19:11 21.06.2022
Իտալիայի մոտ 28%-ին սպառնում է անապատացում՝ երաշտի և շոգի պատճառով։ Այս մասին երեքշաբթի օրը՝ հունիսի 21-ին, հայտարարել են երկրի գյուղատնտեսական արտադրողների Coldiretti ասոցիացիայում։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ դաշտերում ջրի պակասը խիստ կզգացվի Իտալիայում սպասվող շոգ եղանակների պատճառով, երբ, ըստ կանխատեսումների, ջերմաստիճանը կգերազանցի 40 աստիճանը։
Նշվում է, որ Պավիա նահանգի ամենամեծ իտալական Պո գետի մակարդակը նորմայից ցածր է 3,3 մ-ով։ Ջրի սակավության հետ կապված իրավիճակը վերաբերում է նաև հյուսիսային այլ խոշոր լճերին՝ Մաջիորին, որը լցված է ընդամենը 19,5%-ով և Կոմոյում՝ 17,6%-ով։
«Կլիմայի փոփոխության պատճառով երկրի տարածքի ավելի քան մեկ քառորդը (28%) գտնվում է անապատացման վտանգի տակ, որի վնասն արդեն գերազանցում է 2 միլիարդ եվրոն»,- ասված է զեկույցում: Նշվում է, որ 2022 թվականին տեղումները կրկնակի նվազել են, իսկ որոշ հատվածներում գրեթե երեք ամիս տեղումներ չեն եղել։
Ապրիլի 11-ին հայտնի դարձավ, որ սաստիկ երաշտի պատճառով Մարոկկոյի գյուղատնտեսության ոլորտը կարող է կորցնել հացահատիկի բերքի մոտ 53%-ը։
Ավելի վաղ՝ ապրիլի 5-ին, Ռուսաստանի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի պրոֆ. Իբրահիմ Ռամազանովն ասել էր, որ պարենային գլոբալ ճգնաժամի հեռանկարը գնալով ավելի իրական է դառնում, և դրանից ոչ ոք չի շահի։
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...
13:12 19.04.2025
Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ ՊատարագՍուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է ապրիլի 19-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է: Շաբաթ երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել: Այդպես է կոչվում երեկոյան Պատարագը, որը Հայ Եկեղեցում կատարվում է Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Ճրագալույցի […] ...
13:00 19.04.2025
Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը ՍիրիայումՊենտագոնը հաստատել է, որ առաջիկա ամիսներին կրճատում է Սիրիայում զինվորականների թիվը մինչև 1000, սակայն խոստացել է շարունակել հարվածներ հասցնել Սիրիայում մնացած ԻՊ ահաբեկիչներին: «Այս մտածված գործընթացը կնվազեցնի Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը մինչև 1000-ից պակաս զինվորականներ առաջիկա ամիսներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պատրաստ կլինի շարունակել հարվածներ հասցնել ԻՊ-ի մնացորդներին Սիրիայում»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: Որպես Սիրիայում ռազմական […] ...
12:57 19.04.2025
ՊԵԿ նախագահը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվԱպրիլի 19-ը Հարկ վճարողի օրն է։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հարկ վճարողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ։ Համապետական մակարդակով այս օրը նշելով՝ պետությունն արժևորում է ձեր առանցքային դերը մեր պետության կայացման ու յուրաքանչյուրիս բարեկեցության բարձրացման գործում։ Սա հրաշալի առիթ է, առաջին հերթին ձեր համար, վերամտածելու և վերաիմաստավորելու […] ...