23:43 13.06.2022
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը երկուշաբթի՝ հունիսի 13-ին, ներկայացրել է օրենքի նախագիծ, որը միակողմանիորեն կփոխի Brexit-ի համաձայնագրի մաս է կազմող Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ արձանագրությունը,- հայտնում է ՏԱՍՍ-ը։
Քննարկելով նախաձեռնությունը՝ ԱԳ նախարարը նշել է, որ այն թույլ կտա փոփոխություններ կատարել Բելֆաստի համաձայնագրում (Ավագ ուրբաթի համաձայնագիր) և պահպանել քաղաքական կայունությունը Հյուսիսային Իռլանդիայում՝ վերջ դնելով այն իրավիճակին, որտեղ հյուսիսիռլանդացիներին այլ կերպ են վերաբերվում, քան երկրի մյուս բնակիչներին։
«Բացի այդ օրինագիծը երաշխավորում է երկրի տարածքային ամբողջականությունը և դատարանների գերակայությունը»,- նշել է նախարարը։
Գործակալությունը պարզաբանում է, որ 2020 թվականի դեկտեմբերին կնքված առևտրային համաձայնագրի համաձայն՝ Հյուսիսային Իռլանդիան՝լինելով Մեծ Բրիտանիայի կազմում, լքել է ԵՄ-ն, մնացել է Մաքսային միության անդամ։
Այս հանգամանքը թույլ տվեց խուսափել Իռլանդիայի և Օլսթերի միջև սահմանի ձևավորումից, սակայն իշխանությունները ստիպված էին Հյուսիսային Իռլանդիայի նավահանգիստներում մի շարք հսկողության ընթացակարգեր ներմուծել երկրի այլ մասերից ապրանքների փոխադրման համար։
21:00 26.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հանրապետության փ. 80, 82, 82Ա, 82Բ, 82Գ շենքեր, Խանջյան փ. 37, 39, 41 շենքեր, Թումանյան փ. 2, 4, 6 շենքեր, Թաիրով փ. 5-47 առանձնատներ, Նորագյուղ թաղ. 87-346 առանձնատներ և […] ...
20:50 26.04.2025
Ստամբուլում երկրաշարժից ավելի քան 400 շենք է վնասվելՍտամբուլում ապրիլի 23-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո շուրջ 500 շենք է վնասվել, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Մուրադ Քուրումը։ «Վնասի գնահատման արդյունքների համաձայն՝ Ստամբուլի 39 թաղամասերում ստուգվել է 8367 շենք, որից 437-ը ստացել է աննշան վնաս»,- ասել է Քուրումը X-ի իր էջում։ Նախարարը նշել է, որ վնասների գնահատումը շարունակվում է։ […] ...
20:30 26.04.2025
Իրանի արտգործնախարարը գոհ է միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի բանակցություններիցԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ գոհ է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների առաջընթացից՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը կարգավորելու համար, սակայն զգուշավոր լավատես է Վաշինգտոնի հետ ապագա համաձայնագրի վերաբերյալ: «Մենք գոհ ենք բանակցությունների ընթացքից, երկու կողմերն էլ լրջորեն են տրամադրված, ես լավատես եմ համաձայնության գալու հարցում, բայց վերապահված մոտեցում ունեմ»,- բանակցությունների […] ...
20:20 26.04.2025
Զելենսկին Իտալիայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցըԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը Հռոմ ժամանած Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայում հրադադարի հասնելու հարցը՝ աջակցություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերին, հայտնում է Palazzo Chigi-ն։ «Հանդիպման ընթացքում առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունը Թրամփի ջանքերին՝ հասնելու արդար և կայուն խաղաղության, որը կարող է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը և ազատությունը», […] ...
20:10 26.04.2025
Մակրոնը դրական է գնահատել Զելենսկիի հետ Հռոմում զրույցըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից հետո։ «Ես շատ լավ զրույց եմ ունեցել Զելենսկիի հետ Հռոմում»,- գրել է Մակրոնը X-ում։ Մակրոնը նշել է, որ կիսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ «Ուկրաինան պատրաստ է անվերապահ զինադադարի», և Զելենսկին ցանկանում է աշխատել ամերիկացիների և […] ...