Մահացել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 03 2025
  • $
    392.74
  • RUBLE
    4.55
  • 426.91
WEATHER
+15.97 oC

Մահացել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը

16:57 04.08.2018

97 տարեկանում մահկանացուն է կնքել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, պետական եւ հասարակական գործիչ Սերգեյ Համբարձումյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ նախագահությունը:

Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը՝ օգոստոսի 7-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից: Ակադեմիկոսի հուղարկավորությունը կազմակերպելու համար կառավարական հանձնաժողով է ստեղծվել:

Սերգեյ Համբարձումյանի առաջին իսկ աշխատանքները գրավել են համաշխարհային գիտական հասարակության ուշադրությունը՝ հիմք հանդիսանալով Մեխանիկայի հայկական դպրոցի միջազգային ճանաչման համար: Ակադեմիկոսի գիտական հետազոտությունների հիմնական բնագավառը դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկան է, որտեղ նա գիտական մի շարք նոր ուղղությունների հիմնադիրներից մեկն է:

Համբարձումյանը ստեղծել է անիզոտրոպ շերտավոր թաղանթների տեսությունը, որի հիման վրա լուծվել են հույժ կարևոր խնդիրներ թռչող սարքերի և բարակապատ կառուցվածքների հաշվարկների և նախագծման վերաբերյալ: Սերգեյ Համբարձումյանի կողմից առաջարկվել են նաեւ սալերի և թաղանթների ճշգրտված տեսություններ, որոնք օգնել են նոր տեսանկյունից դիտարկելու ժամանակակից կոմպոզիցիոն նյութերից պատրաստված բարակապատ համակարգերի հաշվարկի պրոբլեմները և խթանել են տեսական խորը հետազոտություններ: Իր աշակերտների հետ միասին Սերգեյ Համբարձումյանն առաջին անգամ մշակել է բարակ մարմինների մագնիսաառաձգականության տեսությունը:

Սերգեյ Համբարձումյանը մեծ դեր է ունեցել նաեւ Հայաստանի հասարակական կյանքում։ 1975-1980թթ. եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր ու նախագահ, իսկ 1979-1992թթ.՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1989 թվականից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ, այդ ընթացքում մշտապես պաշտպանելով Հայաստանի շահերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է. Հայաստանի ԱԳ նախարար

13:57 14.03.2025

Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է. Հայաստանի ԱԳ նախարար

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է: Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում։ «Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է: Բացի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, առանցքային է սահմանների բացումը, մեր միջև տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկումը»,-ասաց Միրզոյանը: Նա հիշեցրեց Հայաստանի ու Թուրքիան միջև առկա պայմանավորվածությունները: «Պայմանավորվածություններ ունենք, որոնք մինչև այս պահը […] ...

Հայտարարություն․ տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

13:50 14.03.2025

Հայտարարություն․ տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Մ-6 միջպետական նշանակության ճանապարհի Գյումրի քաղաքի «Շիրակ» գերեզմանատան հարակից ճանապարհահատվածում տեղադրվել […] ...

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Պետիկ Մանուկյանը և Արայիկ Էլոյանը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

13:41 14.03.2025

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Պետիկ Մանուկյանը և Արայիկ Էլոյանը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Պետիկ Մանուկյանը և Արայիկ Էլոյանը նույնպես հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ ...

Կապանի համայնքային ոստիկանները հրդեհի վայրում հայտնաբերել են 12 կոճղ. ծառերն ապօրինի հատողը ներկայացվել է նախաքննական մարմին

13:35 14.03.2025

Կապանի համայնքային ոստիկանները հրդեհի վայրում հայտնաբերել են 12 կոճղ. ծառերն ապօրինի հատողը ներկայացվել է նախաքննական մարմին

Մարտի 12-ին ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Կապանի բաժին ստացվել է ահազանգ, որ Վաչագան բանավանի «Ղրբանց» կոչվող տարածքում հրդեհաշիջման ընթացքում հայտնաբերվել են հատած ծառեր և ծառ հատելու գործիքներ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 12 կոճղ: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել և փայտանյութն իր տան բակ է տեղափոխել […] ...

Հրդեհ Աչաջուր գյուղում

13:27 14.03.2025

Հրդեհ Աչաջուր գյուղում

Մարտի 14-ին, ժամը 10:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աչաջուր գյուղի 11-րդ փողոցում գտնվող ոչ բնակելի տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել […] ...

Լա լիգան խիստ պատիժ է սահմանել  «Աթլետիկոյի» ֆուտբոլիստի համար

13:21 14.03.2025

Լա լիգան խիստ պատիժ է սահմանել «Աթլետիկոյի» ֆուտբոլիստի համար

Լա լիգայի 27-րդ տուրի «Խետաֆե» – «Աթլետիկո Մադրիդ» խաղի ընթացքում կարմիր քարտ ստացած Անխել Կորեան որակազրկվել է 5 խաղով, գրում է AS-ը: «Աթլետիկոյի» հարձակվողը հեռացվել էր ոչ միայն մրցակցի պաշտպանի նկատմամբմ կոպիտ խաղի, այլ նաև հանդիպման մրցավար Գիլյերմո Կուադրա Ֆեռնանդեսի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար: Խաղից հետո արգենտինացին սոցիալական ցանցերի իր էջում ներողություն էր խնդրել […] ...

BACK_TO_TOP