Էրդողանը հայտարարել է Թուրքիայի ափերի մոտ` Սև ծովի հատակին, գազատարի անցկացման մեկնարկի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+19.09 oC

Էրդողանը հայտարարել է Թուրքիայի ափերի մոտ` Սև ծովի հատակին, գազատարի անցկացման մեկնարկի մասին

22:38 13.06.2022

Երկուշաբթի Էրդողանը հայտարարել է Թուրքիայի ափերի մոտ Սև ծովի հատակին գազատարի անցկացման մեկնարկի մասին, ըստ Թուրքիայի նախագահի՝ Սաքարյա գազի հանքավայրը կարող է գազի արդյունահանման գագաթնակետին հասնել 2026 թվականին։

Հանդիսավոր արարողությանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը.«Մենք շատ գոհ ենք, որ հասել ենք Սև ծովում գազի արդյունահանման նման կրիտիկական փուլի, 2023 թվականի առաջին եռամսյակում 10 միլիոն խորանարդ մետր գազ կմտնի Գազի փոխանցման համակարգի մեր  ազգային տարածք։ Մենք հուսով ենք, որ Sakarya գազի հանքավայրը 2026 թվականին կհասնի արդյունահանման գագաթնակետին»,- ասել է նա TRT-ի եթերում։

Թուրքիայի նախագահի խոսքով, «Սև ծովում գազի հանքավայրի հայտնաբերումը պատմական իրադարձություն է, որն ամբողջությամբ իրականացվել է ներքին ռեսուրսների հաշվին: Մենք էներգիան տեսնում ենք որպես տարածաշրջանային համագործակցության բանալի, այլ ոչ թե լարվածության և առճակատման ասպարեզ», – ասել է Էրդողանը:

«Մեր չորրորդ հորատող նավը, որը կուղղվի Սև ծովի գազի պաշարները զարգացնելուն, կոչվելու է Աբդուլհամիդ Խան՝ ի պատիվ Օսմանյան կայսրության վերջին տիրակալի» ,-ասել է Էրդողանը:

2020 թվականի օգոստոսի 21-ին Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան բնական գազի մեծ պաշարներ է հայտնաբերել Սև ծովում։ Մինչև 2023 թվականը իշխանությունները ակնկալում են սկսել մատակարարումները ներքին շուկա։ Մինչդեռ անցյալ տարվա հոկտեմբերի կեսերին Էրդողանը հայտարարել էր, որ «Սաքարիա հանքավայրի Դանուբ-1 հատվածում գազի ապացուցված պաշարների ծավալը կազմել է 405 միլիարդ խորանարդ մետր»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 26.04.2025

SHANTNEWS

Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը

19:50 26.04.2025

Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը

Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երեկվա զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի», – ասել է մամուլի քարտուղարը։ Նա […] ...

Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացը

19:40 26.04.2025

Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է Ուկրաինայի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացը։ Այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից Հռոմում Վլադիմիր Զելենսկիի հետ նրա հանդիպումից հետո։ «Նրանք քննարկել են դրական առաջընթացը, որը ձեռք է բերվել վերջին օրերին Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու համար։ Նրանք պայմանավորվեցին պահպանել թափը և շարունակել ակտիվորեն աշխատել միջազգային գործընկերների հետ՝ […] ...

Թրամփը լքել է Վատիկանը՝ հրաժարվելով շարունակել հանդիպումը Զելենսկիի հետ

19:33 26.04.2025

Թրամփը լքել է Վատիկանը՝ հրաժարվելով շարունակել հանդիպումը Զելենսկիի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է շարունակել Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը Վատիկանում։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը։ Դրա հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը չի կարողացել շարունակել բանակցությունները, քանի որ իր ժամանակացույցը պահանջում էր, որ ինքը Հռոմից հեռանա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ավարտից անմիջապես հետո։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփին ու Զելենսկիին հաջողվել է փոքրիկ հանդիպում […] ...

Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

19:23 26.04.2025

Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

71 կգ քաշային Գոռ Շատվերյանը հռչակվել է սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:   ...

Քաղաքացու օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծեր

19:18 26.04.2025

Քաղաքացու օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծեր

Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Քաղաքացու օրը: Քաղաքացու օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծեր, ահյտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Մշակութային միջոցառումներ Օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, անցկացվել է մշակութային ծրագիր: Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP