18:07 17.06.2022
Ազգային ժողովի աշխատակազմից 43 միավոր շարժական գույք նվիրաբերվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքին՝ Շուռնուխի գյուղապետարանի նոր կառուցվող շենքի գույքային միջոցներն ապահովելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը 2021 թ. դեկտեմբերի 10-ին այցելել էր Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ բնակավայր: Նրա խոսքերով՝ չնայած սահմանում ստեղծված իրավիճակին՝ շուռնուխցիները նոր շենքեր են կառուցում, այդ թվում՝ գյուղապետարանի նոր շենք, սակայն առկա են գույքային խնդիրներ:
Վերադառնալուն պես Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին ուղղված գրությամբ Թագուհի Թովմասյանն առաջարկել է Ազգային ժողովում առկա համապատասխան գույքային միջոցների հաշվին գյուղապետարանին տրամադրել անհրաժեշտ գույքը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը նշել է, որ աշխատակազմը, ստանալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրությունը, իրականացրել է ներքին մշտադիտարկում՝ պարզելու այն գույքային միավորների ցանկը, որը հնարավոր է տրամադրել: Կազմվել է 43 գույքային միավոր կազմող ցանկ և ներկայացվել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե, ապա կարճ ժամկետում դրական եզրակացությամբ ներկայացվել է կառավարությանը՝ համապատասխան որոշում ստանալու համար: Կառավարությունից ստանալով որոշումը՝ ԱԺ աշխատակազմը, ըստ ընթացակարգի, կազմակերպել է աշխատանքները:
Գույքն արդեն Շուռնուխի գյուղապետարանում է:
Հեղինե Խաչիկյանի խոսքերով՝ ԱԺ աշխատակազմը մշտապես պատրաստակամ է աջակցելու նման նախաձեռնություններին, հատկապես, երբ դրանք վերաբերում են սահմանամերձ համայնքներին:
15:10 28.04.2025
«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքինՊրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։ ...
15:05 28.04.2025
Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […] ...
14:52 28.04.2025
ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացինԱպրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...
14:46 28.04.2025
Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ ՓեզեշքիանԹեհրանը կարծում է, որ միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները։ Այս մասին խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է վերահսկողության տակ առնել մյուսների սահմանները կամ տարածքները: Ուստի մենք միշտ աջակցել ենք և կարծում ենք, որ […] ...
14:33 28.04.2025
«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […] ...