22:24 13.06.2022
Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական մարմինը բարձրացրել է Ստամբուլում իսրայելցիների նկատմամբ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը չորրորդ՝ ամենաբարձր մակարդակի, ասվում է հայտարարության մեջ:
Ազգային անվտանգության խորհուրդը Ստամբուլում գտնվող իսրայելցիներին հորդորում է առաջին իսկ հնարավորության դեպքում լքել քաղաքը, իսկ իսրայելցիներին, ովքեր ծրագրում են ուղևորություն Թուրքիա, դա չանել մինչև հետագա ծանուցումը:
Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը Ստամբուլում իսրայելցիների վրա Իրանի հարձակումների փորձերի ֆոնին քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Ստամբուլ և ընդհանրապես Թուրքիա թռիչքներից, եթե դա կենսական նշանակություն չունի:
20:50 26.04.2025
Ստամբուլում երկրաշարժից ավելի քան 400 շենք է վնասվել20:30 26.04.2025
Իրանի արտգործնախարարը գոհ է միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի բանակցություններիցԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ գոհ է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների առաջընթացից՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը կարգավորելու համար, սակայն զգուշավոր լավատես է Վաշինգտոնի հետ ապագա համաձայնագրի վերաբերյալ: «Մենք գոհ ենք բանակցությունների ընթացքից, երկու կողմերն էլ լրջորեն են տրամադրված, ես լավատես եմ համաձայնության գալու հարցում, բայց վերապահված մոտեցում ունեմ»,- բանակցությունների […] ...
20:20 26.04.2025
Զելենսկին Իտալիայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցըԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը Հռոմ ժամանած Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայում հրադադարի հասնելու հարցը՝ աջակցություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերին, հայտնում է Palazzo Chigi-ն։ «Հանդիպման ընթացքում առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունը Թրամփի ջանքերին՝ հասնելու արդար և կայուն խաղաղության, որը կարող է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը և ազատությունը», […] ...
20:10 26.04.2025
Մակրոնը դրական է գնահատել Զելենսկիի հետ Հռոմում զրույցըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից հետո։ «Ես շատ լավ զրույց եմ ունեցել Զելենսկիի հետ Հռոմում»,- գրել է Մակրոնը X-ում։ Մակրոնը նշել է, որ կիսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ «Ուկրաինան պատրաստ է անվերապահ զինադադարի», և Զելենսկին ցանկանում է աշխատել ամերիկացիների և […] ...
19:50 26.04.2025
Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունըՎլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երեկվա զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի», – ասել է մամուլի քարտուղարը։ Նա […] ...
19:40 26.04.2025
Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է Ուկրաինայի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացը։ Այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից Հռոմում Վլադիմիր Զելենսկիի հետ նրա հանդիպումից հետո։ «Նրանք քննարկել են դրական առաջընթացը, որը ձեռք է բերվել վերջին օրերին Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու համար։ Նրանք պայմանավորվեցին պահպանել թափը և շարունակել ակտիվորեն աշխատել միջազգային գործընկերների հետ՝ […] ...