15:08 20.06.2022
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել «Արցախի հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» աշխատության շնորհանդեսը: Գիրքը պատրաստել է Արցախի ԱԳՆ-ը: Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նշել է, որ աշխատությունը պարունակում է Արցախի մասին փաստեր և խորհուրդներ առանցքային գաղափարների և բանալի հասկացությունների վերաբերյալ: Շնորհանդեսին ներկա լրագրողները օգտվելով առիթից Բաբայանին հարցեր են ուղղել նաև Արցախի հիմնախնդրի կարգավորման և ներկայիս իրավիճակի մասին:
«Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու։ Դա բերելու է անկանխատեսելի, հիմնարար, աշխարհաքաղաքական լանդշաֆտի փոփոխությունների, որից հետո լրիվ այլ գլոբալ հավասարակշռություն է ստեղծվելու։ Չեմ չափազանցնում, կան նույնիսկ փոքր կետեր, որոնցից կարող է կախված լինել տարածաշրջանի և գլոբալ ապագան»,- ասել է Արցախի արտաքին գործերի նախարարը։
Արցախի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ եթե դու սկզբունքայնություն ես դրսևորում, ազդում է։ Որպես օրինակ՝ Դավիթ Բաբայանը ներկայացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը։
«Այդ սարսափելի հայտարարությունը՝ Ղարաբաղի հայեր և այլն։ Արցախից շատ կոշտ արձագանքը՝ հավաքական, բոլոր տեղերից, բերել է նրան, որ Տոյվո Կլաարը և մյուսները սկսել են արդարանալ, թե մենք դա նկատի չունեինք։ Հիմա եթե դու կուլ ես տալիս, թե՝ մեզանից բան չէ կախված․․․ ո՞վ է ասել՝ կախված չէ, շատ բան է կախված, ամեն ինչ կախված է մեզանից, թե ինչպես ենք մեզ դրսևորելու, ինչ քաղաքականություն ենք վարելու։ Պետք չէ թերագնահատել և հուսահատվել։ Այս ուղերձները Միշելն ու մնացածները միշտ պետք է լսեն։ Շառլ Միշելի ասածը մեզ համար օրենք չէ, որովհետև սա գոյապայքար է, մենք չենք անպատվում Միշելին, ասում ենք՝ սա քո մոտեցումն է, սա էլ մենք ենք, մենք էլ այսպես ենք մտածում։ Եվ եթե որևէ մեկը կարծում է, որ չկա այլընտրանք, չափազանց սխալվում է, այլընտրանքը միշտ կա, որովհետև աշխարհաքաղաքականությունը տալիս է այլընտրանքներ, և կարևորագույն տարածաշրջաններում վակուում չի առաջանում երբեք»,- նշել է Դավիթ Բաբայանը։
09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ10:34 27.11.2024
Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Մրգաշատ բնակավայրում ձերբակալել և Արմավիրի բաժին են տեղափոխել 50-ամյա տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են չորացված, մանրացված կանեփանման զանգվածով փաթեթներ և նույն զանգվածով կաթուցիչ։ Մրգաշատցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է տնամերձ հողամասում աճեցրած կանեփից: Նախաձեռնվել է քրեական […] ...
10:28 27.11.2024
Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ էՆոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
10:20 27.11.2024
Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստՆոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, իրավաբանական վարչության պետը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ […] ...
10:00 27.11.2024
ԱՄՆ-ը խոստովանել է, որ Լիբանանի գործարքը կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման վրա Գազայի հատվածումՎաշինգտոնը կարծում է, որ Իսրայելի և լիբանանյան շիական «Հեզբոլլահի» միջև համաձայնության հասնելը կարող է ազդել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դիրքորոշման վրա Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, կարող է շրջադարձային լինել»,- ասել է նա լրագրողների համար հատուկ ճեպազրույցում։ Պաշտոնյայի խոսքով՝ նշված […] ...
09:52 27.11.2024
Տոկաևը ԵԱՏՄ-ն անվանել է Եվրասիայում մասնակից երկրների ինտեգրման կարևոր մեխանիզմՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աստանա այցի նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կարևորությունը եվրասիական տարածքում անդամ երկրների ինտեգրման համար։ «Աստանան և Մոսկվան արդյունավետորեն աշխատում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որն այսօր դարձել է եվրասիական տարածքում ինտեգրման կարևոր մեխանիզմ և ձեռք է բերել միջազգային հեղինակություն»,- գրել է նա «Ղազախստան և Ռուսաստան. […] ...
09:45 27.11.2024
Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համարԿոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի Միացյալ Թագավորության քաղաքացիների համար՝ ի պատասխան հարավամերիկյան այս երկրի քաղաքացիների վերաբերյալ Լոնդոնի նման որոշման։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Եթե Միացյալ Թագավորությունը վերականգնել է վիզաների անհրաժեշտությունը Կոլումբիայի ժողովրդի համար, ապա պետք է ասեմ, որ փոխադարձության սկզբունքի հիման վրա, Կոլումբիայի կառավարությունը վիզա կխնդրի բրիտանացի քաղաքացիներից, ովքեր ցանկանում են […] ...