ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարը՝ ավանդական ծխախոտի ու առանց այրման այլընտրանքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարը՝ ավանդական ծխախոտի ու առանց այրման այլընտրանքների մասին

12:25 23.02.2018

ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը «Վեդոմոստի» լրատվամիջոցին պատմել է, թե ինչպես պետությունը կարող է օգնել ավտոարդյունաբերությանը և մանրածախ առևտրին, խոստացել է նոր լիմուզին նախագահի երդմնակալման արարողության համար և կոչ արել հրաժարվել ծխելու ավանդական միջոցներից:

-Առևտրի և արդյունաբերության նախարարությունը հետևողականորեն իրականացնում է մակնշման ներդրման գործընթաց. սկզբում մուշտակներն էին, հետո՝ դեղորայքը, հերթի մեջ են կոշկեղենն ու ծխախոտը՝ չնայած խնդիր է Մաքսային միության տարածքում ծխախոտի շուկայում կեղծ ապրանքների գոյությունը, անդամ-երկրներում ակցիզային ոչ միասնական քաղաքականությունը:

 – Ինչ-որ բանից պետք է սկսել շուկայի կարգավորումը: Կեղծ ապրանքաշրջանառության դեմ պայքարի նպատակով իրենք՝ արտադրողներն ու ծխախոտային բնագավառի ներմուծողներն արդեն առաջարկել են մակնշում իրականացնել: Արդեն որոշված է, որ դա կարող է լինել  DataMatrix-ը: Տեսնենք, թե ինչպես կանցնի պիլոտային ծրագիրը և ինչ արդյունք կտա: Փաստ չէ, որ դա լավագույն որոշումն է, քանի որ, եթե խոսում ենք RFID չափանիշով մակնշման մասին, այն արժե 3,5 ռուբլի: Բայց գոնե այն հայրենական միկրոէլեկտրոնիկան զարգացնելու հնարավորություն է տալիս: Դա տարածված համաշխարհային պրակտիկա է. ցանկանում ես զարգացնել միկրոէլեկտրոնիկան, նպատակային պատվերի ձևավորման հաշվին առավելագույն չափով գործածի՛ր այդ արտադրանքը:

 _ Գլխավորն այստեղ այն է, որ ծխախոտը եռակի չթանկանա:

 – Կարծում եմ, Առողջապահության նախարարությունը դրանից միայն կուրախանա:

 -Բայց ծխողների համար վատ կլինի

– Նրանք պետք է անցնեն նիկոտինի էլեկտրոնային տարբերակին, տաբակի տաքացման էլեկտրոնային համակարգերին. (ժպտում է):

 -Ինչպե՞ս է արդյունաբերության նախարարությունը պատրաստվում կարգավորել էլեկտրոնային ծխախոտի և տաբակի տաքացման համակարգերի շուկան:

 – Մենք նախաձեռնություն ենք ցուցաբերել առանձին կատեգորիայի մեջ մտցնել այդ միջոցները, քանի որ դրանք տրամագծորեն տարբերվում են սովորական ծխախոտից: Էլեկտրոնային սարքերում ծխախոտի այրումը և ծխեցումը բացակայում են, հետևաբար այրման արդյունքը, մասնավորապես խեժը, օրգանիզմ չի ներթափանցում: Իսկ այրումը հենց ամենավտանգավորն է, ես կասեի նույնիսկ մահացու բաղրադրիչը ավանդական ծխախոտում: Էլեկտրոնային միջոցները առավել անվտանգ են. Շատ փորձագետներ, այդ թվում՝ արևմտյան, նույնիսկ  թվեր են նշում: Նիկոտինի մատակարարման էլեկտրոնային միջոցները 95 տոկոսով քիչ վնասակար են, քան սովորական ծխախոտները: Թվերի հետ կարելի է վիճել, բայց փաստը, որ վնասն ավելի քիչ է, ինչպես ասում են, ակնհայտ է: Ուստի միատեսակ կարգավորել ծխախոտային ավանադական արտադրանքը և էլեկտրոնային միջոցները ընդհանրապես ճիշտ չէ: Մենք առաջարկում ենք հատուկ օրենքով ամրագրել այդ միջոցների շրջանառության առավել ակնհայտ սահմանափակումները. օրինակ՝ արգելել վաճառքը անչափահասներին, դպրոցներում, ծխելը մանկապարտեզներում և նմանատիպ այլ վայրերում: Բացի դրանից, վարչական պատասխանատվություն սահմանել այս սահմանափակումների խախտման համար: Մենք նաև կարծում ենք, որ այդ արտադրանքը պետք է մակնշվի, բայց ակցիզի չափը պետք է առավել փոքր լինի, քան ծխախոտային սովորական արտադրանքի դեպքում է: Ի դեպ, հիմա հենց այդպես է:

Որքա՞ն փոքր:

– Դա հարց է Ֆինանսների նախարարությանը: Բայց ես ևս մեկ անգամ ընդգծում եմ` այդ արտադրանքի օգտագործումը ավելի քիչ վնասակար է: Ուստի` ակցիզային քաղաքականությունը պետք է խթանի ծխողների անցումը սովորականից այսպիսի միջոցների, այլ ոչ թե հակառակը:

Նախարարի հետ հարցազրույցի բնագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP