19:59 14.06.2022
Հունիսի 14-ին աշխարհը նշում է Արյան դոնորի օրը։ Այս օրը Դոնորի համաշխարհային օրն անցկացնելու նախաձեռնողները չորս միջազգային կազմակերպություններ են, որոնք խրախուսում են արյան կամավոր և անվճար հանձնումը։ Իսկ դոնորի արյունը կարող է կյանքեր նվիրել։ Արյան դոնորի համաշխարհային օրվա առիթով Հայաստանում անցկացվել է արյունատվության արշավ, որին միացել է Գյումրիի արյան փոխներարկման կայանը։ Պահեստավորվող արյան խմբերը առաջին ու կարևոր օգնությունն են մարզի առողջապահական հաստատությունների համար, իսկ արյան պաշարները՝ բոլոր խմբերի, միշտ համալրման անհրաժեշտություն ունեն։
Դոնորի միջազգային օրվա առիթով ամեն տարի անցկացվող ակցիաները շեշտադրվում են կարգախոսի շուրջ։ «Արյան դոնորությունը համերաշխության քայլ է․ դարձեք դոնոր և փրկեք կյանքեր»․ այն այս տարվա արշավի ընտրված կարգախոսն է։ Արյան բոլոր խմբերի բավարար պաշար պարտադիր ունի կայանը, դոնորական արյան քանակի պահեստավորումն անընդհատ գործընթաց է։
«Ամեն դեպքում կայանը պետք է իր մինիմալ պաշարն ունենա, որովհետև մենք ապահովագրված չենք դժբախտ պատահարներից, հիվանդություններից ու վիրահատություններից։ Այսինքն՝ միայն աղետների և պատերազմների ժամանակ չէ, որ արյուն է պետք ունենալ, նաև խաղաղ պայմաններում կան բազմաթիվ հիվանդություններ, որոնք բերում են սակավարյունության»,- նշում է Գյումրիի արյան փոխներարկման կայանի տնօրենի ԺՊ Արկադի Անդրեասյանը։
Գյումրիում դոնորական արյուն հանձնողների թիվը, նախորդ տարիների համեմատ, զգալի պակասել է։ 2021 թվականին արյուն է հանձնել 700 մարդ, որոնցից միայն 88-ն են եղել վճարովի հիմունքներով։ Ակտիվության պակասը նկատելի էր նաև այսօր, արյունատվության ակցիային արձագանքողները բավական քիչ էին։
«Ակտիվություն չկա, սպասվածից շատ քիչ էին այսօրվա մեր այցելուները։ Ընդամենը 10 հոգի եկան, որից 4-5 հոգին էին պիտանի արյուն հանձնելու, մեծ մասն ունեին հակացուցումներ, նրանցից չենք վերցրել արյուն առողջական տարբեր խնդիրների պատճառով»,- նշել է Գյումրիի արյան փոխներարկման կայանի բժիշկ-լաբորանտ Բելլա Խաչատրյանը։
Հիմնականում դժվար համալրվող է ռեզուս բացասական արյան պաշարը։ Այս պահին կայանն ունի դրական երկրորդ խմբի արյան մեծ կարիք։ Սա բացատրվում է նրանով, որ վերջին մեկ ամսում այս խմբի արյան կարիքն է շատ զգացվել մարզի բուժհաստատություններում։
Կամավոր դոնորներից բացի, այստեղ արյան հիմնական պաշարն ապահովողը վճարովի հիմունքներով դոնորներն են։ Վերջին շրջանում նրանց թիվը ևս պակասել է։ Այսօրվա սակավաթիվ դոնորների մեծ մասը հանձնեցին 3-րդ դրական խմբի արյուն, ու դարձյալ կայանը սպասում է անհրաժեշտ խմբի արյան պաշարների լրացմանը։ Արյան բանկն ամեն օր պատրաստ է ընդունել կամավոր արյուն հանձնողների, որոնք կյանքեր կնվիրեն մարդկանց։
14:30 18.04.2025
Ուկրաինական կարգավորման շուրջ շփումները բարդ են․ Պեսկով13:43 18.04.2025
«Ռոլան Գարոսում» կմեծարեն Ռաֆայել Նադալին13:35 18.04.2025
Խորհրդարանը վարկային համաձայնագիր է քննարկել13:11 18.04.2025
Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումը13:04 18.04.2025
Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ12:58 18.04.2025
«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են11:49 18.04.2025
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ11:07 18.04.2025
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը10:45 18.04.2025
«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ10:21 18.04.2025
Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին10:13 18.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին10:00 18.04.2025
ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի09:40 18.04.2025
Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի09:00 18.04.2025
Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ08:45 18.04.2025
Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին08:35 18.04.2025
Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել08:00 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համար23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները14:40 18.04.2025
Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումից (2-1) առաջ հեռախոսազրույց է ունեցել Պեպ Գվարդիոլայի հետ: «Խաղից առաջ զանգեցի Գվարդիոլային, որովհետև ես այսօր այստեղ եմ նրա շնորհիվ: Պեպն ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել, հենց նա է հավատացել ինձ: «մանչեսթեր Սիթիում» 4 հրաշալի մրցաշրջան եմ անցկացրել: […] ...
14:35 18.04.2025
Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհահատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտըՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ ճանապարհահատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։ Աշխատանքներն այս պահին կատարվում են Մ-1 միջպետական ճանապարհի կմ36+800-կմ37+545 հատվածում։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
14:30 18.04.2025
Ուկրաինական կարգավորման շուրջ շփումները բարդ են․ ՊեսկովՈւկրաինական կարգավորման հարցը հեշտ չէ, և դրա շուրջ շփումները բարդ են, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Շփումները բավականին բարդ են, բնականաբար թեման էլ պարզ չէ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության հետ, որ ակնկալում է այս շաբաթ Ռուսաստանից պատասխան ստանալ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ ...
14:24 18.04.2025
Հրապարակվել են ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունն ընդունող քաղաքների պաշտոնական պաստառներըՀրապարակվել են ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունն ընդունող քաղաքների պաշտոնական պաստառները, հաղորդում է ՖԻՖԱ-ն: Պաստառները կցուցադրեն մրցաշարն ընդունող քաղաքների մշակութային ու գեղարվեստական ոգին՝ միաժամանակ ընդգծելով սիրված մարզաձևի շուրջ միասնությունը, բազմազանությունն ու կիրքը: 2026 թվականին կայանալիք Մունդիալն առաջինն է, որ կանցկացվի երեք երկրներում՝ Կանադայում, Մեքսիկայում ու ԱՄՆ-ում: Այն կդառնա պատմական իրադարձություն՝ որպես պատմության մեջ աշխարհի ամենամեծ […] ...
14:20 18.04.2025
Մեքսիկայում սրճարանների սեփականատերերը որոշել են «ամերիկանո» սուրճն անվանել են «մեքսիկանո»Մեքսիկայում սրճարանների սեփականատերերը որոշել են «ամերիկանո» սուրճն անվանել են «մեքսիկանո»՝ ի նշան բողոքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է CNN Espanol-ը։ «Սուրճի խանութները «ամերիկանոն» անվանում են «մեքսիկանո»՝ ի նշան Թրամփի դեմ բողոքի»,- ասվում է հրատարակության մեջ։ Ապրիլի 2-ին Թրամփը գործադիր հրաման է ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին։ ...
13:49 18.04.2025
Մոսկվայի և Թեհրանի տեսակետները համաշխարհային իրադարձությունների վերաբերյալ ավելի մոտ են, քան երբևէ․ ԱրաղչիԹեհրանի և Մոսկվայի տեսակետները համաշխարհային իրադարձությունների վերաբերյալ այժմ ավելի մոտ են, քան երբևէ։ Այդ մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ «Ռուսաստանի և Մոսկվայի դիրքորոշումները երբեք այսքան սերտ ու ամուր չեն եղել իրենց հարաբերությունների ողջ պատմության ընթացքում»,- հավելել է նա։ ...