Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խմբի պատվիրակության անդամներն աշխատանքային այցով եղել են Շվեյցարիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+21.09 oC

Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խմբի պատվիրակության անդամներն աշխատանքային այցով եղել են Շվեյցարիայում

17:52 10.06.2022

Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահների հրավերով հունիսի 6-9-ն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Մարիա Կարապետյանը և Բաբկեն Թունյանն աշխատանքային այցով եղել են Շվեյցարիայի Համադաշնությունում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մասնակցել են Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության և Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համատեղ կազմակերպած ընդունելությանը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Ընդունելությանը ներկա են եղել Շվեյցարիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների, Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, քաղաքացիական հասարակության և շվեյցարահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Բանախոսները բարձր են գնահատել Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված երկկողմ հարաբերությունները, խոսել են համատեղ կատարված աշխատանքի և նախանշված ծրագրերի մասին, ներկայացրել Հայաստանի առաջնահերթությունները:

Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ աշխատանքային հանդիպումներ են ունեցել Շվեյցարիայի Պետական խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վերներ Զալցմանը, իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարլո Սոմարուգան, քաղաքական կառույցների հանձնաժողովի նախագահ Մաթիաս Ձոպֆին, Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) քաղաքական կառույցների հանձնաժողովի նախագահ Մարկո Ռոմանոն, արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ Հանս-Փեթեր Պորտմանը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեյցարիայի պատվիրակության ղեկավար Դամիան Կոտիեն:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակը, և մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Շվեյցարացի խորհրդարանականներին են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները: Զրույց է ծավալվել նաև Շվեյցարիայում ուղղակի ժողովրդավարության կազմակերպման ու իրականացման իրավական մեխանիզմների և գործառույթների շուրջ:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն առանձին աշխատանքային հանդիպում են ունեցել Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 28.04.2025

SHANTNEWS

ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

14:52 28.04.2025

ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...

Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ Փեզեշքիան

14:46 28.04.2025

Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ Փեզեշքիան

Թեհրանը կարծում է, որ միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները։ Այս մասին խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի պետական ​​հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է վերահսկողության տակ առնել մյուսների սահմանները կամ տարածքները: Ուստի մենք միշտ աջակցել ենք և կարծում ենք, որ […] ...

«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն

14:33 28.04.2025

«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն

«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ը

14:27 28.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ը

Բացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 22-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և խարդախության, 15 դեպք՝ հոգեկան ներգործության,14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ անձնական […] ...

Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ Պեսկով

14:20 28.04.2025

Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում դեռ չկա հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա դեռ ժամանակացույցում չկա: Հարկ եղած դեպքում կարելի է շատ արագ համաձայնեցնել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը մարտի 18-ին տևել է մոտ երկու ժամ։ ...

BACK_TO_TOP