14:51 27.06.2022
Ազգային ժողովը հունիսի 27-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել:
Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրվելու համար Բարձրագույն դատարանի խորհուրդն առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Ներկայացված երեք թեկնածուներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու:
Ելույթ ունենալով՝ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը պարզաբանել է, որ դատական ոլորտում նախորդ տարի իրականացված բարեփոխումների շրջանակում ավելացվել է Վճռաբեկ դատարանի պալատների թիվը, ուստի այդ պալատների թափուր պաշտոններում դատավորներ նշանակելու անհրաժեշտություն է առաջացել: Զեկուցողի խոսքերով՝ ՀՀ դատական օրենսգրքում արված այս փոփոխությունն ազդելու է մարդու իրավունքների պաշտպանվածության ավելացման վրա, քանի որ այն միտված է խթանելու դատարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և նպաստելու է գործերը ողջամիտ ժամկետում քննելուն:
Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Հրաչ Այվազյանին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:
Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Հրաչ Մարտունի Այվազյանի կենսագրությունը՝ այստեղ:
Ելույթ ունենալով՝ Հրաչ Այվազյանն անդրադարձել է Վճռաբեկ դատարանի դերին ու նշանակությանն արդարադատության համակարգում, նշել առկա խնդիրները: Մասնավորապես, այդ խնդիրներից են դատարանների անհամաչափ ծանրաբեռնվածությունն ու բողոքները քննելու անորոշ ժամկետները: Ըստ նրա՝ թեև դատարանները պատշաճ արդարադատություն են իրականացնում, այնուամենայնիվ, հանրության գնահատականներն իրականացված արդարադատության և դատական իշխանության նկատմամբ երբեմն անբավարար են լինում:
Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:
Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արտակ Հայկազի Զեյնալյանի կենսագրությունը՝ այստեղ:
Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը նշել է, որ հեղինակել է հարյուրավոր բողոքներ, հայցեր, դիմումներ, որոնք հիմք են հանդիսացել իրավակիրառական պրակտիկայի բարելավմանը: Թեկնածուն արձանագրել է, որ մասնագիտացված վարչական դատարանների հիմնադրումն ու ստեղծումը շրջադարձային նշանակություն ունեցավ Հայաստանի իրավունքի զարգացման գործում: Վճռաբեկ դատարանի վարչական պալատի հիմնադրումը զեկուցողը ևս շրջադարձային է համարել: Նրա խոսքերով՝ արդար դատաքննության իրավունքի մի շարք բաղադրատարրեր, այդ թվում՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, ՀՀ-ում ապահովված չեն, կամ բավարար վիճակում չեն: Ըստ Արտակ Զեյնալյանի՝ այստեղ լուրջ անելիքներ ունի թե՛ Վճռաբեկ դատարանը, թե՛ Վճռաբեկ դատարանի նորաստեղծ վարչական պալատը: Նա կարևորել է նաև Փաստաբանների պալատի դերակատարումը, ներկայացրել դատաիրավական բարեփոխումների իր տեսլականը:
Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Լիանա Հակոբյանին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:
Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Լիանա Օնիկի Հակոբյանի կենսագրությունը՝ այստեղ:
Լիանա Հակոբյանն ընդգծել է, որ այսօրվա ընտրությունն առանձնահատուկ է նրանով, որ երեք թեկնածուի ընտրությամբ ձևավորվում է Վճռաբեկ դատարանի կառուցվածքային նոր միավոր, ամբողջական է դառնում Վարչական արդարադատության համակարգը: Նրա խոսքերով՝ այսօրվա ընտրությամբ ավարտվում է ՀՀ-ում վարչական արդարադատության մասնագիտացված համակարգի ձևավորումը, որի սկիզբը դրվել է դեռևս 2008 թ. ՀՀ վարչական դատարանի ստեղծմամբ: Վարչական արդարադատության առանձնահատկություններից նա առանձնացրել է պետական կառավարման ամբողջ համակարգի կայունության, կատարելագործման ապահովումը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ կատարում են դատական իշխանության բնագավառում վերջին շրջանի ամենամեծ ընդլայնումներից մեկը: Նա գնահատել է առաջին եռյակում ընդգրկված թեկնածուների թե՛ մասնագիտական կարողությունները, թե՛ արժեքային համակարգը՝ նշելով, որ նրանցից յուրաքանչյուրը մեծ ներդրում է ունեցել ՀՀ դատաիրավական զարգացման գործում: Հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ դատաիրավական բարեփոխումները լինելու են մշտական, զարգանալու և իրականացվելու են պարբերաբար՝ ըստ անհրաժեշտության՝ լավարկելով դատական իշխանության աշխատաոճը:
08:30 27.11.2024
Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում08:30 27.11.2024
Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Իպսվիչ Թաունի» հետ ոչ-ոքին. «Գիտեմ` երկրպագուները հիասթափված են, բայց այժմ շատ բան ենք փոխում։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ երկար է տառապելու։ Պետք է փորձենք հաղթանակներ տանել, բայց դրա համար ժամանակ է հարկավոր։ Այս խաղում կարող էինք նույնիսկ պարտվել, եթե չլիներ Անդրե Օնանայի […] ...
08:25 27.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԵղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
08:20 27.11.2024
Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներՍպասարկող կազմակերպությունը Սպիտակի ոլորաններում կատարում է մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով երթեւեկելի հատվածի մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
08:15 27.11.2024
Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al NaharԼիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 04:00-ին՝ ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության համաձայն։ Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իսրայելն, իր հերթին, աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը Հարավային Լիբանանից։ Հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին գոհունակություն է […] ...
08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան«Ուրարտուի» ու «Ալաշկերտի» նախկին գլխավորն մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը գովեստի խոսքեր է ասել Մոսկվայի «Սպարտակի» մասին, որը դերբիում 5-2 հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին»․ «Դեյան Ստանկովիչը երկար մտածում ու փորձարկումներ էր կատարում: Նախորդ տուրերում և «Լոկոմոտիվի» դեմ խաղում «Սպարտակի» ցուցադրած ֆուտբոլը նման էր «Բարսելոնայի» խաղին: Այնպես չէ, որ ես նախկինում խիստ քննադատել էի, իսկ հիմա գովեստի եմ […] ...
08:00 27.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյունՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար։ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է (տեղ-տեղ առկա է մերկասառույց): Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզում, բացի Ամասիայի տարածաշրջանից, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց […] ...