Ավետիք Իսահակյանի Գյումրիի տուն-թանգարանին են փոխանցվել Վարպետի ձեռագիր նամակն ու եզակի նկարներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Ավետիք Իսահակյանի Գյումրիի տուն-թանգարանին են փոխանցվել Վարպետի ձեռագիր նամակն ու եզակի նկարներ

17:20 11.06.2022

Վարպետի տուն-թանգարանում 1700-ից ավելի ցուցանմուշ կա։ 1975 թվականի հոկտեմբերին հիմնված տուն -թանգարանը զբաղվում է նաև հավաքչական գործունեությամբ՝ մեկտեղելով Վարպետի անձնական իրերը: Թանգարանում ցուցադրվող  իրերի շարքում, սակայն, Վարպետի  ստեղծագործությունների ձեռագիր ցուցանմուշներ չկան, միայն կրկնօրինակներ են։

Առաջին բնօրինակ ցուցանմուշը տուն-թանգարանին փոխանցեցին «Շիրակ» հայրենակցական միության  անդամները։ Ավետիք իսահակյանի ձեռագիր նամակն ու ծրարը տարիներ առաջ գտնվել են ժողկրթբաժնի նախկին վարիչ Կառլեն Հարությունյանի արխիվում:

 

Կառլեն Հարությունյանի կինը՝ Անժիկ Հարությունյանն էր փոխանցել նամակն ու ծրարը։ Վարպետն իր նամակում շնորհակալություն է հայտնում քանդակագործ Սիմոնին՝ Պոլոզ Մուկուչի գերեզմանաքարը պատրաստելու համար և նամակի հետ նրան գումար է ուղարկել:

«Շատ-շատ շնորհակալություն, որ հանգուցյալ Պոլոզ Մուկուչի շիրմաքարը  լավ պատրաստել եք և հաջող ավարտել գործը, ողջ մնամ՝ ամռանը կգամ Լենինական կտեսնիմ։ Հարգելի վարպետ, հուսով եմ՝ արդեն ստացաք ընկեր Անդրանիկ Հովսեփյանից ուղարկածս փողը՝ 500 ռուբլին»,- Ավետիք Իսահակյանի նամակն է ընթերցել «Դպիր» հրատարակության տնօրեն Հովիկ Կարապետյանը։

Ձեռագիր նամակի հետ թանգարանին փոխանցեցին նաև երկու լուսանկարներ, որոնցից մեկում վարպետ Սիմոնն է՝ Պոլոզ Մուկուչի գերեզմանի կողքին, իսկ մյուսում՝ Ավետիք Իսահակյանը՝ գյումրեցի ընկերների հետ սեղանի շուրջ նստած: Երիտասարդ  Իսահակյանը ֆայտոնում նստած․ գեղանկարի է վերածել ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը։ Այս գեղանկարը այլևս տուն-թանգարանի ցուցանմուշներից է։

 

 

Ձեռագիր նամակը, լուսանկարներն ու գեղանկարը կդառնան թանգարանի մշտական էքսպոզիցիայի կարևոր մասը: Վերջին անգամ թանգարանը Վարպետի անձնական իրերով համալրվել էր երկու տարի առաջ։Թանգարանին էին փոխանցվել Վարպետի մոր վարդ-թանթանան ու այն կոստյումը, որն Ավետիք Իսահակյանը կրել էր կյանքի վերջին տարիներին:

Վարպետի տուն -թանգարանի եզակի նմուշներից է Ծաղիկների ալբոմը, որը Ավետիք Իսահակյանը ձեռք է բերել Երուսաղեմից՝ 1925 թվականին: Քաղաքի հայտնի ու պատմական վայրերի լուսանկարների կողքին ստեղծել է  նույն տարածքներից հավաքված ծաղիկներից ու թփերից պատրաստված կոմպոզիցիաներ, որոնք իր ձեռքերով է հավաքել, ամրացրել ալբոմի ստվարաթղթին ու խնամքով պահել:

Այն  պահպանության նկատառումով, մշտական ցուցադրության դրված չէ, պահվում է տուն-թանգարանի ֆոնդերում: Իսկ ցուցասրահներում  այցելուներին հասանելի են վարպետի անձնական իրերից մի քանիսն ու գրադարանի գրքերի եզակի նմուշները, որոնք տարիներ առաջ թանգարանին են նվիրել Ավետիք Իսահակյանի հարազատները:

Վապետի  առաջին ստեղծագործությունները ծնվել են հենց այս տանը, որի  աշխատասենյակում նույնությամբ պահպանված է աշխատասեղանը, որի վրա մշտապես դրված են եղել իր ժամանակների  հայկական գրական հանդեսներն ու  1896 թվականին գերմաներեն լեզվով հրատարակված Աստվածաշունչը: Գրասեղանի ամենաթանկարժեք իրերը Ավետիք Իսահակյանի գրիչներն են, որոնցով էլ ստեղծել է հայ գրականության ոսկե ֆոնդի ստեղծագործությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

14:40 18.04.2025

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումից (2-1) առաջ հեռախոսազրույց է ունեցել Պեպ Գվարդիոլայի հետ: «Խաղից առաջ զանգեցի Գվարդիոլային, որովհետև ես այսօր այստեղ եմ նրա շնորհիվ: Պեպն ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել, հենց նա է հավատացել ինձ: «մանչեսթեր Սիթիում» 4 հրաշալի մրցաշրջան եմ անցկացրել: […] ...

Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհահատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը

14:35 18.04.2025

Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհահատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ ճանապարհահատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։ Աշխատանքներն այս պահին կատարվում են Մ-1 միջպետական ճանապարհի կմ36+800-կմ37+545 հատվածում։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Ուկրաինական կարգավորման շուրջ շփումները բարդ են․ Պեսկով

14:30 18.04.2025

Ուկրաինական կարգավորման շուրջ շփումները բարդ են․ Պեսկով

Ուկրաինական կարգավորման հարցը հեշտ չէ, և դրա շուրջ շփումները բարդ են, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Շփումները բավականին բարդ են, բնականաբար թեման էլ պարզ չէ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության հետ, որ ակնկալում է այս շաբաթ Ռուսաստանից պատասխան ստանալ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ ...

Հրապարակվել են ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունն ընդունող քաղաքների պաշտոնական պաստառները

14:24 18.04.2025

Հրապարակվել են ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունն ընդունող քաղաքների պաշտոնական պաստառները

Հրապարակվել են ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունն ընդունող քաղաքների պաշտոնական պաստառները, հաղորդում է ՖԻՖԱ-ն: Պաստառները կցուցադրեն մրցաշարն ընդունող քաղաքների մշակութային ու գեղարվեստական ոգին՝ միաժամանակ ընդգծելով սիրված մարզաձևի շուրջ միասնությունը, բազմազանությունն ու կիրքը: 2026 թվականին կայանալիք Մունդիալն առաջինն է, որ կանցկացվի երեք երկրներում՝ Կանադայում, Մեքսիկայում ու ԱՄՆ-ում: Այն կդառնա պատմական իրադարձություն՝ որպես պատմության մեջ աշխարհի ամենամեծ […] ...

Մեքսիկայում սրճարանների սեփականատերերը որոշել են «ամերիկանո» սուրճն անվանել են «մեքսիկանո»

14:20 18.04.2025

Մեքսիկայում սրճարանների սեփականատերերը որոշել են «ամերիկանո» սուրճն անվանել են «մեքսիկանո»

Մեքսիկայում սրճարանների սեփականատերերը որոշել են «ամերիկանո» սուրճն անվանել են «մեքսիկանո»՝ ի նշան բողոքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է CNN Espanol-ը։ «Սուրճի խանութները «ամերիկանոն» անվանում են «մեքսիկանո»՝ ի նշան Թրամփի դեմ բողոքի»,- ասվում է հրատարակության մեջ։ Ապրիլի 2-ին Թրամփը գործադիր հրաման է ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին։   ...

BACK_TO_TOP