19:48 13.06.2022
Մեծ Բրիտանիայում վերջին երեք օրվա ընթացքում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի ավելի քան 100 նոր դեպք: Այս մասին երկուշաբթի օրը՝ հունիսի 13-ին, հայտնել է Առողջապահության ազգային գործակալությունը: Հայտնաբերվել է կապիկի ծաղիկի ևս 104 դեպք Անգլիայում։ Հունիսի 12-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասնում է 470-ի։
Ընդհանուր առմամբ Միացյալ Թագավորությունում հաստատվել է 452 դեպք, Շոտլանդիայում՝ 12, Հյուսիսային Իռլանդիայում՝ 2, Ուելսում՝ 4։ Երկուշաբթի օրը հաղորդվել է նաև, որ առաջին դեպքը գրանցվել է Վենեսուելայում։ Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վարակակիրը ժամանել է Իսպանիայի մայրաքաղաքից։ Մինչ այդ հիվանդը կապ է ունեցել Բարսելոնայում երկու վարակվածների հետ։ Նրանց անմիջապես մեկուսացրել են և անալիզներ վերցրել, որոնք դրական արդյունք են ցույց տվել, գրում է «Газета.Ru»-ն։
Ինչպես մայիսի 26-ին նշել է Gamaleya համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը՝ կրծողները այս վիրուսի հիմնական կրողն են, նրանցից արդեն կարող էին վարակվել կապիկները։ Մասնագետը նաև հավելել է, որ մարդկանց շրջանում ծաղիկի զանգվածային տարածումը կարող է հրահրել շտամների առաջացման՝ վիրուսայնության բարձրացումով: Այս դեպքում հիվանդության վտանգը բազմապատիկ է մեծանում։
20:38 26.04.2025
Իրանում տեղի ունեցած պայթյունի տուժածների թիվը հասել է 700-իԻրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 700-ի, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի բժշկական ծառայությունները։ «Ավելի քան յոթ հարյուր մարդ վիրավորվել է»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Շաբաթ կեսօրին Բանդար Աբաս նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել նավամատույցում՝ վառելիքի բաքում բռնկված […] ...
20:30 26.04.2025
Իրանի արտգործնախարարը գոհ է միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի բանակցություններիցԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ գոհ է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների առաջընթացից՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը կարգավորելու համար, սակայն զգուշավոր լավատես է Վաշինգտոնի հետ ապագա համաձայնագրի վերաբերյալ: «Մենք գոհ ենք բանակցությունների ընթացքից, երկու կողմերն էլ լրջորեն են տրամադրված, ես լավատես եմ համաձայնության գալու հարցում, բայց վերապահված մոտեցում ունեմ»,- բանակցությունների […] ...
20:20 26.04.2025
Զելենսկին Իտալիայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցըԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը Հռոմ ժամանած Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայում հրադադարի հասնելու հարցը՝ աջակցություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերին, հայտնում է Palazzo Chigi-ն։ «Հանդիպման ընթացքում առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունը Թրամփի ջանքերին՝ հասնելու արդար և կայուն խաղաղության, որը կարող է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը և ազատությունը», […] ...
20:10 26.04.2025
Մակրոնը դրական է գնահատել Զելենսկիի հետ Հռոմում զրույցըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից հետո։ «Ես շատ լավ զրույց եմ ունեցել Զելենսկիի հետ Հռոմում»,- գրել է Մակրոնը X-ում։ Մակրոնը նշել է, որ կիսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ «Ուկրաինան պատրաստ է անվերապահ զինադադարի», և Զելենսկին ցանկանում է աշխատել ամերիկացիների և […] ...
19:50 26.04.2025
Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունըՎլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երեկվա զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի», – ասել է մամուլի քարտուղարը։ Նա […] ...