16:49 11.04.2025
ԱԺ-ի միջանցքներից մեկն այսուհետ կունենա յուրահատուկ՝ եվրոպական ճեմուղու տեսք․ Ալեն Սիմոնյան
ԱԺ-ի միջանցքներից մեկը այսուհետ կունենա յուրահատուկ՝ եվրոպական ճեմուղու տեսք: Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու տեսանյութ հրապարակել։ «Սրանք 11 եվրոպական երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից ինձ նվիրաբերած ԵՄ դրոշներն են իրենց ստորագրություններով, որոնք ես որպես գործընկերության, աջակցության և գնահատանքի ուղերձ եմ ընկալում Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ: Վստահ […] ...
16:38 11.04.2025
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին
Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը հաստատել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ավելի վաղ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել էր, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների […] ...
16:30 11.04.2025
Լա լիգայի նախագահին սպառնում է մինչև 15 տարվա որակազրկում
Մադրիդի «Ռեալի» բողոքից հետո Իսպանիայի Վարչական սպորտային դատարանը կարգապահական գործ է հարուցել Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասի դեմ, հայտնում է իսպանական AS-ը: «Ռեալը» ներկայացված բողոքով պնդում է, որ Խավիեր Տեբասը խախտել է 2023 թվականի ապրիլին մրցավարության վերաբերյալ անցկացված անանուն հարցման գաղտնիությունը: Այդ հարցումից հետո բացահայտվել է «Ռեալի» քվեարկությունը, իսկ դա, ակումբի պնդմամբ, խախտում է իրենց […] ...
16:17 11.04.2025
ՊԵԿ-ում քննարկվել են ՀՀ նավթամթերքի շուկայի զարգացմանն ուղղված հարցեր
Պետական եկամուտների կոմիտեում օրերս ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ասոցացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կարևորելով ոլորտի զարգացման հեռանկարները, անդրադարձել է Հայաստանում նավթամթերքի շուկայում ստվերային ու անօրինական երևույթների և դրանց դեմ պայքարի ու […] ...
16:07 11.04.2025
Թուրքիան համակարգված կերպով շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Էրդողանը՝ Ալիևին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի հաղորդագրության մեջ։ Բանակցությունները կայացել են Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի (ADF2025) շրջանակներում։ Հանդիպման ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն քայլեր ձեռնարկել մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և պաշտպանական […] ...