16:16 27.06.2022
Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում անձնագրային և վիզաների վարչությունում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են քաղաքացի-վարչական մարմին շփումը տեղափոխել նոր հարթակ, բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, վարչության գործառույթները քաղաքացիների համար դարձնել առավել թափանցիկ ու հասանելի։
Որդեգրված մոտեցումների իրականացման նպատակով հունիսի 27-ից գործարկվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքը /avv.police.am/, որի հիմնական նպատակը անձնագրային և վիզաների վարչության գործունեության վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացումն ու ոլորտին վերաբերող տեղեկատվության ամբողջական ներկայացումն է։ Կայքը հագեցած է ժամանակակից տեխնիկական լուծումներով, հնարավորություն է ընձեռում արագ փնտրել ու ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ ԱՎ վարչության և տարածքային անձնագրային ստորաբաժանումների գործառույթների, տեղակայման հասցեների, հեռախոսահամարների, մատուցվող ծառայությունների, ծառայություններից օգտվելու համար օրենսդրությամբ սահմանված ձևաթղթերի նմուշների, վարչության գործունեության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հետևել քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումների ընթացքին։
Կայքի «Կապը մեզ հետ» բաժինը այցելուներին հնարավորություն կտա հասցեագրել նամակներ և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, պարզաբանել իրենց հուզող հարցերը ինչպես իրավական կարգավորումների, այնպես էլ ԱՎՎ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։
Իրականացվող բարեփոխումների համատեքստում մեծ կարևորություն ունեն նաև անձնագրային և վիզաների վարչության ոլորտը կանոնակարգող օրենսդրության մեջ վերջին շրջանում կատարված փոփոխությունները, որոնք պայմանավորված են հասարակական հարաբերությունների զարգացման և ժամանակի մարտահրավերներին համընթաց իրավական դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ և կրում են շարունակական բնույթ։ Նոր կարգավորումներն անմիջականորեն արտացոլվել են և հետագայում ևս կտեղադրվեն կայքում՝ համապատասխան հղումներով, պարզաբանումներով՝ կայքի այցելուներին հնարավորություն ընձեռելով ստանալ ամբողջական տեղեկատվություն տվյալ պահին գործող օրենսդրության, կատարված փոփոխությունների, դրանց հիմնավորումների և այլ հարցերի վերաբերյալ։
Կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։
Մյուս կարևոր բարեփոխումը հերթերը կանոնակարգող սարքավորումների տեղադրումն է։ Անձնագրային և վիզաների վարչությունը որդեգրել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարությանը համընթաց շարժվելու ուղղվածություն և ռազմավարություն։ Անմասն չմնալով նշված սկզբունքներին՝ տևական աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել հերթերը կանոնակարգող սարքավորումներ։ Սարքավորումները տեղադրվել են Երևանի անձնագրային բոլոր ծառայություններում, մարզկենտրոններում և առավել ծանրաբեռնված ստորաբաժանումներում։ Տերմինալների տեղադրումը հնարավորություն է ընձեռել թեթևացնել և կանոնակարգել ԱՎ վարչության հերթերը, նպաստել քաղաքացիներին արագ և որակյալ ծառայությունների մատուցմանը, վարչության գործառույթների արդյունավետ կազմակերպմանը, ստորաբաժանումների գործունեության պատշաճ կառավարմանն ու վերահսկողությանը:
Կատարված զգալի աշխատանքին զուգահեռ, առաջիկայում անձնագրային և վիզաների վարչության գործունեության և սպասարկման ոլորտում նոր՝ թվային լուծումներ ներդնելու և մատուցվող ծառայություններն առավել առաջադեմ դարձնելու ուղղությամբ փոփոխությունները լինելու են շարունակական։
20:24 27.04.2025
Առեղծվածային դեպք` Երևանում․ 150-ից ավելի փրկարար, 40 պարեկ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկանԱյսօր՝ ապրիլի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […] ...
20:10 27.04.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի շենքինԲեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքը հարձակման է ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Կիրակի ավելի վաղ իսրայելական բանակը նախազգուշացրել էր Լիբանանի մայրաքաղաքի արվարձաններում թիրախին հարվածելու պլանների մասին: Հարձակման պատրվակը եղել է իբր «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող օբյեկտը, որը գտնվում է բնակելի շենքում։ Ռազմական ավիացիայի հարձակմանը նախորդել են երկու անօդաչու սարքերի հարվածները: ...
20:00 27.04.2025
«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունք է գրանցել«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունքն է գրանցել, հաղորդում է Tribuna.com-ը: «Ռեալի» համար Իսպանիայի գավաթի եզրափակչում կատալոնական «Բարսելոնայից» կրած 2-3 հաշվով պարտությունը 13-րդն է ընթացիկ մրցաշրջանում: «Ռեալը» 6 անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայում, 5 անգամ` Լա լիգայում, մեկ անգամ էլ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում` կրկին «Բարսելոնային»: Անչելոտիի գլխավորությամբ մյուս մրցաշրջաններում «Ռեալը» 12 պարտությունից ավելի չի ունեցել` (2013/14, […] ...
19:55 27.04.2025
Այրվել է խանութի 80 քմ հատվածը․ մանրամասներ Երևանի խանութներից մեկում բռնկված հրդեհիցԱպրիլի 27-ին` ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող խանութում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Պարզվել […] ...
19:25 27.04.2025
Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-իԻրանի Բենդեր-Աբբասի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, հայտարարել է Իրանի խորհրդարանի բժշկական հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ջամալիանը, փոխանցում է ILNA լրատվական գործակալությունը։ «Մենք ունենք բժշկական զեկույց, որտեղ ասվում է, որ այս պահի դրությամբ 36 մարդ է մահացել»,- ասել է նա։ Վերջին տվյալներով վիրավորվել է ավելի քան 1205 մարդ։ Ապրիլի 28-ին Իրանում […] ...
18:50 27.04.2025
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել 6-րդ փուլումՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 6-րդ փուլում, որը կայացել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Նժույգ թափերի վարժության եզրափակչում Մանուկյանը հավաքել է 14.800 միավոր և արժանացել ոսկե մեդալին: 17-ամյա մարզիկը ճանաչվել է 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, քանի որ հաղթել է 6 փուլերից 3-ում: Աշխարհի […] ...