22:46 13.06.2022
Դժվար թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարողանա երկրորդ անգամ ընտրվել ծերության և առողջական խնդիրների պատճառով, գրում է The American Conservative-ը։
«Արդյո՞ք Բայդենը, իր խառնաշփոթ քայլվածքով, կանոնավոր վրիպումներով, ֆիզիկական և ճանաչողական անկմամբ, ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է պետութան ղեկավարին»,-գրել է լրագրող Ալեքսանդր Հեմիլթոնը:
«Բայդենն այժմ բարդ իրավիճակում է՝ դեմոկրատները միջանկյալ ընտրություններում ձախողվելու մեծ ռիսկ ունեն։ Ամերիկացիները դժգոհ են աճող գնաճից, ինչի համար ուղղակիորեն մեղադրվում է Սպիտակ տունը: Ամերիկյան պատմությանը հայտնի են օրինակներ, երբ նախագահները պարտվել են միջանկյալ ընտրություններում, բայց հետո վերընտրվել երկրորդ ժամկետով: Այնուամենայնիվ, կա մեկ տարբերություն այս դեպքերի և Բայդենի պատմության միջև.
«Տարիքը դեր է խաղում: Քլինթոնը 50 տարեկան էր, երբ վերընտրվեց 1996 թվականին, Օբաման 51 տարեկան էր, երբ վերընտրվեց 2012 թվականին: Եվ երկուսն էլ՝ իրենց քաղաքական հզորության գագաթնակետին էին: Բայդենը համարյա 82 տարեկան կդառնա 2024 թվականի ընտրությունների օրը»,- ասվում է հոդվածում։
Ըստ վերլուծաբանի՝ Բայդենի համար ամենահավանական սցենարը ճնշող է թվում։ Միջանկյալ ընտրություններում պարտվելուց հետո Դեմոկրատական կուսակցությունն ինքը կխնդրի նրան դուրս թողնել 2024 թվականի ընտրություններից և կառաջադրի ավելի երիտասարդ առաջադեմ թեկնածուների։
20:50 26.04.2025
Ստամբուլում երկրաշարժից ավելի քան 400 շենք է վնասվել20:38 26.04.2025
Իրանում տեղի ունեցած պայթյունի տուժածների թիվը հասել է 700-իԻրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 700-ի, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի բժշկական ծառայությունները։ «Ավելի քան յոթ հարյուր մարդ վիրավորվել է»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Շաբաթ կեսօրին Բանդար Աբաս նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել նավամատույցում՝ վառելիքի բաքում բռնկված […] ...
20:30 26.04.2025
Իրանի արտգործնախարարը գոհ է միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի բանակցություններիցԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ գոհ է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների առաջընթացից՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը կարգավորելու համար, սակայն զգուշավոր լավատես է Վաշինգտոնի հետ ապագա համաձայնագրի վերաբերյալ: «Մենք գոհ ենք բանակցությունների ընթացքից, երկու կողմերն էլ լրջորեն են տրամադրված, ես լավատես եմ համաձայնության գալու հարցում, բայց վերապահված մոտեցում ունեմ»,- բանակցությունների […] ...
20:20 26.04.2025
Զելենսկին Իտալիայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցըԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը Հռոմ ժամանած Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայում հրադադարի հասնելու հարցը՝ աջակցություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերին, հայտնում է Palazzo Chigi-ն։ «Հանդիպման ընթացքում առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունը Թրամփի ջանքերին՝ հասնելու արդար և կայուն խաղաղության, որը կարող է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը և ազատությունը», […] ...
20:10 26.04.2025
Մակրոնը դրական է գնահատել Զելենսկիի հետ Հռոմում զրույցըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից հետո։ «Ես շատ լավ զրույց եմ ունեցել Զելենսկիի հետ Հռոմում»,- գրել է Մակրոնը X-ում։ Մակրոնը նշել է, որ կիսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ «Ուկրաինան պատրաստ է անվերապահ զինադադարի», և Զելենսկին ցանկանում է աշխատել ամերիկացիների և […] ...
19:50 26.04.2025
Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունըՎլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երեկվա զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի», – ասել է մամուլի քարտուղարը։ Նա […] ...