Կանաչ գյուղատնտեսության արտադրական տարածքներ են հիմնվել Շիրակի մարզի Ղարիբջանյան և Առափի գյուղերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+12.09 oC

Կանաչ գյուղատնտեսության արտադրական տարածքներ են հիմնվել Շիրակի մարզի Ղարիբջանյան և Առափի գյուղերում

18:43 08.06.2022

Շիրակի մարզում այսօր վերաբացվել են կանաչ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նոր, ռեսուրսներ խնայող տեխնոլոգիաներով հագեցած արտադրական տարածքներ։

Ղարիբջանյան գյուղում նոր ձեռնարկի սկիզբը  2004 թվականին է եղել, երբ հիմնվել է պահածոների փոքր արտադրամաս։ Հիմնական հումքը մարզի տարածքում աճեցված պտուղ-բանջարեղենն է, մրգերի որոշ տեսակներ էլ բերում են այլ մարզերից։ Աշխատանքը սեզոնային է, մի քանի ամսում մթերում են բերքը, հետո պահածոյացնում և հանում շուկա։ Այս տարվանից կանաչ գյուղատնտեսությանն անցում են կատարել նոր չափորոշիչներով և նոր՝ ընդլայնված արտադրական տարածքներով։ Ձեռք են բերել նոր սարքավորումներ, որոնք ավելի են հեշտացնում աշխատանքը։

Գյուղը գազաֆիկացված չէ, ջերմության հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են էլեկտրաէներգիայի հաշվին։ Գործարանում այսուհետ կօգտագործեն արևի էներգիան, որով կկրճատվեն ֆինանսական ծախսերը։ Իսկ տեղադրված նոր երկու սառցախցիկները հնարավորություն կտան մթերում կատարել ոչ թե մեկ-երկու օրվա համար, այլ բավական մեծ պաշարով ու ավելի երկար ժամանակով։ Ունիվերսալ սառնարանն ունի 5 տոննա տարողություն, որտեղ կարող են պահվել հումք հանդիսացող մեծ ծավալի պտուղ, բանջարեղեն, մրգեր։

«Նախկինում, եթե բերում էինք ապրանքը մի օրվա կտրվածքով, որ հասցնենք էդ մի օրվա ընթացքում վերամշակենք ու փակենք, հիմա մենք կարող ենք գոնե մինչև 1 շաբաթ մթերենք, և լոգիստիկ ծախսերն, այսպես ասած, մի փոքր կհեշտանան», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Ղարիբջանյանի «Սաննի ֆուդ» ընկերության համասեփականատեր Իրինա Փահլևանյանը։


Հիմնական աշխատողները 17-ն են, պահածոյացման սեզոնին ևս 40 մարդ է ընդգրկվում, աշխատուժը գյուղի բնակիչներն են։ Ղարիբջանյանից ոչ հեռու մեկ այլ համայնքում՝ Առափիում էլ  հողը մշակելու, արտադրանքից լավ եկամուտ ստանալու համար սածիլների ու սերմնարտադրությամբ են զբաղվում։ Այստեղ էլ գյուղի բնակիչների  ներուժն են օգտագործում։

Սարի ուրցն են մշակում, որը գրեթե ոչնչացման եզրին է, նաև Շիրակի մարզի համար որպես նորություն հազրեվարդ են աճեցնում, բարձր որակական և օրգանիկ սերմեր աճեցնում։

 

Գյուղատնտեսական կանաչ տեխնոլոգիաների և ստանդարտների կիրառումը խոտաբույսերի փորձացուցադրական դաշտում ևս առաջնահերթություն է, մասնավորապես քիմիական պարատանյութերը փոխարինել են օրգանիկով՝ առանց հավելյալ ֆինանսական ծախսեր կատարելու, նույն բույսի մշակությունից նաև սնուցմանն են բաժին հանում։

«Ելած սերմերի «ատխոդները» աղում ենք, հետո նորից հետ ենք վերադարձնում հողին, որպես օրգանական պարատանյութ, ու դա ավելի երկարաժամկետ է, քան ազոտական պարարտանյութը»,- ասում է «Հարմոնի ֆարմ» ֆերմերային տնտեսության ներկայացուցիչ Ստեփան Նազարյանը։

Այն ինչ գյուղատնտեսության մեջ նորարար է, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները, որոնք բերում են  միջոցների, ռեսուրսների խնայողության, ինչպես նաև նվազագույնի է հասցված քիմիական նյութերի կիրառումը, ստացել է «Կանաչ գյուղատնտեսություն» անունը։ Այս լույսի տակ էլ տարբեր ծրագրերով ու ոլորտային արտադրությամբ  գյուղատնտեսությունը զարգանալու միտումներ ունի դեպի օրգանիկ ուղղություն։

«Ցանկացած տեխնոլոգիա, որը ստեղծում է որոշակի դրական պայմաններ, ավելի կայուն, ավելի քիչ ծախսատար, ավելի բնությունը չվնասող որևէ տեխնոլոգիա կամ որևէ միջոցառում, արդյունավետ է սարքում գյուղատնտեսությունը։ Այս խոստաբույսերի փորձացուցադրական դաշտի օրինակով ասեմ՝ օգտագործվել են հատուկ արկղեր, որտեղ մշակվում են բույսեր ու սածիլներ, որոշակի ջերմոցային էֆեկտ է տալիս, ավտոմատացված ոռոգում է ապահովվում հատուկ տեխնոլոգիայով, որը բարձրացնում է արդյունավետությունը և կրճատում ծախսերը»,- նշել է ԵՄ GAIA ծրագրի համակարգող Կարեն Հարությունյանը։

Կանաչ գյուղատնտեսությունը համարվում է մշակվող բույսի օրգանական հիմքը, որը նաև ֆինանսապես ավելի ձեռնտու տարբերակ է։ Սկզբնական փուլում որոշակի ներդրումներ է պահանջում, սակայն ստացվող արդյունքը էֆեկտիվ է և առավել եկամտաբեր։ Երկու գյուղերում գյուղատնտեսական տարածքները վերանորոգվել ու արդիականացվել են Հայաստանում ԵՄ-ի կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության ծրագրի շրջանակներում՝ Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։

Շիրակի մարզում օրգանական գյուղատնտեսության զարգացումը միջազգային կազմակերպությունների աջակցությամբ միայն այս երկու բնակավայրերով չեն սահմանափակվում, նախագծեր կան, որոնք աստիճանաբար կյանքի են կոչվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն

20:31 08.04.2025

Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն և հանդիպել Աբու Դաբիի՝ Սորբոնի և Նյու Յորքի համալսարանների հայ ուսանողների հետ: Անմիջական և ջերմ զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը հետաքրքրվել է ուսանողների ուսումնառության ընթացքով, ապագայի ծրագրերով և պատասխանել է նրանց հուզող հարցերին: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների […] ...

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները շարունակում են համալրել ՀՀ զինված ուժերի պայմանագրայինների շարքերը

20:26 08.04.2025

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները շարունակում են համալրել ՀՀ զինված ուժերի պայմանագրայինների շարքերը

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները շարունակում են համալրել ՀՀ զինված ուժերի պայմանագրայինների շարքերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Վահագն Խաչատուրյանն այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի

20:16 08.04.2025

Վահագն Խաչատուրյանն այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի և հանդիպել Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Շրջակայից Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Մեսրոպ Արք. Սարգիսեանի և համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է համայնքի գործունեությանը: Զրույցի ընթացքում քննարկվել են հայաստանյան և տարածաշրջանային արդի իրողությունները: […] ...

15-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում

20:06 08.04.2025

15-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում

Անգլիայի առաջնության 31-րդ տուրի «Լեսթեր»-«Նյուքասլ» խաղում նորամուտն է նշել դաշտի տերերի կիսապաշտպան Ջերեմի Մոնգան։ Այս մասին հայտնում է Opta-ն: 15-ամյա ֆուտբոլիստը դարձել է պատմության երկրորդ ամենաերիտասարդ խաղացողը, որը խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր լիգայում: Նորամուտի օրը նա 15 տարեկան և 271 օրական էր: Ռեկորդակիրն «Արսենալի» եզրային հարձակվող Իթան Նվաներին է, որը Պրեմիեր լիգայում նորամուտը նշել […] ...

SHANTNEWS

20:00 08.04.2025

SHANTNEWS

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ

19:55 08.04.2025

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ

Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ: Ողջունելով Հանրապետության նախագահին, Դաշնային Ազգային խորհրդի նախագահը նշել է. «Իմ և Դաշնային ազգային խորհրդի բոլոր անդամների անունից թույլ տվեք հայտնել, որ մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը: Մենք […] ...

BACK_TO_TOP