Գյումրիի 9-րդ  դպրոցը նշում է հիմնադրման 90-ամյակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+15.09 oC

Գյումրիի 9-րդ  դպրոցը նշում է հիմնադրման 90-ամյակը

20:16 09.06.2022

Լենինական քաղաքում հիմնադրված դպրության հնագույն օջախը նշում է իր 90 -ամյկաը։Նախկին միջնակարգ դպորցում են կրթվել ու դաստիարակություն  ստացել սերունդներ, որոնք  հասարակության շրջանում հարգված ու ճանաչված անձինք են,որոնք տարբեր ոլորտներում բազմաթիվ հաջողությունների են հասել։ 90 -ամյա դպրոցը  քաղաքի հեղինակավոր կրթօջախներից մեկն է։

Գրիգոր Նարեկացու անվան դպրոցն այս տարի տվեց 80-րդ շրջանավարտը, որոնք ավարտեցին հիմնական դպրոցը։ Հիմնական դպրոցն այսօր էլ շարունակողն ու կրողն է տասնամյակների ընթացքում ձևավորված լավագույն ավանդույթների ու ձեռքբերումների։ Կրթօջախում այժմ սովորում է 350 աշակերտ։ Հոբելյանական օրվա առիթով կրթական հաստատությունում էին հավաքվել  նախկին ու ներկա մանկավարժները, տարբեր տարիների շրջանավարտներն ու գործընկերները։

« Թիվ 9 հիմնական դպրոցը ավանդույթներով, սովորույթներով հարուստ և կրթական բարձր մշակույթով կրթօջախ է, և տարիների ընթացքում մշտապես առանձնացել է քաղաքում որպես լավագույն դպրոցներից մեկը։ Իր հաջողությունների գրավականը վաստակաշատ մանակավարժներն են, որոնք դասավանդում են դպրոցում։ Մեր հաջողության ապացույցը մեր շրջանավարտներն են, ովքեր զբաղեցնում են բարձր պաշտոններ կամ հաջողություններ են գրանցում ոչ միայն պետական բարձր պաշտոններում,այլ նաև մշակույթի, սպորտի և այլ բնագավառներում»,- նշել է դպրոցի տնօրեն Ջուլիետա Մովսիսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեթամֆետամին և հաբեր

15:08 08.04.2025

Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեթամֆետամին և հաբեր

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տվյալներն իրացվեցին մարզի պարեկների հետ: Ապրիլի 7-ին` ժամը 15.10-ին, Արմավիր-Երևան ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի հատվածում, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածով, ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Արմավիր քաղաքի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամի նմանվող զանգվածով հանդերձ 12,8 գրամ կշռող ապակյա ծխամորճ և երեք դեղահաբ: Տղամարդը հայտնեց, որ ծխամորճում մեթամֆետամին […] ...

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

15:03 08.04.2025

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է […] ...

SHANTNEWS

15:00 08.04.2025

SHANTNEWS

Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

14:58 08.04.2025

Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր: ...

Հայտնաբերելով իրավախախտումը՝ Արագածոտնի պարեկները բացահայտեցին նաև խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու դեպք

14:53 08.04.2025

Հայտնաբերելով իրավախախտումը՝ Արագածոտնի պարեկները բացահայտեցին նաև խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու դեպք

Ապրիլի 4-ին Արագածոտնի մարզի պարեկները Երևան-Գյումրի ավտոճանապարհին, առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար, կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան։ Այնուհետև, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, 31-ամյա վարորդին և 24-ամյա ուղևորին ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Թալինի բաժին: Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփի սերմեր և դատարկ կաթուցիչ։ Փաստաթղթերը ներկայացվել են Թալինի քննչական բաժին, ուղևորը […] ...

Բրազիլիան դադարեցնում է առանց վիզայի ճանապարհորդությունը ԱՄՆ քաղաքացիների համար

14:49 08.04.2025

Բրազիլիան դադարեցնում է առանց վիզայի ճանապարհորդությունը ԱՄՆ քաղաքացիների համար

Բրազիլիան ապրիլի 10-ից կվերացնի առանց վիզայի ռեժիմը ԱՄՆ քաղաքացիների համար, հայտարարել է Բրազիլիայում ԱՄՆ դեսպանատունը։ «2025 թվականի ապրիլի 10-ից Բրազիլիայի կառավարությունը կվերականգնի մուտքի արտոնագրի պահանջները Բրազիլիա մեկնող ԱՄՆ բոլոր քաղաքացիների համար։ Խնդրում ենք կիսել այս տեղեկատվությունը հարազատների, ընկերների և գործընկերների հետ, ովքեր պատրաստվում են այցելել Բրազիլիա»,- ասվում է դեսպանատան պաշտոնական կայքում։ Ինչպես պարզաբանել է բրազիլական […] ...

BACK_TO_TOP