19:50 18.06.2022
2020 թվականին նախագծվել ու հաստատվել, բայց միայն այս գարնանն են սկսվել Գյումրի-Հացիկ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ 35 տարվա մեջ ճանապարհն առաջին անգամ է կապիտալ նորոգվում։ Նախագծով մեկնարկած աշխատանքների ընթացքում տարբեր խնդիրներ են ծագել։ Շինարարը, երբ սկսել է գործը, ճանապարհով անցնող կոյուղագիծ է հայտնաբերել, որի մասին գյուղացիները գիտեին, նախագծողները՝ ոչ։ 4 կիլոմետր երկարության ճանապարհի երկայնքով է անցել գյուղի տոհմակայանի կոյուղագիծը։ Այն 88-ից հետո դադարել է գործել, հիմա տեղն էլ չի երևում։ Կոյուղագծի առկայությունից շահել են միայն ճանապարհի հարևանությամբ ապրողները, տների կոյուղին միացրել են այս համակարգին։
«Տնտեսությունը վերացավ, կոյուղին մնաց ու բնակիչներն ամենքն իրենց հերթին էդ կոյուղուն միացավ։ Դա ոչ մեկի սեփականությունը չէր՝ ո՛չ ջրմուղինը, ո՛չ համայնքինը, ո՛չ էլ մեկ ուրիշինը», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Հացիկի վարչական ղեկավար Հովհաննես Նահապետյանը։
Տարիներ շարունակ կոյուղագիծն էլ գործել է մի շարք խնդիրներով, խողովակների մաշվածության պատճառով փողոցը կոյուղաջրերն են ողողել։ Մոտ 4 կմ երկարության խողովակաշարը գյուղի ֆինանսական միջոցներով երբևէ չի նորոգվել։ Այն համայնքային կամ մասնավոր սեփականություն չէ, ճանապարհի շինարարական նախագծում էլ չկա։ Ըստ այդմ, նորոգելու պարտավորություն շինարարը չի ունեցել, հիմա քայքայված խողովակները շահագործել արգելել են, որպեսզի նորակառույց ճանապարհը չվնասվի։
«Անմխիթար, քայքայված վիճակում էր խողովակը, անընդհատ ճանապարհի տակից ֆիլտրացիոն ջրերը դուրս էին գալիս, որոշվեց ամեն բնակչի համար սեպտիկ հոր փոխվի»,- ասել է վարչական ղեկավարը։
Նախկին տոհմակայանի կոյուղագծից 12 ընտանիք էր օգտվում, բոլորն էլ իրենց բակերում սեպտիկ հորեր են տեղադրել։Կոյուղագիծը միակ խնդիրը չի եղել ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին խանգարող, նախագծային մի քանի ուղղումներ էլ են եղել։ Տեխնիկական վերահսկողն է բացթողումներն արձանագրել է, որոնք լուծում արդեն ստացել են։ Այս դեպքում հարցը վերաբերել է գյուղտեխնիկայի համար անցումային հատված բացելուն, որ չվնասի ասֆալտը։
«Գյուղտեխնիկայի անցումը նախագծողը տվել է այլ խաչմերուկում, բայց օրինակ՝ գյուղացիները համարում են, որ մյուս խաչմերուկում ավելի հարմար է, տեղափոխում ենք այլ տեղ։ Փոքր փոփոխությունների մասին է խոսքը, որ բնակիչներին ավելի հարմար լինի», – ShantNews.am-ին ասել է «ՍՈՒՖԵՏ» ընկերության տեխնիկական վերահսկող Էդգար Հովսեփյանը։
Նախագծից դուրս մնացած հարցեր էլ կան․ մինչ շինարարության մեկնարկը կոմունիկացիոն ծառայությունների հետ ենթակառուցվածքների ուսումնասիրություն չի տարվել։ Ըստ գյուղի վարչական ղեկավարի, դրանք վերաբերում են խմելու և ոռոգման ցանցերին։ Հիմնանորոգվող ճանապարհի եզրով անցնող ոռոգման բետոնյա տաշտակները, որոնք անհատույց օգտագործման են տրամադրված ջրօգտագործողների ընկերությանը, վնասված են ու քայքայված, շինարարն է վերանորոգման թեթևակի աշխատանքներ կատարել, որպեսզի հետագայում ճանապարհի ասֆալտը չվնասվի։
Գյումրի-Հացիկ ճանապարհի 4 կմ հատվածում հիմնանորոգման աշխատանքների համար պետական բյուջեից կապիտալ ծախսերի ծրագրով հատկացվել է 497 մլն դրամ, գյուղամիջյան հատվածում 450 մետր երկարության մայթ է կառուցվել, բայց ճանապարհի մի հատված ծրագրից դուրս է մնացել։
«Նախագծման աշխատանքների արդյունքում 4կմ-ը վերջանում է վերևի խաչմերուկում, բայց գյուղի մնացած՝ վերևի հատվածը մնացել է։ Ստացվում է էնպես, որ ճանապարհը սարքվում է, բայց գյուղի մեջ նորից էդ հատվածը քանդված մնում է՝ մոտ 500-550 մետր», – նշել է Հովհաննես Նահապետյանը։
Գյուղամիջյան մոտ կես կիլոմետրանոց հատվածը համայնքը փորձելու է այլ ծրագրերով նորոգել, որպեսզի ջուրն ու ցեխը մեքենաների հետ նորից չլցվեն հիմնանորոգված հատված և քանդեն ճանապարհը։ Շինարարը դեռ հիմնային հարթեցման աշխատանքներ է կատարում, գործը ասֆալտապատմանն առայժմ չի հասել։ 4 կմ ճանապարհի ավելի բարձր հատվածներում իջեցում են կատարում, ցածրերում՝ նոր շերտ տեղադրվում։
Շինարարական աշխատանքները բավականաչափ հեշտացել են ճանապարհի ամուր գրունտային հիմքի շնորհիվ, դրա համար հարթեցումից առաջ ամրացման անհրաժեշտություն չի եղել։ Հիմնանորոգվող ճանապարհը ոչ միայն կենսական նշանակության է՝ գյուղը քաղաքին կապող հանգույց, նաև զբոսաշրջային պահանջված ուղղություն է։ Հացիկում է գտնվում հայտնի «Ծակ քար» ուխտատեղին։
00:00 16.04.2025
Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքներըԱվելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր կատարվում է շարժասանդուղքների փոխարինում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գործընթացը մի քանի կայարաններում արդեն ավարտվել է: Ընթացքի մեջ են «Սասունցի Դավիթ», առաջիկայում նաև՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում շարժասանդուղքների նորացման աշխատանքները: Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար: […] ...
23:59 15.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
23:57 15.04.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Գավառ քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում, Քաջարան քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...
23:54 15.04.2025
Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մարմինԱպրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 10/1 հասցեի կիսակառույց շինությունում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել են նշված հասցե, որտեղ հայտնաբերվել է կնոջ դի։ Դատաբժշկի նախնական […] ...
23:49 15.04.2025
Al Masirah. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներինԱՄՆ զինված ուժերը առնվազն 15 նոր հարված են հասցրել Եմենի Ալ-Հոդեյդա նահանգի տարածքում, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է «Al Masirah» հեռուստաալիքը։ Հարձակումների թիրախը Կամարան կղզում գտնվող օբյեկտներն էին, որը գտնվում է Կարմիր ծովում՝ Ալ-Հոդեյդայի ափի մոտ։ Հարձակումների հետևանքների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Զոհերի և ավերածությունների մասին […] ...
23:46 15.04.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2109»-ը․ կան վիրավորներԱպրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 51-ամյա Հունան Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 53-ամյա Մարատ Հ․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» […] ...