Մարտի 1-ին ցուցարարների կողմից հրազենի կիրառումը դեռ քննության փուլում է․ դատախազ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+15.09 oC

Մարտի 1-ին ցուցարարների կողմից հրազենի կիրառումը դեռ քննության փուլում է․ դատախազ

12:48 23.02.2018

 «Կոնկրետ հրազեն օգտագործելու հարցը հիմա քննության փուլում է»,-հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը, այսօր Ազգային ժողովում մարտի 1-ի վերաբերյալ «Ելք» խմբակցության հրավիրծ լսումների ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների կողմից զենք, մասնավորապես հրազեն կիրառելու հնարավոր դեպքերի ապացույցներ կա՞ն, թե՞ ոչ։

«Ընդ որում՝ պարոն Քոչարյանն իր ելույթում նշեց նաև, որ մեկ անձի կողմից ինքնաձիգ օգտագործելու մասին վարկած էր շրջանառվում, որը հետագայում չհաստատվեց։ Իրականում դա այդպես չէ։ Թվարկածը ոչ թե վարկած է եղել, այլ ապացուցված փաստ է մեկ անձի կողմից ինքնաձիգ գործադրելու հանգամանքը, և դրա վերաբերյալ մենք ունենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտ», – նշեց Բիշարյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած փորձագետների փաստահավաք խմբի անդամ, ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի ելույթին։

Բիշարյանի խոսքով՝ նախաքննության մեջ կան նաև այլ տվյալներ, ինչի պատճառով դրանք չեն կարող հրապարակվել։

ԱԺ լսումների ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել ստորև։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Էսպանյոլի» ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության համար

18:00 11.04.2025

«Էսպանյոլի» ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության համար

Իսպանական «Էսպանյոլի» աշխատակցուհին մեղադրել է թիմի խաղացող Ալվարո Ագուադոյին բռնաբարության համար։ Ինչպես հայտնում է Marca-ն միջադեպը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 23-ին՝ այն օրը, երբ թիմը նշում էր վերադարձը Իսպանիայի բարձրագույն դիվիզիոն։ Կինը սակայն դիմել է ոստիկանություն վեց ամիս անց՝ վախենալով աշխատանքը կորցնելուց։ Նրա խոսքերով՝ Ագուադոն բռնաբարել է իրեն Բարսելոնայի գիշերային ակումբի զուգարանում։ Գործը […] ...

SHANTNEWS

18:00 11.04.2025

SHANTNEWS

Կարիքավոր արցախցիներին կտրամադրվի լրացուցիչ աջակցություն

17:54 11.04.2025

Կարիքավոր արցախցիներին կտրամադրվի լրացուցիչ աջակցություն

Արցախից բռնի տեղահանված կարիքավոր անձանց ՀՀ կառավարությունը կտրամադրի սոցիալական լրացուցիչ աջակցություն: Այս և արցախցիներին ուղղված այլ ծրագրերի մասին մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում

17:48 11.04.2025

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի, Գուրգեն Սարգսյանի և խորհրդական Անուշ Դանոյանի հետ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Առաջնային լուծումներ պահանջող խնդիրներն ուսումնասիրելու, ինչպես նաև ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմաններին ծանոթանալու նպատակով ծառայության պետը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Ռոբերտ Թամարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, այցելել մասնագիտական […] ...

Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառումը

17:42 11.04.2025

Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը։ «Սույն թվականի ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է […] ...

Երևանի Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota RAV 4»-ը. կա տուժած

17:36 11.04.2025

Երևանի Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota RAV 4»-ը. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են դիվանագիտական համարանիշներով «Toyota RAV 4» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրն ու բախվել վերգետնյա անցումի բետոնե սյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: […] ...

BACK_TO_TOP