Շիրակի մարզում անասնագլխաքանակի պատվաստումները կատարվել են թերացումներով, անճշտություններ են հայտնաբերվել հաշվառման գործընթացում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Շիրակի մարզում անասնագլխաքանակի պատվաստումները կատարվել են թերացումներով, անճշտություններ են հայտնաբերվել հաշվառման գործընթացում

18:40 15.06.2022

Այսօր մարզխորհրդի հերթական նիստում քննարկված հարցերի մեծ մասը վերաբերել է  գյուղատնտեսության ոլորտին: Լավ նորությունն այն էր, որ մարզի ջրամբարներում կուտակված ջրի պաշարները բավարար են, ու առայժմ շատ քիչ ծավալի ոռոգման ջրի պահանջ կա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հաջողվել է  կուտակել  մոտ երկու անգամ ավելի  ջուր, միայն  Վարդաքարի ջրամբարում դեռ անհրաժեշտ ծավալ չկա։ Հավաստիացում եղավ, որ ոռոգման եռուն սեզոնին ջուր կհասնի բոլոր հողօգտագործողներին, անկախ նրանից, որ հացահատիկային կուլտուրաների փոխարեն այս տարի մարզում ավելի շատ կարտոֆիլի ցանք են կատարել, ինչի արդյունքում ջրի ծավալային պահանջարկը կավելանա։

Մարզի անասնագլխաքանակի լրացման հարցը ևս պակաս կարևորներից չէ, այդ թվում և ժամանակին պատվաստումները։ Սննդի անվտանգության և տեսչական մարմնի  մարզային կառույցի ղեկավարը խոսել է սիբիրախտի և դաբաղի դեմ պատվաստումներից ու փաստեր ներկայացրել թերացումների պատճառների մասին։ Համայնքներից տարեսկզբին ներկայացված անասնագլխաքանակի մասին տվյալներում կան անհամապատասխանություններ։

«Համայնքների կողմից գլխաքանակի հաշվառումները սխալ են կատարվել, ինչ թվեր որ տվել են, սխալ է, գլխաքանակի մեծ տարբերություն կա, դրանից բացի, այս պահի դրությամբ սիբիրախտի և դաբաղի պատվաստումները հիմնականում Ախուրյանի տարածաշրջանում 40-50 տոկոս պակաս է կատարվել, նույնը՝ Ամասիայում և Աշոցքում, Գյումրիում ունենք թերացումներ մոտ 40 տոկոսի չափով»,- նշել է  ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տնօրեն Արտուշ Հովհաննիսյանը։

Փոխարենը այլ հիմնավորումներ ներկայացրին համայնքների ղեկավարները, նշելով, որ անհամապատասխանություններն առաջացել են հիմնականում այն պատճառով, որ համայնքներում անասնաբույժներն ու վակցինատորները տարբեր մարդիկ են, և հենց այստեղից էլ խնդիրն առաջացել է։

«Որոշակի անհամաձայնություններ ունեմ, մենք առաջարկեցինք, որ համայնքներում մեր նշանակած անասնաբույժները լինեն նաև վակցինատորներ, բայց դա չընդունվեց։ Հիմա Վանաձորից եկել է վակցինատորը, որը Արևիկ գյուղում պետք է վակցինացիա կատարի, մենք իր հետ մի երկու հոգի էլ մարդ պիտի դնենք, որ տները ցույց տա, իսկ, օրինակ, Ազատանում մենք նման խնդիր չունենք, երկու գործընթացն էլ իրականացնում է նույն մարդը։ Եկեք ընդունենք, որ այս մոտեցումը սխալ է, վակցինատոր են դառնում մարդիկ, որոնք ընդամենը մեկ շաբաթ կամ 15 օր ուսուցում են անցնում»,- ասել է Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերադարձի՛ր շարք. ՊՆ սոցիալական հոլովակը

13:07 23.11.2024

Վերադարձի՛ր շարք. ՊՆ սոցիալական հոլովակը

ՀՀ պաշտպանության նախարարությունը սոցիալական հոլովակ է հրապարակել՝ վերջերս ներդրված նոր ծրագրի մասին: Հիշեցնենք՝ նախկին զինծառայողներին հնարավորություն կտրվի չդադարեցնել նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը որոշակի զորամասերում պայմանագրային զինծառայություն անցնելու դեպքում: ...

Պեպը ձգտում է կատարելության. «Մանչեսթեր Սիթիում» մեկնաբանել են Գվարդիոլայի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը

13:00 23.11.2024

Պեպը ձգտում է կատարելության. «Մանչեսթեր Սիթիում» մեկնաբանել են Գվարդիոլայի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» տնօրենների խորհրդի նախագահ Խալդոն ալ Մուբարաքը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը: «Ինչպես «Մանչեսթեր Սիթիի» յուրաքանչյուր երկրպագու, ես նույնպես ուրախ եմ, որ Գվարդիոլայի ճանապարհն այս ակումբում շարունակվելու է: Նրա նվիրվածությունը, կիրքը և նորարարական մտածողությունը շարունակելու են ձևավորել ֆուտբոլային լանդշաֆտը: Պեպը ձգտում է կատարելության, իսկ դա միայն օգուտ […] ...

Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

12:52 23.11.2024

Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուրբաթ օրը կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ում հետ հույսեր է կապում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ «Բուդապեշտում ես արդյունավետ հանդիպում ունեցա Ռումինիայի վարչապետ Մարչելո Չոլակուի հետ։ Մենք ևս մեկ կարևոր քայլ ենք կատարել Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենին անդամակցելու ուղղությամբ։ Իսկ լանչի վերջում մեզ նույնիսկ զանգահարեց ԱՄՆ […] ...

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում

12:51 23.11.2024

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում

Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին Ադրբեջանի տարածքում գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 4․3 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ ...

AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանից

12:47 23.11.2024

AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանից

Ուկրաինայի զինված ուժերը դեռ չեն ծրագրում լքել Կուրսկի շրջանը և նախատեսում են այնտեղ մնալ «այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղին է»։ Այս մասին գրում է AFP գործակալությունը ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ուկրաինական բանակի աղբյուրներին հղումով։ Ուկրաինական աղբյուրները նաև AFP-ին հայտնել են, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը Դոնեցկի շրջանում դեպի Պոկրովսկ և Կուրախովո։ Կուրախովոյի մոտ նրան […] ...

Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներից

12:45 23.11.2024

Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է Լիսաբոնի «Սպորտինգից» հեռանալու պատճառը: «Ես արդեն բանակցում էի մի քանի ակումբի հետ, այնպես որ, դա նորմալ գործընթաց էր: Հասկանում էի, որ «Սպորտինգն» ինձ համար ճիշտ ակումբ էր: Ես ճիշտ ժամանակին հայտնվել էի ճիշտ տեղում: Բարդ էր ակումբը լքելը, բայց ես պետք է այդ որոշումը կայացնեի»,- […] ...

BACK_TO_TOP