16:44 13.06.2022
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր ազդարարվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկը։
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ժաննա Անդրեասյանը:
«Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ: Այն նախատեսված է հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար, միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։
Դպրոցականներին ողջունել և շնորհավորել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Մինչ ողջույնի խոսքը նախարարի տեղակալը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հիշատակը. «Նա մեր հիշողություններում միշտ կմնա լուսավոր ու պայծառ արտիստ»:
Անդրադառնալով «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրին՝ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասել է.
«Եթե ուզում ենք ունենալ գրագետ հանդիսատես, բարձրաճաշակ և կողմնորոշված արվեստասեր հանրություն, ապա հենց այս տարիքից մենք պետք է ճիշտ ուղղորդենք աշակերտներին, ներկայացնենք թատերարվեստի ոլորտի արժանավոր մարդկանց, ապահովենք նրանց երկխոսությունը»:
Ըստ Ա. Խզմալյանի՝ աշակերտները պետք է մոտենան այն կարևոր գիտակցմանը, որ թատրոնը լուրջ գիտելիքներ և փորձառություն պահանջող չափազանց բարդ հաստատություն է. «Մենք շատ ենք ուզում, որ այս նախագիծն ավարտելուց հետո ձեր մեջ ձևավորվի թատրոնի նկատմամբ վերաբերմունք, ճանաչեք թատրոնի մեր արժանավորներին: Կոչ եմ անում լինել անկաշկանդ, ուղղել հուզող բոլոր հարցերը: Այս առիթն օգտագործեք լիարժեք»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ծրագիրը որակել է որպես երեխաների՝ թատրոնի հետ շփման լավ փորձառություն, ինչն այսօրվա հանրակրթական դպրոցի կարևորագույն խնդիրներից մեկն է: Ըստ Ժ. Անդրեասյանի՝ եթե մասնակից աշակերտներից շատերը չեն օգտագործելու այս հնարավորությունը որպես մասնագիտական կողմնորոշում, ապա այս փորձառությունը կօգնի զարգացնել ստեղծարարությունը, վերլուծելու, մտածելու ունակությունները, նախաձեռնողականությունը:
«Թատրոնը միայն արվեստ չէ, այն նաև մտածողություն է: Այն մշտապես եղել է արտահայտվելու, մեր խնդիրները բարձրաձայնելու ուղի, իսկ դպրոցն այն վայրն է, որտեղ պետք է սովորեցնենք խոսել խնդիրներից և լուծումներ առաջարկել: Սա հանրակրթության պետական նոր չափորոշչի ամենակարևոր ուղղություններից է»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ թատրոնի ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը նաև ուսուցիչների աշխատանքի արդյունք է:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ընդգծել է, որ 2019 թ. իրականացվող այս ծրագրի հիմնանպատակներից շատերն արդեն իրականություն են.
«Մենք այսօր արդեն ունենք ձևավորված թատերական համայնք՝ բաղկացած երիտասարդներից, որոնք թատրոն հաճախում են գիտակցաբար՝ որպես պարտադիր սոցիալական ակտ»:
Կրթական ծրագիրն իրականացվելու է հունիսի 13-26-ը: Մասնակիցներն ընտրվել են մրցութային կարգով. նախնական ընտրությունը կատարվել է մոտիվացիոն նամակների հիման վրա, որին հետևել է հարցազրույցների փուլը: Մրցութային փուլերը հաղթահարած աշակերտները երկշաբաթյա ծրագրի ընթացքում աշխատելու են խմբերով՝ իրենց մենթորների և դասախոսների ղեկավարությամբ։
Ծրագրին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 300 աշակերտներ, նրանցից ընտրվել են 70-ը: Ծրագրի այս փուլում նրանց հետ կանցկացվեն դերասանի վարպետության դասեր, տեսական դասախոսություններ, հանդիպումներ հայտնի արվեստագետների հետ։
Մասնակիցները մեկ տարի շարունակ բոլոր ներկայացումներին ազատ մուտք գործելու իրավունք կստանան:
Այս տարի, բացի դրամատիկական խմբերից, «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն ունի պարի և մնջախաղի խմբեր։ 11-րդ դասարանում սովորող Սվետլանա Հովհաննիսյանը մնջախաղի խմբում է: Նա պատմել է, որ ծրագրից սպասումները մեծ են, մանավանդ որոշել է՝ դերասանուհի է դառնալու: Իսկ Վահագնը թեև քաղաքագետի մասնագիտությունն է ընտրելու, բայց նշել է՝ շատ ուրախ է, որ հնարավորություն ունի մանրամասն ուսումնասիրելու թատրոնը:
Կրթական ծրագրի բացման պաշտոնական մասին հետևել են ոլորտի երախտավորների՝ Ժիրայր Բաբազյանի, Արթուր Ղուկասյանի, Արմեն Էլբակյանի դասախոսությունները։
Հունիսի 26-ին՝ ծրագրի եզրափակմանը, խմբերը հանդիսատեսին կներկայացնեն նախագծի ընթացքում բեմադրած ներկայացումները։
15:43 29.04.2025
Երևանում կայանալիք վոլեյբոլի Մ16 ԵԱ-ին կմասնակցեն 16 հավաքականներՀայտնի են դարձել հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում կայանալիք վոլեյբոլի տղաների մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակիցները: Մրցաշարին կմասնակցեն 16 երկրի հավաքականներ. 1․Հայաստան 2․Ֆրանսիա 3․Լեհաստան 4․Իտալիա 5․Հունգարիա 6․Լատվիա 7․Չեխիա 8․Թուրքիա 9․Բուլղարիա 10․Իսպանիա 11․Ուկրաինա 12․Ավստրիա 13․Հունաստան 14․Սերբիա 15․Սլովենիա 16․Ռումինիա Վիճակահանությունն առցանց կանցկացվի: Կլինի երկու ենթախումբ, 8-ական հավաքականով: Հայաստանի հավաքականը կլինի առաջին ենթախմբում: Երկու ենթախմբերում առաջին և […] ...
15:35 29.04.2025
Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանըԱմբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների […] ...
15:28 29.04.2025
ՀՀ ԱԽ քարտուղարը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակըԱպրիլի 29-ին Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդական Մոհամմադ բին Ահմադ ալ-Մուսնադի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը: ...
15:28 29.04.2025
Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտինՀունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին, X սոցիալական ցանցում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց ՄՔԴ-ից դուրս գալու օգտին։ Այս որոշումը կայացնելով՝ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված հաստատության մաս, որը կորցրել է իր անաչառությունն ու հեղինակությունը», – գրել է նա։ Հունգարիայի՝ ՄՔԴ-ից դուրս գալու […] ...
15:20 29.04.2025
Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառովԹենիսի Մադրիդի «Մասթերսի»` ապրիլի 28-ի ցերեկային և գիշերային մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Կազմակերպության վերահսկողությունից անկախ պատճառներով և ընդհանուր անվտանգությունն ապահովելու նպատակով, ապրիլի 28-ին Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հանգեցրել է Mutua Madrid Open-ի ցերեկային և գիշերային մրցախաղերի չեղարկմանը»,- նշված է պաշտոնական հայտարարությունում: ...
15:15 29.04.2025
Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ ԿավելաշվիլիինԿառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...