Իրավական առումով այս մեղադրանքներով Ռոբերտ Քոչարյանն ամբողջությամբ պետք է արդարացվի. Արամ Օրբելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Իրավական առումով այս մեղադրանքներով Ռոբերտ Քոչարյանն ամբողջությամբ պետք է արդարացվի. Արամ Օրբելյան

14:07 04.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կարծիքով՝ անհասկանալի է, թե ինչու նրան թույլ չեն տալիս տեսակցել և հեռախոսով զրուցել հարազատների հետ: Օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ իրենք գործը քննող քննիչին խնդրել են այդ որոշման օրինակն իրենց տրամադրել: Ալումյանն ասաց՝ որոշման օրինակը ստանալուն պես կբողոքարկեն:

Փաստաբան Ռուբեն Սահակյանը հիշեցրեց՝ նույնպիսի որոշում էր կայացվել նաև Անդրիաս Ղուկասյանի գործով, նրան ևս արգելել էին տեսակցել, բայց որոշումը բեկանվեց:

«Ես կուզեի իմանալ՝ ինչ նորմով են ղեկավարվում, երբ նման որոշում են կայացնում»,- ասաց նա:

Սահակյանը նաև մեջբերեց ՀՔԾ պետի հարցազրույցից որոշ «խոցելի» ձևակերպումներ, ապա նշեց.

«Մենք շատ գոհ ենք պարոն Խաչատրյանի որոշ ձևակերպումներից, հատկապես՝ ես, այնպես որ, սիրով ընդունում ենք նրան մեր պաշտպանական խումբ»:

Փաստաբանը նշեց՝ ՀՔԾ պետը Ռոբերտ Քոչարյանի հասցեին ուղղված ինչ-ինչ գնահատականներ է հնչեցրել, այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանը իր նկատմամբ մեղադրանք առաջադրելուց հետո որևէ հայտարարություն չի արել:

«Բնական է՝ ասած կլինի՝ մեղավոր ճանաչվում է, թե ոչ, երևի պատկերացնում եք՝ ինչ է ասել, մի քանի գնահատականներ կարող էր տալ՝ մեղադրանքի առաջադրման որոշման հետ կապված: Պարոն Խաչատրյան, պարզեցրեք ձեր միտքը, որ հասարակությունը հասկանա և ենթադրություններ չանի, կամ ներողություն խնդրեք, ասեք՝ ես սխալվել եմ»,- ասաց նա:

Փաստաբան Սարգիս Գրիգորյանը խոսեց ՀՔԾ պետի հնչեցրած այն արտահայտության մասին, թե արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրը հակասահմանադրական է:

«Մեր սահմանադրությամբ այդ վեճերը լուծում է ՍԴ-ն, դա նրա բացառիկ լիազորությունն է: ՀՔԾ-ն նման որոշում կայացնելու կամ հայտարարությունների լիազորություն չունի»,- ասաց նա:

Փաստաբան Հայկ Ալումյանն ընդգծեց՝ կա խնդիր՝ մեղադրանքի հետ կապված և խնդիր՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հետ կապված, թեև դրանք նույն խնդիրը չեն. անձը կարող է մեղադրվել՝ անհիմն կամ հիմնավոր, բայց կալանքի տակ չգտնվել:

«Մենք հարցը ձևակերպում ենք հետևյալ տեսակետից՝ երբ մեղադրում եք և բավական ծանր մեղադրանք եք առաջադրում, մի օր այն քննվելու է դատարանում, բոլորը տեսնելու են, այս պահին ինչի՞ համար է անհրաժեշտ, որ նա գտնվի կալանքի տակ: Անձը կարող է կալանավորվել երեք հիմքերից մեկի առկայության դեպքում. եթե մնալով ազատության մեջ՝ կարող է հանցանք գործել, թաքնվել կամ խոչընդոտել քննությանը: Դու պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է ասում առաջին ատյանի դատարանը. պարոն Քոչարյանը, ծանուցված լինելով, գտնվելով արտասահմանում, 20 օր առաջ ասել էր, որ կգա. եթե թաքնվելու ցանկություն ունենար, կարող էր չվերադառնալ, նա վերադարձավ՝ նախապես իմանալով՝ ինչ շրջադարձ է ստացել այս գործը»,- ասաց Ալումյանը:

Վերջինիս խոսքով՝ իսպառ հերքվում է այն փաստարկը, որ Ռոբերտ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քննությունից, դա հերքվում է հենց իր վարքագծից ելնելով: Ալումյանը նշեց՝ ՀՔԾ պետը, շեղվելով դատարանի որոշման տրամաբանությունից, ասաց՝ համարում ենք, որ կարող է խոչընդոտել, մինչդեռ երբ օրենքը ասում է՝ անձը կարող է հանցանք գործել, թանքվել, խոչընդոտել, նկատի չունի, որ նա ֆիզիկապես կարող է հանցանք գործել, մարդ սպանել կամ ինքնաթիռով թռչել այլ երկիր, այլ՝ օրենքի տրամաբանությունից հետևում է, որ մեծ հավանականությամբ անձը նման բան կանի:

«ՀՔԾ պետը հասկացությունները խառնել է. Ռոբերտ Քոչարյանը ունի մեծ շրջապատ, դա հասկանալի է, այսինքն՝ գուցեև ունակ է որոշ չափով որոշ անձանց վրա ճնշում գործադրել, բայց օրենքի տրամաբությունը ոչ թե «ունակ է»-ն է, այլ՝ արդյո՞ք նա իր գործողություններով ցույց է տվել, որ նման հավանականություն կա: Նման փաստ, նման դրսևորում գոյություն չունի, դատարանի որոշման մեջ վկայակոչված չէ, ՀՔԾ-ն նման բան չասեց, մերկապարանոց հայտարարություն է դա»,- ասաց Ալումյանը:

Փաստաբան Ռուբեն Սահակյանն էլ հիշեցրեց՝ ՀՀ-ի դեմ կան ՄԻԵԴ 10-յակից ավելի նախադեպային որոշումներ, որտեղ նույն այսպիսի կարծրատիպային ձևակերպումներով մերժվել կամ բավարարվել են կալանքի որոշումները, և ՄԻԵԴ-ը տասնյակ հազար եվրոների տուգանքի առաջ է կանգնեցրել ՀՀ-ին: Փաստաբանի համոզմամբ՝ հիմա նույնը կրկնվում է:

Փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ ըստ էության՝ լրագրողների հետ իրենց նախորդ հանդիպումից մինչ օրս գործի մեջ էական փոփոխություններ չեն եղել, իրենք շարունակում են լինել վստահ. հրապարակումները, ելույթները, մասնագիտական կամ փաստական հանգամանքների հրապարակումներն իրենց դիրքորոշման մեջ բան չեն փոխել՝ այս ծավալով, այս մեղադրանքներով, այս գործընթացներով Ռոբերտ Քոչարյանն ամբողջությամբ պետք է արդարացվի:

«Փորձ է կատարվում ավելի շատ հուզական դաշտի վրա ազդել, ինչը բավական դատապարտելի է, որովհետև ի վերջո բոլորիս նպատակը պետք է լինի մարտի 1-ի դեպքերի ամբողջական ու վերջնական բացահայտումը, ոչ թե պոտենցիալ թշնամանքի ավելացումը կամ պակասեցումը: Այս գործը բավական արագ պետք է փակվի»,- նշեց Օրբելյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է  Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

BACK_TO_TOP