Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայողները մաքրել են Նոր Կյանքի ջրատարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայողները մաքրել են Նոր Կյանքի ջրատարը

19:01 03.08.2018

ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում իրականացրել է ջրատարի մաքրման աշխատանքներ, այս մասին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ հանդիպմանը հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության հարավային զինվորական օկրուգի անձնակազմի կառավարման գծով հրամանատարի տեղակալ Վլադիմիր Ժարովը, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովը և 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 102-րդ ռազմաբազայի գործունեությանն ու մարզային իշխանությունների հետ գործակցությանն առնչվող հարցեր: Մարզպետը ողջունելով հյուրերին անդրադարձել է աշխատանքային նորմալ մթնոլորտ ապահովելու անհրաժեշտությանը:

«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, մենք պարտավոր են մեր աշխատանքները կազմակերպել փոխըմբռնողության ու գործակցության մթնոլորտում, գործակցությունը առավել առարկայական դարձնելու խնդիր ունենք, որպեսզի որևէ բացթողում ու թերացում աշխատանքներում չունենանք»,- ասել է մարզպետը:

Ըստ Կարեն Սարուխանյանի՝ փոխադարձ աշխատանքով պետք է հասնել այն բանի, որ ոչ ազգաբնակչությունը դժգոհելու առիթ ունենա, ոչ էլ ռազմաբազայի գործունեությունը տուժի:

ՌԴ պաշտպանության նախարարության հարավային զինվորական օկրուգի անձնակազմի կառավարման գծով հրամանատարի տեղակալ Վլադիմիր Ժարովն էլ շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին ջերմ ընդունելության և կառուցողական քննարկման համար:

«Մենք ևս կողմ ենք մեր աշխատանքները առավել առարկայական դարձնելուն, մենք պետք է կարողանանք այնպես գործակցել, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունն այնպես փոխանակել, որ որևէ ուշացում ու թերացում չլինի»,- ասել է նա:

Անդրադառնալով «Կամխուտ» հրաձգարանի ցանկապատման՝ Շիրակի մարզպետի կողմից նախորդ հանդիպմանը բարձրացված խնդրին, ռազմաբազայի ղեկավարությունը տեղեկացրել է, որ այժմ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

«Ուրախ եմ, որ մեր հանդիպումները արդյունավետ են, դրա վառ օրինակը Շիրակացի փողոցի վրա տեղադրված բետոնյա արգելապատնեշների հեռացումն է: Վստահ եմ, կշարունակենք փոխշահավետ կառուցողական աշխատանք տանել այսուհետ ևս»,- ասել է Կարեն Սարուխանյանը:

Ռազմաբազայի ղեկավարությունը մարզպետին տեղեկացրել է, որ նախօրեին Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում իրականացրել է ջրատարի մաքրման աշխատանքներ.

«Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում օգնել: Ինչ վերաբերում է ռազմաբազայի գործունեությանը, ապա, որպես հրամանատար, հավաստիացնում եմ՝ ամեն ինչ անելու ենք թերացումները բացառելու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

13:20 24.11.2024

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...

BACK_TO_TOP