Ադրբեջանցիներն այսուհետ խոշոր հարկեր կվճարեն դրսից հեռախոս ներմուծելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ադրբեջանցիներն այսուհետ խոշոր հարկեր կվճարեն դրսից հեռախոս ներմուծելու համար

15:29 04.08.2018

Տրանսպորտի 50 տոկոս թանկացումներից հետո Ադրբեջանում թանկանում են նաև բջջային հեռախոսները։ Կառավարությունը կտրուկ բարձրացրել է փոքր խմբաքանակներով, «ձեռքով» ներմուծվող հեռախոսների հարկային բեռը։ Մինչ այս ադրբեջանցիները էժան գնով հեռախոս էին գնում արտասահմանում ու վերադառնալիս վաճառում էին։ Հիմա այլևս նման բան չեն անի, քանի որ ստիպված կլինեն 18-ից 70 դոլար հարկ տալ յուրաքանչյուր հեռախոսի համար։

Արդյունքում «ձեռքով» ներմուծվող հեռախոսների գները մաքսազերծումից հետո ավելի բարձր կլինեն, քան ընկերությունների կողմից մեծ խմբաքանակներով ներմուծվողները։

Մինչև 100 դոլար ու անհայտ արժողությամբ հեռախոսների համար ադրբեջանցիները կվճարեն 12 դոլար, ավելի թանկ հեռախոսների համար՝ մինչև 60 դոլար, 1000 դոլարից ավելի արժողությամբ հեռախոսների համար՝ 90 դոլար մաքսային վճար։

Այս թանկացումները հետևեցին հասարակական տրանսպորտի կտրուկ թանկացումներին, որոնք առանց ցնցումների անցան ադրբեջանական իշխանությունների համար։ Սակայն արդեն հեռախոսների մաքսատուրքերի բարձրացումը բողոքի ալիք է բարձրացել համենայն դեպս սոցցանցերում, քանի որ անհատների ձեռքից հեռախոսային բիզնեսը վերցվում է հօգուտ մեծ ընկերությունների։

Եթե մինչ արտահերթ նախագահական ընտրուըթյունները գործող իշխանության գլուխը աշխատավարձրեն ու թոշակները բարձրացնելու հրամանագրեր էր ստորագրում, ապա վերընտրվելուց հետո Իլհամ Ալիևը սկսեց թանկացնել ապրանքների գները։ Իսկ սեպտեմբերին փորձագետների պնդմամբ կթանկանան նաև նավթամթերքները՝ բենզինը, մազութը, ինչպես նաև էլեկտրաէներգիան ու այլ ապրանքներ։

Ընդ որում՝ վառելիքի ոլորտում արդեն իսկ կան դրա ազդանշանները: Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) միջնորդությամբ ընդունվել է որոշում, ըստ որի՝ եթե քաղաքացին իր մեքենայով դուրս է գալիս Ադրբեջանից, ապա մեքենայի բաքի պարունակությունից բացի մնացած վառելիքի համար պետք է մաքսատուրք վճարի։ Պատճառն այն է, որ SOCAR-ը բենզինն արտահանում է ավելի բարձր գնով, քան վաճառում է երկրի ներսում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP