15:44 16.06.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում անգլերենի 16 ուսուցիչների հանձնվել են Քեմբրիջի համալսարանի TKT միջազգային թեստի վկայականներ` քննությունները հաջողությամբ հանձնելու կապակցությամբ։
TKT թեստը դասավանդման միջազգային որակավորում շնորհող մասնագիտական քննություն է, որի վկայականը նոր հեռանկարներ կբացի կարիերայի և մասնագիտական զարգացման համար ինչպես Հայաստանում, այնպես էլ անգլերենի դասավանդման միջազգային ասպարեզում։
Անգլերենի ուսուցիչներին ողջունել ու հավաստագրերը հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը և ծրագրերի համակարգող Մարիամ Արզումանյանը:
Մասնակիցների թվում էին Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների անգլերենի ուսուցիչներ, որոնք մասնակցել են «Անգլերենի ակումբներ» ծրագրի բաղկացուցիչ մաս կազմող Ուսուցիչների աշխատանքային խմբերի հանդիպումներին։
Շնորհավորելով միջոցառման մասնակիցներին՝ Հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը շեշտել է, որ Բրիտանական խորհուրդը ԿԳՄՍՆ հիմնական գործընկերներից է. «Բրիտանական խորհրդի հետ իրականացված այս ծրագիրը շատ կարևոր նախագիծ է, այն ոչ միայն անգլերեն դասավանդելու, այլև համայնքներում փոփոխություններ բերելու, ուսուցիչների միջև կապ հաստատելու, փորձի փոխանակման, մեթոդաբանության, դասավանդման նորարար մեթոդների մասին է»:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանն աջակցության ու համագործակցության համար: Փաստելով, որ ուսուցիչների 2 խմբերը հիմնվել են Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորվող «Անգլերենի ակումբներ» ծրագրի շրջանակում՝ նա ներկաներին հորդորել է. «Փոխանցե՛ք ձեր գիտելիքները ձեր գործընկերներին, քանի որ ծրագրում ընդգրկվելու հնարավորություն է տրված շուրջ 300 անգլերենի մասնագետների»:
Ծրագիրը միտված է ծառայելու որպես փորձի և գիտելիքի փոխանակման հարթակ՝ հնարավորություն ընձեռելով առանձին բնակավայրի ուսուցիչների քննարկելու նոր գաղափարներ, կիսելու դասավանդման փորձը և վերլուծելու տեղական կարիքները:
Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի, ծրագրի մասնակից Անուշ Տիրատուրյանը նշել է, որ թեև ծրագիրն իրականում շատ բարդ էր, աշխատատար, բայց այն հնարավորություն է տվել փորձելու ուժերը, այսուհետ կիրառելու դասավանդման նոր մեթոդներ ու մոտեցումներ՝ ավելի լավ ուսումնական ու կրթական միջավայր ունենալու համար:
12:42 28.04.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգԱպրիլի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, փլուզման՝ 3, պայթյունի, դարափուլի, սողանքի, վայրի կենդանիների հարձակման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, թունավորման, օձի նկատման՝ 8-ական, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 155, […] ...
12:35 28.04.2025
Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԱպրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունն սկսելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել ամենայն աջակցություն: Կողմերն գոհունակությամբ […] ...
12:28 28.04.2025
3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 18-ի ժամը 22.17-ին: Մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնում էր, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղեն: Գեղարքունիքի քրեական ոստիկանները մեկնեցին դեպքի վայր: Ըստ տանտիրոջ` տնից դուրս էին եկել երեկոյան ժամը ութին, վերադարձել մեկուկես ժամից, ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա` նաև մոտ […] ...
12:17 28.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...
12:07 28.04.2025
Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել ՂրիմիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից, այս կարծիքն է հայտնել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Վատիկանում նրա հետ հանդիպումից հետո։ «Կարծում եմ՝ այո»,- պատասխանել է Թրամփը լրագրողի այն հարցին, թե արդյոք Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել։ «Նա […] ...
12:02 28.04.2025
Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...