22:54 13.06.2022
Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը, որը մեղադրվում է կոռուպցիայի և պետական դավաճանության մեջ, ասել է, որ իր կինը՝ Գալինան, հրավիրվել է դատախազություն, որպեսզի նրան մեղադրանք առաջադրվի։
«Կնոջս կանչել են հենց փողոցում, երբ նա երեխաներին տանում էր շախմատի դասի: Սա աննախադեպ դեպք է Մոլդովայի պատմության մեջ, երբ քաղաքական հակառակորդից վրեժ լուծելու ցանկությունը տարածվում է նաև հարազատների վրա: Եվ դա դրդել է Մայա Սանդուին հարձակվել կնոջս, երեխաներիս, մորս, սիրելիներիս հարազատների վրա»,- գրել է Դոդոնը Telegram-ի ալիքում։
Մոլդովայի նախկին ղեկավարը դատախազներին և պետական պաշտոնյաներին կոչ է արել «ատելությունն ուղղել անձամբ իր, այլ ոչ թե նրանց վրա։ Բացի այդ, նա ընդգծել է, որ որոշ բաներ չեն ներվում, ուստի իշխանությունը ստիպված է լինելու պատասխան տալ «այս բոլոր անօրինությունների համար»։
Մայիսին հակակոռուպցիոն դատախազության աշխատակիցները 72 ժամով կալանավորել էին Դոդոնին՝ պասիվ կոռուպցիայի, ապօրինի հարստացման, հանցավոր կազմակերպության միջոցով կուսակցության ֆինանսավորման և հայրենիքի դավաճանության կասկածանքով։ Նախկին նախագահի տանը խուզարկություններ և քննչական միջոցառումներ են իրականացվել։ Այնուհետև նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել:
Քաղաքական գործիչը փաստաբանների միջոցով ասել է, որ ունի անմեղության ապացույցներ։ Քաղաքական գործիչը ուժայինների գործողություններն ու իր կալանավորումն անվանել է «սպիտակ թելերով կարված քաղաքական գործ»։ Նա կոչ է արել Սոցիալիստական կուսակցության կողմնակիցներին աջակցել բողոքի ցույցերին և վստահություն հայտնել, որ ընդդիմությունը «ամուր դիրքորոշմամբ և խիզախությամբ» կգործի և կվերացնի, եթե քաղաքացիները պահանջեն, Մոլդովան կործանող իշխող «Համերաշխություն» կուսակցությունը։
21:00 26.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հանրապետության փ. 80, 82, 82Ա, 82Բ, 82Գ շենքեր, Խանջյան փ. 37, 39, 41 շենքեր, Թումանյան փ. 2, 4, 6 շենքեր, Թաիրով փ. 5-47 առանձնատներ, Նորագյուղ թաղ. 87-346 առանձնատներ և […] ...
20:50 26.04.2025
Ստամբուլում երկրաշարժից ավելի քան 400 շենք է վնասվելՍտամբուլում ապրիլի 23-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո շուրջ 500 շենք է վնասվել, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Մուրադ Քուրումը։ «Վնասի գնահատման արդյունքների համաձայն՝ Ստամբուլի 39 թաղամասերում ստուգվել է 8367 շենք, որից 437-ը ստացել է աննշան վնաս»,- ասել է Քուրումը X-ի իր էջում։ Նախարարը նշել է, որ վնասների գնահատումը շարունակվում է։ […] ...
20:30 26.04.2025
Իրանի արտգործնախարարը գոհ է միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի բանակցություններիցԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ գոհ է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների առաջընթացից՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը կարգավորելու համար, սակայն զգուշավոր լավատես է Վաշինգտոնի հետ ապագա համաձայնագրի վերաբերյալ: «Մենք գոհ ենք բանակցությունների ընթացքից, երկու կողմերն էլ լրջորեն են տրամադրված, ես լավատես եմ համաձայնության գալու հարցում, բայց վերապահված մոտեցում ունեմ»,- բանակցությունների […] ...
20:20 26.04.2025
Զելենսկին Իտալիայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցըԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը Հռոմ ժամանած Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայում հրադադարի հասնելու հարցը՝ աջակցություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերին, հայտնում է Palazzo Chigi-ն։ «Հանդիպման ընթացքում առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունը Թրամփի ջանքերին՝ հասնելու արդար և կայուն խաղաղության, որը կարող է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը և ազատությունը», […] ...
20:10 26.04.2025
Մակրոնը դրական է գնահատել Զելենսկիի հետ Հռոմում զրույցըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից հետո։ «Ես շատ լավ զրույց եմ ունեցել Զելենսկիի հետ Հռոմում»,- գրել է Մակրոնը X-ում։ Մակրոնը նշել է, որ կիսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ «Ուկրաինան պատրաստ է անվերապահ զինադադարի», և Զելենսկին ցանկանում է աշխատել ամերիկացիների և […] ...