18:47 23.06.2022
Գյումրիում ջրահեռացման և ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի երրորդ փուլի աշխատանքների ժամկետն ավարտվում է։ Գերմանական KFW բանկի միջոցներով իրականացվող ծրագրի երկու փուլերով 2010-2015 թվականներին Գյումրիի մի շարք թաղամասերում ցանցն ամբողջությամբ նորացվել է։ Երրորդ փուլի ծրագիրը, որն ուշացումով անցած տարի մեկնարկեց Անի թաղամասից, համարվում է առաջնահերթ, քանի որ ջրագծերի նորոգումով է պայմանավորված, թե երբ թաղամասում ՎԶԵԲ ծրագրով փողոցաշինությունը կմեկնարկի։
Ջրագծերի նորացման ծրագրի երրորդ փուլում է ընդգրկված նաև Շիրակացի փողոցը, որի շինարարությունը պետք է սկսվեր Անի թաղամասի հետ, այս տարվա մայիսին է մեկնարկել։ Ջրաշինարարը երկու թաղամասերի ջրամատակարարման ցանցի նորացման ավարտ է նշում մինչև հուլիսի 1-ը, որով կամբողջանա ծրագրի այս փուլը։ Շիրակացի փողոցում աշխատանքներ են տարվում մոտ մեկուկես կիլոմետր երկարության հատվածում, որտեղ միայն խմելու ջրի խողովակները չէ, որ փոխում են, կոյուղատար ցանցի համար ևս նոր խողովակներ են տեղադրվում՝ ավելի մեծ տրամաչափի ու երկարադիմացկուն, նախկինի համեմատ՝ ավելի խոր՝ մոտ 3,5 մետր խորության վրա։
Քաղաքի ջրամատակարարման համակարգի նորացման ծրագրի գրեթե բոլոր փուլերում ջրաշինարարները տարբեր թաղամասերում նույն խնդիրներին են բախվել։ Խրամուղիներ փորելիս խանգարում են տարածքում տեղադրված ժամանակավոր կացարանները, փլված կամ ապամոնտաժված շենքերից մնացած հիմքերը։
Անկանոն տեղադրված տնակներն էլ, որոնք հիմնականում բնակեցված չեն, խանգարում են հիմնական կոյուղատար խողովակները միացնել բնակելի շենքերի դիտահորերին։
«Շատ են այնպիսի դեպքերը, երբ հին փլված շենքի հիմքերի ենք հանդիպել։ Դրանք չնախատեսված բարդություններ են, որ դժվարացնում են մեր աշխատանքը։ Շիրակացի փողոցում, օրինակ, բացի շենքի հիմքերից, հանդիպել ենք նաև կոյուղատարի վրա տեղադրված տնակի, որի ցանկապատը մեզ խանգարում է դիտահորին մոտենալ։ Քաղաքապետարանի օգնությամբ և թույլտվությամբ ցանկապատն ապամոնտաժելու ենք, եթե պարզվի, որ տնակն ինչ-որ մեկի սեփականությունն է, նորից վերականգնելու ենք այն»,- ասում է Գյումրիի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի ղեկավար Սուրեն Մամաջանյանը։
Շիրակացի փողոցում կոյուղատար և խմելու ջրի ցանցի նորացումը կատարում են միաժամանակ։ Հիմնական, սնուցող խողովակաշարերի նորացումն ավարտել են։ Ի տարբերություն Անի թաղամասի, Շիրակացի փողոցում հին ջրագծերը եղել են ամբողջովին քայքայված։
Բայց բարդ ու դժվար լուծելին ջրաշինարարների համար մնում է Անի թաղամասի բարդ տեղանքում գտնվող կոյուղատար ցանցի մոտ 500 մ երկարության հատվածի շինարարությունը։ Իսկ ընդհանուր առմամբ, ծրագրով Անի թաղամասի կոյուղատար համակարգի նորացում չի նախատեսված, ուղղակի աշխատանքները տարվում են այն հատվածներում, որոնցում խիստ անհրաժեշտ է, որպեսզի հետո վթարներ ու խցանումներ չլինեն։
Անի թաղամասի ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի շարունակությունն են նաև Մուշում ընթացող աշխատանքները։ Միայն խմելու ջրի նոր խողովակներ են անցկացվել 88-ից հետո կառուցված շենքերի համար։ Այստեղ աշխատանքները համեմատաբար փոքր ծավալի են, և շինարարը կավարտի նույն ժամկետում՝ մինչև հուլիսի մեկը։
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...