Բնակապահովման ծրագիր՝ սուբվենցիոն հայտով․ Գյումրիում 14 բնակարան կվերանորոգվի և կհատկացվի տնակներում ապրող ընտանիքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+5.09 oC

Բնակապահովման ծրագիր՝ սուբվենցիոն հայտով․ Գյումրիում 14 բնակարան կվերանորոգվի և կհատկացվի տնակներում ապրող ընտանիքներին

19:47 27.06.2022

Բնակարանային ապահովման ծրագիր է մեկնարկում Գյումրիում՝ նոր  բաղադրիչով։ Հաստատված սուբվենցիոն հայտով առաջին անգամ  պետական և համայնքային բյուջեի համաֆինանսավորմամբ համայնքապատկան 14 բնակարաններ են վերանորոգվելու, որոնք նախատեսվում է հատկացնել տնակներում ապրող ընտանիքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է մոտ 19 միլիոն դրամ:

«Պետք է տանք սոցիալական բնակարան, որովհետև սոցիալական բաղադրիչով տալուց հետո մարդը չի փորձելու վաճառի ու նորից հայտնվի տնակում, հիմա մենք ունենք 40-ից ավելի սոցիալական բնակարաններ հատկացված, որտեղ մարդիկ նորմալ ապրում են»,- նշում է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Բնակարաններից ամեն մեկի վերանորոգման համար կծախսվի մեկ միլիոն դրամից ավելի, ընտանիքները կդառնան փաստացի բնակիչները, բայց համայնքապատկան տները կտրամադրվեն սոցիալական հիմունքներով, այսինքն՝ սեփականության իրավունք բնակարանի հանդեպ ընտանիքները չեն ունենա:

14 բնակարանների հիմնական մասը մեկսենյականոցներ են, գտնվում են քաղաքի տարբեր թաղամասերում, դրանց թվում են նաև Անի թաղամասի սոցիալական բնակարանները, որոնք այժմ բնակեցված չեն: Հատկացման ու շահառու ընտանիքների որոշման հստակ չափորոշիչներ առայժմ չունեն, միակ կարևոր նախապայմանը տնակում փաստացի բնակվելն է:

 

 

Շահառուների ընտրությունը հանձնաժողովը կկատարի դիմումատու ընտանիքների պատմություններն ու փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո։ Իսկ բնակարանը կտրվի միայն տնակների ու ժամանակավոր կացարանների ապամոնտաժման դեպքում:

«Նախապայմանը միանշանակ տնակները ապամոնտաժելն է բնակարանները տրամադրելուց առաջ։ Մինչև փաստաթղթային ձևակերպումը, շատ արագ պետք է լինի ապամոնտաժումը, համաձայնություն է տալու, ստորագրելու է, հաստատելու է բնակիչը, որի հիման վրա էլ նոր տալու ենք  բնակարանի բանալիները»,- նշել է Գյումրիի քաղաքապետը։

 

Համայնքապատկան տարածքները վերադարձնելու և ըստ նշանակության օգտագործելու  ուղղությամբ ևս նախագծեր են մշակում: Բնակարանային խնդրի լուծումը միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին և քաղաքապետարանի հետ համատեղ ևս կշարունակվեն։

Պետական և համայնքային բյուջեի համաֆինանսավորվող բնակապահովման սուբվենցիոն առաջին ծրագիրը հաջողելու  դեպքում հաջորդ տարի ևս պատրաստ են շարունակել։ Քաղաքապետը վստահեցնում է, որ դրա համար բնակֆոնդում ունեն համայնքապատկան, տիրազուրկ բնակարաններ, որոնք հնարավոր է՝ վերանորոգումներից հետո հատկացնել  անօթևաններին։  Առաջին 14 բնակարանների վերանորոգման աշխատանքները մրցույթում շահած ընկերությունը կսկսի  հուլիսից։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP