13:58 11.06.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերի գլխավորած պատվիրակությանը:
Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է դեսպանին նախարարության գործունեության շրջանակները՝ առանձնացնելով հատկապես թվայնացման, տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների, փոստային ծառայության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ ոլորտային մի շարք ուղղություններով Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:
Ջոն Գալլագերն ընդգծել է Հայաստանի հետ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում համագործակցության կարևորությունը: Անդրադառնալով տեխնոլոգիական ընկերությունների ընդլայնման և զարգացման հնարավորություններին՝ դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորության կողմից բիզնեսին աջակցելու ճկուն մեխանիզմներ կան, որոնք հայկական տեխնոլոգիական ընկերություններին ևս կարող են օժանդակել ներկայանալու ինչպես բրիտանական, այնպես էլ միջազգային շուկաներում: Դեսպանը հավելել է, որ բրիտանական ընկերություններին ևս կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներուժը, ինչպես նաև բիզնես հիմնելու և ընդայնելու բարենպաստ միջավայրն ու հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Ինժեներական քաղաք» ծրագրին։ Ռոբերտ Խաչատրյանը՝ կարևորելով այս ենթակառուցվածքի դերն ու նշանակությունը ինժեներական և բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում, առաջարկել է դեսպանին այցելել «Ինժեներական քաղաք» և դիտարկել բրիտանական ընկերությունների կողմից այնտեղ գործունեություն իրականացնելու հնարավորությունը:
Նախարարը դեսպանին տեղեկացրել է նաև ՀՀ-ում սեպտեմբերին կայանալիք «STARMUS» և աշնանը՝ տեխնոլոգիական ամսվա շրջանակներում նախատեսված այլ միջոցառումների մասին և հրավիրել մասնակից լինելու։
Ջոն Գալլագերն իր հերթին հրավիրել է նախարարին մասնակցելու Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից կազմակերպված «Ֆինթեք» ֆորում միջոցառմանը, որը կկայանա սեպտեմբերին Երևանում: Դեսպանի խոսքով՝ ֆորումը բրիտանական և հայկական ֆինանսական, տեխնոլոգիական ընկերությունների միջև համագործակցության լավ հնարավորություն կընձեռնի:
Կողմերն անդրադարձել են նաև տեխնոլոգիական ոլորտի համատեղ գիտահետազոտական, կրթական ծրագրերի իրականացման, մասնագիտական խորհրդատվության, ներդրումների տրամադրման հնարավորություններին, քննարկել են նաև բրիտանական կողմից Արհեստական բանականության, տվյալների բազայի կառավարման համակարգերին նվիրված ֆորումին նախարարին ուղղված հրավերը:
16:25 28.04.2025
Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահինՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։ Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի […] ...
16:16 28.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Չելսիին» և դուրս եկել եզրափակիչ. Կանանց Չեմպիոնների լիգաԿանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»։ Երկու խաղի արդյունքներով «Բարսելոնան» 8:2 հաշվով առավելության է հասել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Արսենալ»-«Լիոն» զույգի հաղթողի հետ։ Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին՝ Լիսաբոնում: ...
16:09 28.04.2025
Երևանում տղամարդը 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկելԱյսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից վայր է ընկել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրան ընկած հայտնաբերել են հարևանները, ովքեր ահազանգել են շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տուժածին տեղափոխել է […] ...
16:00 28.04.2025
Reuters. Կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին՝ ընտրելու նոր պապինՎատիկանում Հռոմի նոր պապի ընտրության համար կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ ամսաթիվը որոշվել է կարդինալների փակ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունից հետո։ Ավելի ուշ Վատիկանը հաստատել է այս տեղեկությունը։ ...
15:57 28.04.2025
«Ռոման» հյուրընկալվելիս հաղթել է «Ինտերին»․ Մխիթարյանը չի մասնակցել խաղինԻտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Ինտերին»։Հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողել Հենրիխ Մխիթարյանը։ Հռոմեական ակումբն Ա Սերիայում անցկացրել է 18-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը և 60 միավորով բարձրացել 5-րդ տեղ։ «Ինտերը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել։ ...
15:54 28.04.2025
Ռուսաստանը կարծում է, որ մայիսի 8-11-ը Կիևը նույնպես պետք է զինադադար հայտարարիԿիևը, ինչպես և Ռուսաստանը, պետք է հրադադար հայտարարի Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս կոչն է պարունակում մայիսի 8-11-ը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման վերաբերյալ Կրեմլի հայտարարությունը։ «Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին»,- ընդգծում է Մոսկվան Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել […] ...