16:52 14.06.2022
Ներպետական ատյանների վեճի սպառումից ու ներպետական դատական ակտի կայացումից մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջնական ակտի կայացում անցնում է տևական ժամանակ: Այս հանգամանքով է պայմանավորված ՄԻԵԴ-ի վճռի ուսումնասիրության արդյունքում կարգապահական խախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ վճռի պայմանի նախատեսումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, Հայաստանի կառավարությունը փոփոխություններ ու լրացում է նախատեսում Դատական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ օրինագծի նախնական տարբերակով առաջարկվում էր ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի ակտով բացահայտված խախտումը դիտարկել որպես դատավորի պաշտոնի անհամատեղելիության հիմք` հնարավորություն ընձեռելով այդ հիմքով դադարեցնել դատավորի լիազորությունները: Սակայն, Վենետիկի հանձնաժողով ներկայացված նախագիծը վերջինիս կարծիքի հիման վրա լրամշակվել է` սահմանելով այլ կառուցակարգ: Այն դեպքում, երբ դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս թույլ տված խախտումը հայտնաբերվել է ՄԻԵԴ-ի վճռի ուսումնասիրության արդյունքում, կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե ՄԻԵԴ վճռի ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի: Գրիգոր Մինասյանի խոսքերով` 2008 թ. մինչև 2018 թ. ընկած ժամանակահատվածում մի շարք գործեր են հարուցվել ՄԻԵԴ-ում, որոնցից մի քանիսը դեռևս քննվում են, և արձանագրվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ:
Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին ի պատասխան` փոխնախարարը պարզաբանել է, որ բոլոր վարույթ հարուցող մարմիններն իրավասություն ունեն ՄԻԵԴ-ի արձանագրած` մարդու իրավունքների խախտման դեպքում վարույթ հարուցել: Դա վերաբերում է ՄԻԵԴ-ի կայացրած այն վճիռներին, որտեղ կոնկրետ կարձանագրվի, որ մարդու իրավունքների խախտումը դատավորի դիտավորության կամ կոպիտ անփութության հետևանքով է տեղի ունեցել: Այսինքն` լիազոր մարմինը պետք է ուսումնասիրի ՄԻԵԴ որոշումը և արձանագրի` արդյո՞ք ՄԻԵԴ-ը ամրագրել է, որ կոնկրետ դատական շղթայում տեղի ունեցած գործընթացում խախտվել է մարդու իրավունքը, և արդյո՞ք դա եղել է դատավորի պատճառով` միտումնավոր կամ կոպիտ անփութության հետևանքով:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Արթուր Դավթյանը:
15:21 28.04.2025
Փաշինյանը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումըՊաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը: Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում: Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական […] ...
15:15 28.04.2025
ԵՀ-ն խոստանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական գործընկերության դեպքումԵվրահանձնաժողովը խոստանում է «ուժեղացնել ջանքերը»՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն ընդունելու հարցում՝ ԿԺԴՀ-ի հետ նրա ռազմական համագործակցության դեպքում։ «Եվրահանձնաժողովը չի հանդուրժի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմական համագործակցությունը»,- ասել է ԵՀ մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։ Իր հերթին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը խոստացել է «պատասխանել պատժամիջոցներով», որպեսզի հերթական անգամ փորձի «թուլացնել Ռուսաստանը»։ «Մենք ավելին կանենք Ռուսաստանի […] ...
15:10 28.04.2025
«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքինՊրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։ ...
15:05 28.04.2025
Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […] ...
14:52 28.04.2025
ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացինԱպրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...