19:03 17.06.2022
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպմանը ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
Ռուբեն Ռուբինյանն արժևորել է ԵԽ-ի հետ համագործակցությունը և կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:
«Հայաստանում իրականացված հետևողական բարեփոխումները ժողովրդավարության ամրապնդման գործում իրագործվել են, այդ թվում` Եվրոպայի խորհրդի աջակցությամբ, ինչի շնորհիվ մեծ առաջընթաց է գրանցվել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակը:
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է 2020 թ. Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով մինչ օրս առկա չլուծված հումանիտար խնդիրներին: Նա հյուրերի ուշադրությունը հրավիրել է, մասնավորապես, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրի հարցի վրա: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամ կգտնվի այս մարդկանց հայրենադարձման հարցում:
Ռուբեն Ռուբինյանը բարձրաձայնել է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության մասին, նշել, որ շարունակվում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ հայտարարությունները: Նա ընդգծել է, որ վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը:
ԵԽ գլխավոր քարտուղարի խոսքերով` Հայաստանում նկատելի է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:
Կողմերը կարևորել են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որն ընդգրկում է ցանկացած ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լայն շրջանակ:
15:21 28.04.2025
Փաշինյանը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումըՊաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը: Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում: Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական […] ...
15:15 28.04.2025
ԵՀ-ն խոստանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական գործընկերության դեպքումԵվրահանձնաժողովը խոստանում է «ուժեղացնել ջանքերը»՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն ընդունելու հարցում՝ ԿԺԴՀ-ի հետ նրա ռազմական համագործակցության դեպքում։ «Եվրահանձնաժողովը չի հանդուրժի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմական համագործակցությունը»,- ասել է ԵՀ մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։ Իր հերթին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը խոստացել է «պատասխանել պատժամիջոցներով», որպեսզի հերթական անգամ փորձի «թուլացնել Ռուսաստանը»։ «Մենք ավելին կանենք Ռուսաստանի […] ...
15:10 28.04.2025
«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքինՊրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։ ...
15:05 28.04.2025
Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […] ...
14:52 28.04.2025
ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացինԱպրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...