13:00 24.02.2018
Մեկ անգամ չէ, որ տարբեր ամբիոններից խոսվել է պետական գնումների ոլորտում առկա ռիսկերի և արձանագրվող խախտումների մասին: Ավելին՝ հստակորեն բարձրաձայնվել է դրա կոռումպացված լինելու փաստի մասին:
Ինչի՞ մասին է խոսքը:
Շատ հաճախ գերատեսչություններն իրենց գնումները կատարում են մեկ անձից: Եթե ավելի հստակ, ապա դա կոչվում է առանց բաց մրցույթի իրականացվող գնումներ: Իսկ այդ ընկերությունները, որոնցից կատարվում է համապատասխան առևտուրը, հիմնականում իրականացվում է մեզանում լայն տարածում ունեցող «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով: Այս ոլորտը կանոնակարգելու համար դեռ անցած տարի կառավարությունը առաջիկա հինգ տարիների ծրագրով նախատեսեց պետական գնումների ոլորտում էլեկտրոնային համակարգերի ներդրում:
Գործադիրը վստահ էր, որ այս դեպքում կոռուպցիոն ռիսկերը կնվազեն, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Դրան արձագանքող շատ բանախոսներ տարբեր հարթակներից հայտարարեցին, որ դա բավարար չէ կոռուպցիան ու շահերի բախման դեպքերը կանխելու համար: Ժամանակն ու փորձը ցույց տվեցին, որ վերջիններս բնավ էլ հերթական պոպուլիստական ցեխը չէ, որ շպրտում են գործադիրի ուղղությամբ:
Մամուլը դրանից հետո էլ բազմաթիվ անգամներ խնամքով թաքցված մի անկյունից վեր հանեց տարբեր գերատեսչությունների «ցոփ ու շվայտ» գնումները, որոնք մեկ անգամ ևս փաստեցին, որ ընդամենը օրենքներ փոփոխելով ոլորտը չես սրբագրի, դրա համար ընդունածը կիրառել է պետք:
Այս թեմային անդրադառնալու հերթական պատճառը SHANTNEWS.am-ի կողմից արձանագրված ԽԾԲ սկզբունքով կատարված ևս մեկ առևտուրն է: Ավելի կոնկրետ՝ SHANTNEWS-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Սահմանադրական դատարանը դատավորի երկու համազգեստ է պատվիրել «Շշուկ» ՍՊԸ-ից: Ընդհանուր արժեքը 200.000 դրամ է, այսինքն՝ յուրաքանչյուրն արժե 100.000 դրամ:
Որոշեցինք հասկանալ, թե ով է այս ընկերության սեփականատերը: Պետական ռեգիստրի տրամադրած տվյալներից պարզվեց, որ դրա հիմնադիրը «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ն է:
Առաջին հայացքից որևէ տարօրինակ երևույթ չկա այս տվյալներում: Ամեն ինչ ջրի երես դուրս եկավ, երբ տեղեկացանք, թե ով է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը: Նա ոչ ավել, ոչ պակաս Առուշան Հակոբյանն է, նույն ինքը՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը:
Վերոշարադրյալը հաշվի առնելով՝ այստեղ կդնենք կախման կետեր և մեկնաբանությունները կթողնենք ընթերցողին:
Միայն նկատենք՝ չի բացառվում, որ այս համազգեստներից մեկը նախատեսված է ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանի համար, ով արդեն պաշտոնապես առաջադրվել է ՍԴ անդամի պաշտոնում:
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...
23:52 09.04.2025
Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...
23:49 09.04.2025
Վայքում բախվել են «Mercedes Sprinter»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավորԱպրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ա․-ի վարած «Mercedes Sprinter» և Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Մհեր Գ․-ն տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական […] ...