Գյումրիում նշել են Ռուսաստանի օրը․ հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ՌԴ գլխավոր հյուպատոսարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Գյումրիում նշել են Ռուսաստանի օրը․ հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ՌԴ գլխավոր հյուպատոսարանում

18:30 11.06.2022

Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանում նշվել է Ռուսաստանի օրը։ 1990 թվականի հունիսի 12-ին ժողովրդական պատգամավորների համագումարում ընդունվել է Ռուսաստանի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը, որից հետո անկախ Ռուսաստանը դարձել է Դաշնություն, իսկ 2002 թվականից հունիսի 12-ը պաշտոնապես նշվում է որպես Ռուսաստանի օր։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Շիրակի և Լոռու մարզպետարանների ներկայացուցիչները, զինվորականներ, տարբեր բնագավառների ներկայացուցիչներ։ Կարևորելով երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլոտներում, ներկաները շեշտադրել են երկու ժողովուրդների բարեկամական և քաղաքական հարաբերությունները, դրանց հետագա զարգացումը։

Ողջունելով հյուրերին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը նշել, որ Ռուսաստանի ինքնիշխանության հաստատումից հետո Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որի հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել։

«Ուզում եմ մի կարևոր հանգամանք ևս մատնանշել՝ այդ տարիներին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Ռուսաստանի և Հայաստանի միջև։ 2002 թվականին, ուղիղ 20 տարի առաջ,Գյումրիում բացվեց Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանը։ Իսկ Սանկտ Պետերբուրգում բացվեց Հայաստանի գլխավոր հյուպատոսարանը»,- նշել է Ռուսլան Կանդաուրովը։

ՌԴ հյուպատոսը ռուս-հայկական հարաբերությունների մեջ նաև առանձնակի կարևորել է Գյումրիի դերը, և ընդգծել, որ գլխավոր հյուպատոսարանը հենց այնպես չէ, որ այս քաղաքում է բացվել․

«Գյումրի քաղաքի ընտրությունը պատահական չէր, այն ուներ կարևոր նշանակություն՝ այստեղ էին գտնվում ռազմաբազան և ռուսական սահմանապահ զորքերը, ինչպես նաև Ռուսաստանի մեծ թվով քաղաքացիներ բնակվում էին Հայաստանի հյուսիսային մասում։ Ուզում եմ նշել, որ վերջին տարիներին Ռուսաստանի քաղաքացիների հոսքը դեպի Հայաստան ավելացել է, նաև որպես զբոսաշրջիկ», – նշել է Ռուսլան Կանդաուրովը։

Նրա խոսքով վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերություններն ավելի են ամրացել և Հայաստանը համարվում  է Ռուսաստանի կարևոր գործընկերը։

«Ռուսաստանը դարեր շարունակ ոչ միայն եղել է մեր բարեկամական և եղբայրական հարևան պետությունը, այլ նաև պետություն, որի հետ մենք կիսում ենք մշակութային, կրոնական և այլ արժեքներ։ Պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկերը և այս ամենն ամրագրված է մեր արտաքին քաղաքականության տեսլականի մեջ։ Ես վստահ եմ, որ 30 տարվա դիվանագիտական հարաբերությունները սրա վառ ապացույցն են և մենք առավելապես վերջին տարիների ընթացքում էլ ավելի ենք ինտենսիվացրել մեր հարաբերությունները, և կարծում եմ, որ առաջիկայում էլ մեր փոխադարձ հաջողությունների կիսումը կլինի առհավատչյան, որ մենք համընթաց զարգանալու ուղի ենք ընտրել», – հանդիսավոր միջոցառմանն իր խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Հավելենք, այս տարի նշվում է նաև հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

14:40 18.04.2025

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումից (2-1) առաջ հեռախոսազրույց է ունեցել Պեպ Գվարդիոլայի հետ: «Խաղից առաջ զանգեցի Գվարդիոլային, որովհետև ես այսօր այստեղ եմ նրա շնորհիվ: Պեպն ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել, հենց նա է հավատացել ինձ: «մանչեսթեր Սիթիում» 4 հրաշալի մրցաշրջան եմ անցկացրել: […] ...

Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհահատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը

14:35 18.04.2025

Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհահատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ ճանապարհահատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։ Աշխատանքներն այս պահին կատարվում են Մ-1 միջպետական ճանապարհի կմ36+800-կմ37+545 հատվածում։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Ուկրաինական կարգավորման շուրջ շփումները բարդ են․ Պեսկով

14:30 18.04.2025

Ուկրաինական կարգավորման շուրջ շփումները բարդ են․ Պեսկով

Ուկրաինական կարգավորման հարցը հեշտ չէ, և դրա շուրջ շփումները բարդ են, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Շփումները բավականին բարդ են, բնականաբար թեման էլ պարզ չէ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության հետ, որ ակնկալում է այս շաբաթ Ռուսաստանից պատասխան ստանալ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ ...

Հրապարակվել են ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունն ընդունող քաղաքների պաշտոնական պաստառները

14:24 18.04.2025

Հրապարակվել են ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունն ընդունող քաղաքների պաշտոնական պաստառները

Հրապարակվել են ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունն ընդունող քաղաքների պաշտոնական պաստառները, հաղորդում է ՖԻՖԱ-ն: Պաստառները կցուցադրեն մրցաշարն ընդունող քաղաքների մշակութային ու գեղարվեստական ոգին՝ միաժամանակ ընդգծելով սիրված մարզաձևի շուրջ միասնությունը, բազմազանությունն ու կիրքը: 2026 թվականին կայանալիք Մունդիալն առաջինն է, որ կանցկացվի երեք երկրներում՝ Կանադայում, Մեքսիկայում ու ԱՄՆ-ում: Այն կդառնա պատմական իրադարձություն՝ որպես պատմության մեջ աշխարհի ամենամեծ […] ...

Մեքսիկայում սրճարանների սեփականատերերը որոշել են «ամերիկանո» սուրճն անվանել են «մեքսիկանո»

14:20 18.04.2025

Մեքսիկայում սրճարանների սեփականատերերը որոշել են «ամերիկանո» սուրճն անվանել են «մեքսիկանո»

Մեքսիկայում սրճարանների սեփականատերերը որոշել են «ամերիկանո» սուրճն անվանել են «մեքսիկանո»՝ ի նշան բողոքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է CNN Espanol-ը։ «Սուրճի խանութները «ամերիկանոն» անվանում են «մեքսիկանո»՝ ի նշան Թրամփի դեմ բողոքի»,- ասվում է հրատարակության մեջ։ Ապրիլի 2-ին Թրամփը գործադիր հրաման է ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին։   ...

BACK_TO_TOP