմից ներկայացվել է մոտ 1 մլրդ դրամի ծրագիր»,- նշում է Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։
Շիրակի մարզից ներկայացված 36 հայտից 6-ն առայժմ հաստատում չի անցել, բացասական գնահատումով վերադարձվել է լրամշակման։ Ծրագրային չափորոշիչներին համապատասխան լինելու դեպքում մնացած վեց հայտերը կընդգրկվեն արդեն հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերում։
Հաստատված 30 սուբվենցիոն հայտերից որևէ մեկը շինարարական մեկնարկում չէ։ Այն, ինչ ընթացքի մեջ է, 2021 թվականից անավարտ մնացած մոտ 12 սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներն են, որոնց մի մասում հայտնաբերվել են թերություններ և որակի խախտումներ։
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...