Զելենսկին վերջնագիր է ներկայացրել Շոլցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+16.09 oC

Զելենսկին վերջնագիր է ներկայացրել Շոլցին

18:40 14.06.2022

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ZDF-ին տված հարցազրույցում քննադատել է կանցլեր Օլաֆ Շոլցին ուկրաինական ճգնաժամում Գերմանիայի դիրքորոշման համար։

«Շոլցը և նրա կառավարությունը պետք է որոշում կայացնեն. Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու փորձեր չպետք է կատարվեն»,- ասել է Զելենսկին։

Բացի դրանից, նա կշտամբել է Գերմանիային, որը սկսել է օգնել Ուկրաինային շատ ավելի ուշ, քան մյուս երկրները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ արևելյան երկրները։ Նրա խոսքերով՝ Բեռլինը պետք է գործի «ավելի միանշանակ» և հրաժարվի այն մոտեցումից, որով հարաբերությունները կարող են շարունակվել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ այնպես, որ դա հնարավորինս քիչ վնասի հենց Գերմանիային: Մեկնաբանելով Շոլցի հնարավոր այցը Կիև՝ Զելենսկին ասել է, որ կանցլերը չպետք է սահմանափակվի միայն լուսանկարներով և հորդորել է այցի ընթացքում հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման և Ուկրաինային և նրա՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակին աջակցելու մասին:

Շոլցը հայտարարել է, որ չի այցելի Ուկրաինա այն բանից հետո, երբ Զելենսկին հրաժարվել է ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Բեռլինում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը նրան անվանել է «նեղացած մարդ»։

Ռուսական ռազմական հատուկ գործողության ֆոնին ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները մեծ քանակի զենք են մատակարարում Ուկրաինային: Միևնույն ժամանակ, Կիևի իշխանությունները մշտապես բողոքում են մատակարարումների պակասից և դրանց դանդաղ տեմպերից։

Ռուսաստանն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնությունը միայն երկարացնում է հակամարտությունը, իսկ զենքերի փոխադրումները դառնում են օրինական թիրախ ռուսական բանակի համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

21:00 26.04.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հանրապետության փ. 80, 82, 82Ա, 82Բ, 82Գ շենքեր, Խանջյան փ. 37, 39, 41 շենքեր, Թումանյան փ. 2, 4, 6 շենքեր, Թաիրով փ. 5-47 առանձնատներ, Նորագյուղ թաղ. 87-346 առանձնատներ և […] ...

Ստամբուլում երկրաշարժից ավելի քան 400 շենք է վնասվել

20:50 26.04.2025

Ստամբուլում երկրաշարժից ավելի քան 400 շենք է վնասվել

Ստամբուլում ապրիլի 23-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո շուրջ 500 շենք է վնասվել, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Մուրադ Քուրումը։ «Վնասի գնահատման արդյունքների համաձայն՝ Ստամբուլի 39 թաղամասերում ստուգվել է 8367 շենք, որից 437-ը ստացել է աննշան վնաս»,- ասել է Քուրումը X-ի իր էջում։ Նախարարը նշել է, որ վնասների գնահատումը շարունակվում է։ […] ...

Իրանում տեղի ունեցած պայթյունի տուժածների թիվը հասել է 700-ի

20:38 26.04.2025

Իրանում տեղի ունեցած պայթյունի տուժածների թիվը հասել է 700-ի

Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 700-ի, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի բժշկական ծառայությունները։ «Ավելի քան յոթ հարյուր մարդ վիրավորվել է»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Շաբաթ կեսօրին Բանդար Աբաս նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել նավամատույցում՝ վառելիքի բաքում բռնկված […] ...

Իրանի արտգործնախարարը գոհ է միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի բանակցություններից

20:30 26.04.2025

Իրանի արտգործնախարարը գոհ է միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի բանակցություններից

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ գոհ է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների առաջընթացից՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը կարգավորելու համար, սակայն զգուշավոր լավատես է Վաշինգտոնի հետ ապագա համաձայնագրի վերաբերյալ: «Մենք գոհ ենք բանակցությունների ընթացքից, երկու կողմերն էլ լրջորեն են տրամադրված, ես լավատես եմ համաձայնության գալու հարցում, բայց վերապահված մոտեցում ունեմ»,- բանակցությունների […] ...

Զելենսկին Իտալիայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցը

20:20 26.04.2025

Զելենսկին Իտալիայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը Հռոմ ժամանած Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայում հրադադարի հասնելու հարցը՝ աջակցություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերին, հայտնում է Palazzo Chigi-ն։ «Հանդիպման ընթացքում առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունը Թրամփի ջանքերին՝ հասնելու արդար և կայուն խաղաղության, որը կարող է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը և ազատությունը», […] ...

Մակրոնը դրական է գնահատել Զելենսկիի հետ Հռոմում զրույցը

20:10 26.04.2025

Մակրոնը դրական է գնահատել Զելենսկիի հետ Հռոմում զրույցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից հետո։ «Ես շատ լավ զրույց եմ ունեցել Զելենսկիի հետ Հռոմում»,- գրել է Մակրոնը X-ում։ Մակրոնը նշել է, որ կիսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ «Ուկրաինան պատրաստ է անվերապահ զինադադարի», և Զելենսկին ցանկանում է աշխատել ամերիկացիների և […] ...

BACK_TO_TOP