17:56 09.06.2022
ՀՀ կառավարության՝ այսօր կայացած նիստում հավանության է արժանացել հավաքականի թիմերի մարզիչների վարձատրության կարգում փոփոխություն կատարելու նախագիծը:
Նախագիծը մշակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ պայմանավորված մարզիչների վարձատրման իրավահարաբերությունների կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ նոր իրավակարգավորմամբ վարձատրություն կստանան Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի այն գլխավոր և ավագ մարզիչները, որոնք ՀՀ հավաքականների ուսումնամարզական գործընթացն իրականացնում են ուսումնամարզական հավաքների միջոցով: Նախկին կարգավորմամբ պարտադիր էր ուսումնամարզական հավաքներից դուրս ուսումնամարզական գործընթացն իրականացնել նաև կենտրոնացված մարզումների միջոցով:
ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանի խոսքերով՝ կենտրոնացված մարզումներ անցկացնելու հնարավորություն այսօր ոչ բոլոր մարզաձևերի ներկայացուցիչներն ունեն՝ պայմանավորված մարզումային պայմաններով:
Հստակեցվել է նաև մարզիչների վարձատրության կարգը. նախագծով նախատեսվում է վարձատրություն հատկացնել այն մարզիչներին, որոնց հավաքական թիմերի անդամները մեդալներ են նվաճում օլիմպիական խաղերում կամ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ):
Ինչպես հայտնի է, վարձատրություն ստացող մարզիչների անվանացանկը հաստատվում է՝ հիմք ընդունելով նախորդ տարվա արդյունքները: Այսինքն՝ սույն որոշմամբ մարզիչը վարձատրվում է միայն բարձր արդյունք ցուցաբերած լինելու պարագայում, սակայն, իրականում, օլիմպիական խաղերի՝ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մասնակից մարզիկներից ոչ բոլորն են ՕԽ-ի վարկանիշ նվաճել. նրանց մի մասը ՄՕԿ-ի կամ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կողմից օլիմպիական խաղերին մասնակցելու թույլտվությունը ստացել է՝ Հայաստանում մարզաձևի զարգացմանը նպաստելու համար: Այսինքն՝ այդ դեպքում օլիմպիական խաղերին մասնակցությունը չի վկայում բարձր արդյունքի մասին: Նոր իրավակարգավորմամբ առաջարկվում է այդ հանգամանքը ևս հստակեցնել և վարձատրություն հատկացնել այն մարզիչներին, որոնց հավաքական թիմերի անդամները մեդալներ են նվաճում օլիմպիական խաղերում կամ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ):
17:06 28.04.2025
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթողՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […] ...
17:00 28.04.2025
Արդարադատության նախարարը ելույթով է հանդես եկել հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որպես բանախոս հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովին՝ նվիրված պետական հաստատությունների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության ամրապնդմանը՝ հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարելու համատեքստում։ Իր խոսքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում […] ...
16:53 28.04.2025
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետՊաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են […] ...
16:44 28.04.2025
Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականըՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։ CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։ Անչելոտին մինչև […] ...
16:34 28.04.2025
«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողներիՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1-ին, Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո, բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա 28-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանները նաև ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նույն օրը Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 50-ամյա […] ...
16:25 28.04.2025
Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահինՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։ Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի […] ...