14:31 16.06.2022
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացնելու են «Արարատը», «Ալաշկերտը», իսկ երկրորդ փուլում՝ «Արարատ-Արմենիան»։
«Արարատի» մրցակիցը որակավորման առաջին փուլում կլինի մակեդոնական «Շկենդիան», իսկ «Ալաշկերտի» մրցակիցը՝ Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանս» ակումբը։ Մրցակիցների արգելքը հաղթահարելու դեպքում երկրորդ փուլում «Արարատը» կհանդիպի լատվիական «Վալմերիայի» հետ, իսկ «Ալաշկերտը»՝ բոսնիական «Վելեսի»։
Արդեն նշել ենք, որ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը որակավորման երկրորդ փուլում կլինի «Դինիամո-Թբիլիսի»-«Պաեդե» (Էստոնիա) զույգի հաղթողը։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 7-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 14-ին։
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից19:21 28.11.2024
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԵղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
19:14 28.11.2024
Շիրակի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու հայտնվել բնակչի հողամասում. կա տուժածԱյսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի ոլորանների սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել մի մասը և հայտնվել բնակչի տան տարածքում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Պարեկային […] ...
19:09 28.11.2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Սպիտակի ոլորանները (մաքրման աշխատանքներով պայմանավորված) և Տաշիր-Բլագոդարնոյե, Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: […] ...
19:01 28.11.2024
Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտումՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանության հյուպատոս և կոմերցիոն բաժնի ղեկավար Նիկոլաս Պասամանին։ Հանդիպումը կազմակերպվել էր արգենտինական կողմի նախաձեռնությամբ և կրում էր ճանաչողական բնույթ: Քննարկվել են Արգենտինայից Հայաստան մսամթերքի, կաթնամթերքի և կենդանական ծագման այլ մթերքների, ինչպես նաև Հայաստանից Արգենտինա որոշակի ապրանքատեսակների արտահանման-ներմուծման վերաբերյալ համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև Արգենտինայում հայկական մեծաքանակ […] ...
18:53 28.11.2024
Սուբվենցիաներ, օրհներգի քառատողերի դասավորություն. գործադիրի այսօրվա որոշումներըԿփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը, կսահմանվի կատարման ստանդարտ: Պատգամավորական այս նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի կողմից: 2024թ.-ի պետական բյուջեից մարզպետերի աշխատակազմերին կհատկացվի 2 մլրդ 43 մլն 744 հազար դրամ: Այսկերպ կֆինանսավորվի 20 համայնքի թվով 29 սուբվենցիոն ծրագիր: Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով երթևեկելը կդառնա […] ...
18:46 28.11.2024
«Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը կանցկացվի «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» խորագրի ներքոՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2024 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը կանցկացնի «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը: Փառատոնն այս տարի անցկացվում է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսով։ Նոյեմբերի 28-ին մամուլի ասուլիսով ազդարարվել է փառատոնի մեկնարկը: Մամուլի ասուլիսին […] ...