16:57 13.06.2022
Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ 2022 թ. մեր տնտեսության զարգացումները պայմանավորված են եղել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:
2022 թ. առաջին եռամսյակում հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում նկատվել են տնտեսական աճեր, սակայն ռուս-ուկրաինական հակամարտությամբ և դրա արդյունքում ՌԴ-ի նկատմամբ կիրառվող աննախադեպ պատժամիջոցների բացասական ազդեցություններով պայմանավորված՝ մարտ ամսից սկսել են դրսևորվել տնտեսական ակտիվության դանդաղման միտումներ: 2022 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ ԱՄՆ տնտեսությունը գրանցել է 3.6 տոկոս աճ, Եվրոգոտու տնտեսությունն աճել է 5 տոկոսով, իսկ Չինաստանում գրանցվել է 4.8 տոկոս տնտեսական աճ: ՌԴ տնտեսությունը 2022 թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 3.7 տոկոս աճ է գրանցել:
Նշվել է, որ հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) 9.6 տոկոս աճ: Տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված է եղել ծառայությունների աճով (նպաստումը՝ 10.2 տոկոսային կետ): Առևտրի, արդյունաբերության և շինարարության աճերը ևս նպաստել են տնտեսական ակտիվությանը՝ համապատասխանաբար՝ 0.9, 0.7 և 0.4 տոկոսային կետ: 2022 թ. հունվար-մարտին արդյունաբերության համախառն թողարկումն աճել է 3.1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության աճով:
Շինարարության ճյուղում գրանցված 6.2 տոկոս աճը պայմանավորված է եղել հիմնականում կազմակերպությունների միջոցներով իրականացված շինարարության ծավալների աճով:
2022 թ. առաջին եռամսյակում 12 ամսյա գնաճը կազմել է 7.4 տոկոս, իսկ միջին գնաճն առաջին եռամսյակում՝ 7 տոկոս:
Արտաքին ապրանքաշրջանառությունը 2022 թ. առաջին եռամսյակում կազմել է 2098 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 38.5 տոկոսով: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է դոլարային արտահայտությամբ արտահանման և ներմուծման աճ. արտահանումն աճել է 26.9 տոկոսով` կազմելով 731.8 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 45.6 տոկոսով և կազմել 1336.2 մլն ԱՄՆ դոլար:
2022 թ. առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 425.5 մլրդ դրամ, ծախսերը` 396.8 մլրդ դրամ, հավելուրդը՝ 28.7 մլրդ դրամ: Բյուջեի եկամուտների գծով արձանագրվել է եռամսյակային ծրագրային ցուցանիշի գերակատարում, մինչդեռ ծախսերը զիջել են ծրագրված ցուցանիշը, արդյունքում՝ պակասուրդի փոխարեն արձանագրվել է հավելուրդ:
Առաջին եռամսյակում ստացվել է շուրջ 425.5 մլրդ դրամ փաստացի եկամուտ` 1.5 տոկոսով գերազանցելով եռամսյակային ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշը: Նշված գումարից շուրջ 424.2 մլրդ դրամը կազմել են ներքին աղբյուրներից ստացված եկամուտները` ապահովելով ծրագրի 102.7 տոկոսը, 1.3 մլրդ դրամը ստացվել է պաշտոնական դրամաշնորհների տեսքով, որոնք 79.4 տոկոսով զիջել են ծրագրված ցուցանիշը: 2021 թ. առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.8 տոկոսով կամ 76.2 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների և պետական տուրքերի աճով:
Տիգրան Խաչատրյանը նշել է նաև, որ միջին աշխատավարձը կազմել է 212 հազար դրամ:
Ֆինանսների նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում առնչվել են դրամի փոխարժեքին, գնաճին, արտահանման ու ներմուծման և այլ խնդիրների:
Հայաստանի Հանրապետության 2022 թ. պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման տարեկան հաշվետվությունն ընդունվել է ի գիտություն:
Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 13-ի արտահերթ նիստում:
15:10 28.04.2025
«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքինՊրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։ ...
15:05 28.04.2025
Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […] ...
14:52 28.04.2025
ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացինԱպրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...
14:46 28.04.2025
Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ ՓեզեշքիանԹեհրանը կարծում է, որ միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները։ Այս մասին խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է վերահսկողության տակ առնել մյուսների սահմանները կամ տարածքները: Ուստի մենք միշտ աջակցել ենք և կարծում ենք, որ […] ...
14:33 28.04.2025
«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […] ...